Լրահոս




ՀԱՄԱՑԱՆՑ
«Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը»- վերջին օրերին կենտրոնը համալրվել է ձագուկով։ Այս մասին հայտնում են շևջակա միջավայրի նախարարությունից ու հիշեցնում, որ 2022 թվականի հոկտեմվեր ամսին եղջերուների առաջին խմբաքանակը կենտրոնից բաց է թողնվել բնություն:
Շվեյցարիայի Շտեֆա քաղաքում գտնվող Թինա Թյորների կալվածքում կբացվի երգչուհու հիշատակին նվիրված թանգարան: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։
Առանձնատունը ձեռք է բերվել 2021 թվականին Թինա Թյորների և նրա ամուսնու՝ Իրվին Բախի կողմից ։ Այն ունի լողավազան, լճակ և նավահանգիստ ։ Նույն թաղամասում է ապրում թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը։
Միաժամանակ նշվում է, որ վերջերս Թինա Թյորները ապրում էր մեկ այլ տանը՝ Ցյուրիխից ոչ հեռու։
ԱՄՆ Թենեսի նահանգի Բրաունսվիլ քաղաքում նույնպես նախատեսվում է Թինա Թերների հիշատակին համալիր ստեղծել։ Վերջերս քաղաքապետ Բիլ Ռոուլզ կրտսերը հայտարարել է, որ մտադիր է երգչուհու հուշարձանը կանգնեցնել՝ ենթադրվում է, որ այն կկանգնեցվի այն դպրոցի մոտ, որտեղ նա սովորել է։
Երգիչ Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը «Սրտի Տանիքներով» հաղորդման ընթացքում պատմել է իրենց ամուսնալուծության պատճառների մասին։
«Ես հասկացա, որ էլ իրեն չեմ խանդում։ Ինձ չգնահատված էի զգում»,-Ինսթագրամում հրապարակված անոնսում պատմում է Անահիտը։
Նա նշել է, ամեն օրն ապրում է այնպես՝ կարծես իր կյանքի վերջին օրն է։
«Գնում եմ Հայկոյի մոտ ու շատ երկար խոսում եմ իր հետ։ Հիմա եմ հասկանում իր խորհուրդների խորությունը»,-պատմել է երգչի նախկին կինն ու ընդգծել, Հայկոն եղել է կատարյալ հայր, նրա նման հայր ինը դեռ չի տեսել։
ТНТ հեռուստաընկերությունը սկսկում է Հնդկաստանի հետ համատեղ ֆիլմի նկարահանում։
«Այն լինելու է մեծ ֆիլմ երկու եղբայրների մասին,որոնց ճակատագիրը բաժանել է։ Հետո նույն ճակատագրի բերումով նրանք հանդիպում են ու վայելում իրենց ծնողների սերը»,-«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, պատմել է հեռուստաընկերության տնօրեն Թինա Կանդելակին։
Ֆիլմում գլխավոր դերերում կխաղան շոումեն Միխայիլ Գալուստյանն ու Դեմիս Կարիբիդիսը։ Ֆիլմի անվանման, թողարկման ժամկետի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Հունիսի 1-6-ը համերգային շրջագայությամբ Հայաստանում է լինելու Ամերիկյան Black Alley բենդը, որի այցը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» (American Music Abroad) ծրագրի շրջանակում։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանից հայտնում են՝ այս ծրագրի ներքո իրականացվող համերգային շրջագայությունների ընթացքում ԱՄՆ երաժշտական դեսպանների նոր ու բազմազան սերունդը հնարավորություն է ստանում հանդես գալ տարբեր բեմերում և շփվել այլ երկրների հանդիսատեսի ու երաժիշտների հետ։ Բենդերն ընտրվում են մրցութային լսումների միջոցով։
Black Alley բենդը, որը հիմնվել է մայրաքաղաք Վաշինգտոնում, հայտնի է երաժշտարվեստում ռիթմի առավելագույն սահմաններին ձգտելու իր մղումներով։ Ժանրից ժանր անցնող նրանց կատարումներում միավորված են հիփ-հոփ, գո-գո և ռոք երաժշտությունը, իսկ ակունքներում՝ աֆրոամերիկյան երաժշտարվեստն է։ Black Alley բենդը նույն բեմում հանդես եկել Էրիկա Բադուի, Ջիլ Սքոթ, Քոմոնի, Ռոբ Գարզայի (Thievery Corporation-ից), Վեյլի և Living Colour բենդի հետ։ Բենդը նաև հանդես է եկել Սպիտակ տանը։ «Վաշինգտոն պոստը» բենդի մասին գրել է․ «խումբ, որ արմատներով սնվում է վաշինգտոնյան գո-գո միջավայրից և այնքան վառ է ու կենսուրախ, որ կարողանում է անմիջապես դառնալ երեկոյի շունչն ու ոգին»։
