Փաշինյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահին
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը:Այս մասին հայտնում են Կառավարությունից։
«Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Այդ համատեքստում, կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում: