Իրավունք 13:23 09/02/2023 Հայաստան

Հարկերը չվճարելու, պակաս վճարելու նպատակով ՍՊԸ-ում չեն գրանցել տասնյակ վարձու աշխատողների

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսական հանցագործության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Քննչական կոմիտեից մանրամասնում են, օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, հարկեր չվճարելու նպատակով, ընկերությունում որպես աշխատողներ գրանցել են միայն աշխատակիցների մի մասին և հարկային հաշվարկներում ցածր են հայտարարագրել վարձու աշխատողներին վճարված աշխատավարձերը։

Քննչական և ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչությունում հաշվառված հիշյալ ՍՊ ընկերության սեփականատերը և գլխավոր հաշվապահը, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով, 2022 թվականի փետրվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չեն ձևակերպել մի քանի տասնյակ վարձու աշխատողների։ Նրանց համար նույն ժամանակահատվածում հաշվարկված և վճարված աշխատավարձերը չեն հայտարարագրել ՊԵԿ ներկայացված, օրենքով սահմանված հաշվարկներում։

Բացի այդ, հարկերը պակաս վճարելու նպատակով, ընկերությունների պատասխանատու անձինք հարկային մարմին ներկայացրած եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում էականորեն ցածր են հայտարարագրել նաև գրանցված վարձու աշխատողների աշխատավարձերը, ինչի արդյունքում, քննության տվյալներով և կատարված հարկային պարտավորությունների հաշվարկներով, պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ։
Քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՔԿ քննիչների և ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների մասնակցությամբ ընկերության պատասխանատու անձանց բնակության հասցեներում, գործունեության վայրերում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր,  էլեկտրոնային կրիչներ, համակարգիչներ, հիշողության կոշտ սկավառակներ և այլն։
Քրեական վարույթով համակողմանի և պատշաճ քննություն ապահովելու համար ստուգվում են նաև նշված ընկերության կողմից իրականացված գործունեության և ներգրավված դրամական միջոցների օրինականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառի գործունեության անվան տակ ապօրինի գործունեությունը քողարկելու հնարավորությունը:

ՔԿ փոխանցմամբ, նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքին ներգրավված անձանց շրջանակն ամբողջացնելու, բոլորի արարքներին իրավական գնահատական տալու, պետությանը պատճառված վնասի ամբողջական չափը հստակեցնելու և այն վերականգնելու ուղղությամբ։  Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ տրվել են հանձնարարություններ: 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:05
Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները 2022-ին աճել են 4.2 անգամ
Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը 2022 թվականին կազմել է 5 մլրդ 190.4 մլն դոլար, ինչը 2021 թվականի համեմատ աճել է 2,5...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԱԾ. Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են ՀՀ և ԱՀ ներկայացուցիչները
Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի...
Աղբյուր` Panorama.am
11:48
Սնկաբանը վարակվել է իր ուսումնասիրած սնկից
Առաջին անգամ փաստվել է, որ բույսերի վրա աճող Chondrostereum purpureum սնկատեսակը վարակել է մարդու՝ 61-ամյա մարդու։ Վարակվածը սնկաբան է և իր...
Աղբյուր` Panorama.am
11:36
Լուկաշենկո. Բելառուսի իշխանության մեջ՝ նույնիսկ բարձր պաշտոններում գեյեր կան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն կարծում է, որ կանանց «լեսբի» դառնալու մեղավորը տղամարդիկ են։ Պատասխանելով Արևմուտքում...
Աղբյուր` Panorama.am
11:25
Էլինար Վարդանյանը՝ ՔՊ-ականներին. Ձեզ իշխանությունը պետք է մարդկանց ցասումից պաշտպանվելու համար
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը գրում է. «Երեկվանից հետևում եմ սոցիալական տարբեր հարթակներում...
Աղբյուր` Panorama.am
11:14
ՊՆ. ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն, մեկ զինվոր մահացել է
Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև...
Աղբյուր` Panorama.am
11:09
Քննչական կոմիտեում քննվող քրեական գործերից 5202-ը քննվում են 8 ամսից ավելի
2023 թվականի մարտի 1-ի դրությամբ, Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական գործերից (վարույթներից) 5202-ը քննվում է 8 ամսից ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:58
ԵՀ ղեկավարը Ստոլտենբերգի հեռանալուց հետո կարող է դառնալ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը մասնակցում է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարին՝ կապված սեպտեմբերին Յենս...
Աղբյուր` Panorama.am
10:45
Քաղաքագետ. Խնդիրը լուծել է պետք օպերատիվ, էլ ժամանակ չկա, եթե անկեղծ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «ՀՀ-ն փաստացի Ադրբեջանին տարածքներ է փոխանցում (վերջինը 4 քառ կմ տարածք Տեղ գյուղի մոտ), որ Իրանի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԱՄՆ-ում համերգի ժամանակ փլուզվել է թատրոնի տանիքը
Երեկ երեկոյան համերգի ժամանակ եղանակի պատճառով փլուզվել է ԱՄՆ Իլինյոս նահանգի Բելվիդեր քաղաքի Ապոլլո թատրոնի տանիքը։ CBS-ը գրում է, որ դրա...
Աղբյուր` Panorama.am
10:23
ԱՀ ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ
Մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և  հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վարդան Ոսկանյան. Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև հարաբերություններում այս պահին լարվածության, իրոք,...
Աղբյուր` Panorama.am
10:01
Ապրիլի 1-ից կառավարությունը կթաքցնի պաշտոնյաների գործուղման ծախսերը, դատախազների աշխատավարձերը կբարձրացնի 92 %-ով, և այլն
ՀՀ կառավարությունը նախորդ տարվա ընթացքում ընդունել է մի շարք օրենքներ և որոշումներ, վավերացրել համաձայնագրեր, որոնք ուժի մեջ են մտնում սույն...
Աղբյուր` Panorama.am
09:48
Թրամփին առնվազն մեկ քրեական մեղադրանք կառաջադրվի
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առնվազն մեկ քրեական մեղադրանք կառաջադրվի: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Պատժվում են միայն ընդդիմադիր պատգամավորները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Քաղաքացու որոշումը» բողոքարկել է Սիսիանի ընտրությունների արդյունքները
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը բողոքարկել է անցած կիրակի՝...
Աղբյուր` Panorama.am
09:33
Ծաղկած ծառերը ձյունածածկ դարձան
Երեկ տեղացած ձյան, եղանակի կըրուկ անկման հետևանքերի մասին դեռ վաղ է խոսել։ Գյուղատնտեսներն անհանգստացած են՝ ծառերի ծաղիկները պատվել են ձյան հաստ...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Փաստ». Իշխանությունների գլխավոր նպատակն է՝ հասնել նրան, որ սեփականատերերը «զզվեն» ու պարզապես ձեռք քաշեն Ոսկերչական գործարանից
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին ուշագրավ և, միևնույն ժամանակ, շատ տարօրինակ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». Դատական համակարգը շունչը պահած սպասում է ԲԴԽ անդամ ընտրելու օրվան՝ ապրիլի 7-ին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգը շունչը պահած սպասում է...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Հրապարակ». Երկու համերգ Երևանում և 7 մլն 700 հազար դրամ համայնքային բյուջեից
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանն ապրիլի 8-ին և 29-ին Երևանում համերգներ կկազմակերպի։ Այդ կապակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Փաստ». Արցախում ապրանքների գնման համար նախատեսված կտրոնների համակարգը «պայթել» է
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ապրանքների գնման համար նախատեսված կտրոնների հետ կապված հետաքրքիր վիճակ է ստեղծվել: Ի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Ժողովուրդ». , Օնիկ Գասպարյանի պատասխանները ՔՊ-ականների դուրն եկե՞լ է. Որոշել են նորից նրան կանչել քննիչ հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». ՔՊ-ում մարտական են տրամադրված
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում տեղի ունեցած երեկվա միջադեպի վերաբերյալ ՔՊ-ում մարտական են տրամադրված, երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Թադևոս Ավետիսյան. Կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական Թադևոս Ավետիսյանը տեղեկացնում է, որ կեսգիշերին մոտ այցելել են ձերբակալված պատգմավոր...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Փաստ». Թոռնիկ Ալիյանը անհանգստություններ ունի, որ շուտով փոխվելու է իր կարգավիճակը
«Փաստ» թերթը գրում է. ««Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ում որոշել են՝ ցուցմունքներ կտրվեն, և գլխավոր դատախազը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Տեղ համայնքի ողջ սահմանային հատվածում ռուսական խաղաղապահների մասնակցությամբ եռակողմ բանակցություններ են ընթացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեկ Տեղ համայնքի ողջ սահմանային հատվածում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
09:10
Գարեգին Նժդեհի փողոցում մեքենաներ են բախվել. երեք մարդ հոսպիտալացվել է
Ապրիլի 1-ին, ժամը 06:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք»...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ձյուն, մառախուղ. դժվարանցանելի ճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
20:38
Լորան Վոքիե․ Արցախի և իմ ղեկավարած շրջանի միջև համագործակցությունն այսուհետ ավելի է խորանալու
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}