Բենդը համերգներով հանդես կգա Երևանում և Գյումրիում
Black Alley-ի հայաստանյան շրջագայությունը կներառի համերգներ, համատեղ աշխատանք տեղի երաժիշտների հետ, աշխատարաններ, վարպետության դասեր, ջեմ-սեշըններ, շփումներ լրագրողների հետ։ Այս աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը գործակցում է Ordinary Wonder Society կամ OWS ՀԿ-ի և Armenian Vibes-ի հետ։ Black Alley-ի առաջին համերգը Երևանի գինու օրերի շրջանակում տեղի կունենա հունիսի 3-ին՝ շաբաթ օրը ժամը 20։00-ին Երևանում։ Երկրորդ համերգը երկուշաբթի օրն է՝ հունիսի 5-ին ժամը 19։00 Գյումրու «Գարաժ» ակումբում։ Տոմսեր չի պահանջվում։
«Մշակութային դիվանագիտության նախաձեռնությունների առանցքում են ստեղծարար համագործակցությունը, բազմազանությունը և ներառումը։ ԱՄՆ դեսպանությունը հպարտ է հայ հանդիսատեսին ներկայացնել Black Alley-ի ինքնատիպ կատարումները։ Հուսով ենք, որ բենդի հայաստանյան շրջագայությունը կամրապնդի հայ-ամերիկյան երաժշտական կապերը և ներշնչանքի աղբյուր կդառնա նոր սերնդի երաժիշտների ու ստեղծագործողների համար», - ասաց ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։
«Անչափ ուրախ ենք մեր ներդրումն ունենալ Black Alley հայաստանյան համերգային շրջագայության կազմակերպման հարցում։ Սա աֆրոամերիկյան երաժշտական ավանդույթները հայ հանդիսատեսին ներկայացնելու հազվագյուտ հնարավորություն է, իսկ բենդի կին վոկալիստի հզոր ու գեղեցիկ ձայնը կարծում եմ կոգեշնչի նաև կին վոկալիստների ու ստեղծագործողների հաջորդ սերնդին», - ասաց OWS Մշակութային հիմնադրամի տնօրեն Լին Պարավյանը։
Ստեղծագործական համագործակցություն և վարպետության դասեր
Black Alley-ի շրջագայության ընթացքում նախատեսվում են ստեղծագործական աշխատարաններ ու վարպետության դասեր հայ խոստումնալից երաժիշտների ու երգահանների հետ՝ ուշադրության կենտրոնում պահելով ստեղծարար գործընթացը, կանանց դերակատարումը և շեշտադրվելով բազմազանության, հավասարության ու ներառման գործոնները։ Այս բաղադրիչի շուրջ աշխատանքները կիրականացվեն գործակցելով Երևանի պետական կոնսերվատորիայի, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Գյումրու «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների զարգացման կենտրոնի հետ։
Հայ երաժիշտների հետ միասին կպատրաստվի Black Alley-ի «Smile» («Ժպիտ») երգի ռեմիքսը, որի պրոդյուսինգով կզբաղվի «Բամբիռ» ռոք բենդի ղեկավար, պրոդյուսեր, ճանաչված երաժիշտ և Armenian Vibes-ի հիմնադիր Նարեկ Բարսեղյանը։ Ռեմիքսում ներգրավված կլինեն միջազգայնորեն հայտնի թավջութակահար և հիփ-հոփ երաժիշտ Արտյոմ Մանուկյանը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» կամ MVF բենդի ղեկավար Միքայել Ոսկանյանը, որը վերջերս ԱՄՆ պետքարտուղարության CenterStage ծրագրի շրջանակում համերգային շրջագայության էր ԱՄՆ-ում։
«Ժպիտ» երգի հայերեն ռեմիքսի հոլովակը հանրությանը կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում։
Վերջին օրերին՝ Կոմիտասի գործունեության վերաբերյալ հայտարարությունների հետևանքով քննարկումների ու քննադատությունների թիրախ դարձած երգիչ Սուպեր Սաքոն ինսթագրամի իր էջում գրել է.
«Չեմ պայքարել ամբողջ կյանքս ու ստեղծել էն, ինչ ունեմ, որ թողնեմ՝ դուք երկու րոպեում քանդեք»։
Հայտնի երգչուհի Եվա Ռիվասը ինթագրամի իր էջում հրապարակել է տեսանյութ, ցույց տալով, թե ինչպիսի կյանք է վարել մինչև Օմսկի կանանց մենաստան մեկնելն ու դրանից հետո։
Տեսանյութում հրապարակված է 2018-ին արված կադրեր լողավազանից, ապա 2021-ին մենաստանում գտնելու ընթացքից։
«Անհատականության և հոգու վերաիմաստավորում։ Մի ամբողջ անդունդ է, ցավ, արյուն ու արցունք այս երկու աղջիկների միջև.. մահ և նոր ծնունդ»,-տեսանյութին կից գրել է նա։
Անի Քոչարը սպասում է 2-րդ երեխային և գրում 2-րդ գիրքը։ Այս մասին նա պատմել է Newmag-ին։
«Մինչև տարեվերջ լույս կտեսնի նոր գիրքը, որը կներառի լուսանկարներ և օրագրային հատվածներ, ինչպես նաև կլինեն գործնական խորհուրդներ և վարժանքներ:
Իր նորությունների մասին գրողը որոշել է պատմել հենց մայիսի 25-ին, քանի որ 5 տարի առաջ հենց այս օրն էր տեղեկացել, որ արյան քաղցկեղ ունի։ Ու տարիներ անց՝ հենց այս օրն էլ Անին իր օրինակով կրկին ապացուցում է՝ հանձնվել չկա՛»,-գրում է աղբյուրը։
83 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգչուհի, պարուհի, դերասանուհի և երգերի հեղինակ Թինա Թըրները։ Լուրը հայտնում է Բի-Բի-Սի-ն։ Նշվում է, որ նա վերջին տարիներին տառապում էր մի շարք հիվանդություններով։
Ծնվել և մեծացել է Միացյալ Նահանգներում, 2013 թվականին դարձել է Շվեյցարիայի քաղաքացի։
Նա ձայնագրման կարիերան սկսել է 1958-ին ՝ երգելով Ike Turner's Kings of Rhythm նվագախմբի հետ. առաջին անգամ ձայնագրվել է Little Ann կեղծանունով[։ Թինա Թըրներ անունով ներկայանալ սկսել է 1960 թվականին որպես Այկ և Թինա Թըրներներ դուետի անդամ։ Հաջողության է հասել դուետի մի շարք հիթերի շնորհիվ, որոնցից են՝ "A Fool in Love"[11], "River Deep – Mountain High" (1966), "Proud Mary" (1971) և "Nutbush City Limits" (1973), որն ինքն է հեղինակել։
1978 թվականին ամուսնալուծությունից հետո Թինա Թըրները վերսկսել է իր կարիերան կենդանի ելույթներով։ 1983 թվականին թողարկել է "Let's Stay Together" սինգլը, 1984 թվականին՝ իր հինգերորդ Private Dancer ստուդիական ալբոմը, որ ունեցել է համաշխարհային հաջողություն։ Ալբոմը ներառում է "What's Love Got to Do with It երգը, որ դարձել է Թինա Թըրների մեծագույն հիթը և արժանացել չորս «Գրեմմի» մրցանակի, այդ թվում նաև Տարվա ձայնագրություն անվանակարգում։ Թինա Թըրները շարունակել է իր հաջող կարիերան 1980-ական և 1990-ական թվականներին, այդ ընթացքում թողարկել է մի շարք ալբոմներ, որոնցից Break Every Rule և Foreign Affair ստացել են պլատինե հավաստագրեր տարբեր երկրներում, ինչպես նաև բազմաթիվ սինգլներ, այդ թվում՝ "We Don't Need Another Hero (Thunderdome)", "Typical Male", "The Best", "I Don't Wanna Fight" և "GoldenEye" երգը 1995 թվականին ստեղծված և Ջեյմս Բոնդի մասին պատմող համանուն ֆիլմի համար։ 1993 թվականին "What's Love Got to Do with It" երգի խորագիրն օգտագործվել է որպես կենսագրական ֆիլմի վերնագիր, որ ստեղծվել է երգչուհու ինքնակենսագրության հիման վրա։ Երգչուհու կարիերային զուգահեռ Թինա Թըրները հաջողությամբ նկարահանվել է ֆիլմերում, այդ թվում կատարել է Էյսիդ թագուհու դերը 1975 թվականին «Թոմի» ռոք մյուզիքլում, Մել Գիբսոնի հետ նկարահանվել է «Խենթ Մաքսը որոտի գմբեթի ներքո» ֆիլմում, իսկ 1993 թվականին նկարահանվել է «Վերջին կինոհերոսը» ֆիլմում (կամեո)։
Լինելով բոլոր ժամանակների աշխարհում ամենաշատ ձայնագրություններ վաճառած արտիստներից մեկը՝ Թինա Թըրները ստացել է Ռոք-ն-ռոլի թագուհի անունը։ Նա համարվում է ռոք-ն-ռոլ ժանրի ամենահաջողակ երգչուհին, որ ստացել է տասնմեկ «Գրեմմի», այդ թվում ութ մրցութային և երեք «Գրեմմիի փառքի սրահի» մրցանակներ։
Թինա Թըրները նաև վաճառել է ավելի շատ համերգի տոմսեր, քան որևէ այլ սոլո կատարող պատմության մեջ։ Նրա ալբոմներն ու սինգլներն ամբողջ աշխարհում վաճառվել են ընդհանուր առմամբ շուրջ 180 միլիոն օրինակով։ Նա հայտնի է բեմում իր էներգետիկ պահվածքով, հզոր վոկալով և իր կարիերայի երկարատևությամբ։
2008 թվականին Թըրները վերադարձել է իր կարիերային, որպեսզի մեկնի Tina!: 50th Anniversary Tour համերգային շրջագայությանը։ Թըրների շրջագայությունը դարձել է ամենաշատ վաճառված տոմսեր ունեցող շոուն 2008-2009 թվականներին։
Rolling Stone-ը Թըրներին ընդգրկել է բոլոր ժամանակների 100 մեծագույն արտիստների ցանկի 63-րդ հորիզոնականում և բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկի 17-րդ հորիզոնականում։ 1991 թվականին Թըրներն ընդգրկվել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում։
ՖԵյսբուքյան օգտատեր Վազգեն Սաղաթելյանը գրում է.
«Ուրեմն էս SAS Supermarkets-ում վաճառվում ա ծովախեցգետնի պոչ հիշեցնող էս բիոզանգվածը, որն արժե 17,900 դրա 1 կգ համար: Գրված է «ծովախեցգետնակերպի պոչեր իմիտ»: Չգիտեմ ծովախեցգետնակերպն ինչ է (կա արդյոք տենց բառ ու տեղին է այն արդյոք օգտագործված), բայց այստեղ կարևոր է «իմիտ» բառը, որը հավանաբար իմիտացիայի կրճատումն է, ինչի մասին սակայն վաճառողները չեն ասում և ներկայացնում են էս զիբիլն իբրև ծովախեցգետնի պոչեր: Չիմանալով այս ամենի մասին՝ գնեցի, համը ոնց որ փչացած «крабовые палочки» լինի, որն իր հերթին արդեն անհայտ ծագումնաբանության էժան զիբիլ ա: Ինչպես տեսնում եք աջ նկարում, նույնիսկ մեր բակի կատուները հրաժարվեցին ուտել էս անհասկանալի բաղադրության եսիմ ինչը...
Մի խոսքով, նախ ուզում եմ զգուշացնել բոլորին, որ իմ պես չխաբվեն ու չգնեն և հետո, SAS, ամոթ ա արա, կամ հանեք էս զիբիլը, կամ գնորդին հստակ տեղեկացրեք ինչ է սա (եթե իհարկե դուք գիտեք)»։
Տեսանյութեր

Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են հայտնաբերում թմրանյութով լի արկղերը

