Իրավունք 09:27 21/02/2023 Հայաստան

Սոցցանցի օգտատերերը՝ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալման մասին

Անցած գիշերվանից սոցցանցում քննարկման թոփ թեման Գրիգորի Խաչատուրովի ձերբակալություն է։ Նրա կալանքի հարցը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում (hասցե՝ ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9) այսօր ժամը 12։00-ին։

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«Էն որ Գրիգորի Խաչատուրովի ետևից դավաճանների այս իշխանությունը գալու էր, կարծում եմ, ոչ ոք չէր կասկածում։ Ախր ո՞նց կարող էր Նիկոլը ներեր Խաչատուրովին, օրինակ, 2020թ. հուլիսյան մարտերի հաղթական ավարտը։ Կամ այն փաստը, որ Խաչատուրովն, ի տարբերություն շալվար հագնող բազմաթիվ այլ «գեներալների», Նիկոլի հրաժարականը պահանջելուց հետո չեկավ կանգնեց շտաբում ու պատվի չառավ դավաճանին։ Չէր կարող։ Ու հիմա վաղեմության ժամկետն անցած գործով, սուտ մեղադրանքներ հորինելով, գալիս ու ձերբակալում են Խաչատուրովին։
Իսկ ամենաշատը գիտե՞ք ինչն է վրդովեցնում։ Այն, որ կարողանում են դա անել։ Այն, որ կարծում են, թե ժողովուրդը չի կանգնի իր հերոսի թիկունքին։ Որովհետև իրենց արդեն շատ բան է թույլ տրվել։ Շատ բան են մարսել։ Մտածում են՝ Խաչատուրովին էլ կարող են մարսել»։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է.

«Ձերբակալել են Գրիգորի Խաչատուրովին։ Տավուշի գյուղերը հանձնելուն խանգարելու էր, չէ՞»։

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.

«Երբ դու խնդիրը չես լուծում, խնդիրն է քեզ փորձում լուծել. ձերբակալել են Խաչատուրով Գրիշին.։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Ձերբակալել են Գրիգորի Խաչատուրովին:

Մյունխենից հետո, Արցախում նոր, ճակատագրական զարգացումների փուլում, Հայաստան-Թուրքիա բախտորոշ խոսակցությունների կիզակետում ի՞նչ է մեզ պետք` իհարկե նոր շոուներ»։

Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.

«Թշնամու ու թշնամուն ծախվածների վախերը կոնկրետ մարմնավորումներ ունեն, ու նրանցից մեկն էլ Գրիգորի Խաչատուրովն է։ 

Ո՞նց կարող էին Արցախյան շարժման 35-ամյակի օրով թուրքին նվեր չմատուցեին․․․»։

ԱԺ պատգամավոր, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը գրում է.

«Նիկոլն ու նրա տարբեր մակարդակների թուլեքը մի օր վերապրելու են այս ամենը: Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում միայն այսօր ժամը 12։00-ին։ Բայց նրան արդեն վաղուց տեղափոխել էին դատարան: Կարգադրիչները հրաժարվում էին փաստաբանից ընդունել նրան շտապ անհրաժեշտ դեղերը:  Իսկ այդ չգործող ՄԻՊ գրասենյակի թեժ գծին Խաչատուրովի փաստաբանի ու իմ զանգերին ի պատասխան հնչում էր «վերադասին զեկուցել ենք» արտահայտությունը: Այդպես շարունակ մինչեւ 02:47... Դատաստանի օրը գալու է, թուրքն էլ չի հաղթի...»։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.

«Ձերբակալել են Գրիգորի Խաչատուրովին. Փաշինյանն իրագործում է Ալիևի երազանքը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:21
Հերթական միջադեպը՝ «Երևան սիթի»-ում. բժիշկները պայքարում են սուպերմարկետի բաժնի պատասխանատուի կյանքի համար
SHAMSHYAN.com-ը գրում է, որ կասկածյալների մեջ անչափահասներ են և սուպերմարկետի հսկիչ-խորհրդատուն
Աղբյուր` Panorama.am
10:56
Այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները
Այսօր նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի հանդիպումը։ Սահմանազատման հարցերով պետական...
Աղբյուր` Panorama.am
10:22
Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org
Խորհրդային տարիներին Արցախում խոչընդոտում էին ադրբեջանցի հետազոտողներին աշխատել
Աղբյուր` Panorama.am
10:16
Արարատ Միրզոյանը շփվել է Դեվիդ Քեմերոնի հետ
Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում  Արարատ Միրզոյանը շփվել է բրիտանացի գործընկեր  Դևիդ Քեմերոնի...
Աղբյուր` Panorama.am
10:05
էդ քերոբյանական մոդելները թարգել է պետք. Արամ Սարգսյան
«Խնդիրը նրանում է, որ մենք պետք է հակադրվենք դրան, դրանով լրացուցիչ հնարավորություններ ստանանք սպառազինություն ձեռք բերելու, ...
Աղբյուր` Panorama.am
09:57
Գազայում ևս մեկ օրով կերկարաձգվի հրադադարը
Գազայում հրադադարի երկարաձգման մասին հայտարարվել է վերջին պայմանավորվածության ժամկետի ավարտից 20 րոպե առաջ"
Աղբյուր` Panorama.am
09:41
Շարմազանով. Ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը
«Մարազմ է, երբ Սերժ և ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ։ Վերջին ամսվա ընթացքում ակտիվացել է «Նիկոլը Սերժի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը կտոնի իր 85- ամյակը
Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը կտոնի իր 85-ամյակը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հոբելյանական համերգի...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Փաստ». Բավական թեժ պայքար է ընթանում ՔՊ-ի քաղաքական դպրոցի կոորդինատորի հաստիքի համար
 «Փաստ». Բավական թեժ պայքար է ընթանում ՔՊ-ի քաղաքական դպրոցի կոորդինատորի հաստիքի համար «Փաստ» թերթը գրում է....
Աղբյուր` Panorama.am
09:23
«Ժողովուրդ». Ինչու՞ նիստը չի կայացել նախօրեին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:22
Հայաստանում արտադրվող կարտոֆիլի 30 տոկոսը թափվում է. Գյուղատնտես
Մինչ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կոչ է անում  տնտեսվարողներին գտնել այլ շուկաներ, գյուղատնտես Հարություն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Փաստ». Մի՞թե պայթյունից զոհվածների ընտանիքներին, վիրավորվածներին չպետք է հատուկ մոտեցմամբ դրամական փոխհատուցում տրվեր
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ու նաև դրան շաղկապված բռնի տեղահանության...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Հանդիպումը տեղի է ունենալու Իջևանի ու Ղազախի սահմանի հատվածում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Հայաստանի պատմության մեջ այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել
«Փաստ» թերթը գրում է. «Գնալով ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում Հայաստանում այլակարծության հանդեպ իշխանությունների...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Իրավապահները արդյոք մինչև վերջ կգնա՞ն և պատասխանատվության կկանչե՞ն ՔՊ-ական պատգամավորի թոռանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգում ներքին տարաձայնություն է ձևավորվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Բարձրացվում են դատարաններ դիմելու համար վճարվող պետական տուրքերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի»...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Փաստ». Շուկայում մատակարար ընկերությունների քանակը ՀԷՑ-ի ֆինանսական արդյունքների վրա որևէ ազդեցություն չունի
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Փաշինյանը և նախարարները կգնան ԱԺ՝ եկող տարվա բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ ՔՊ-ական պատգամավորները կհավաքվեն՝ խմբակցության նիստի: ArmLur.am-ը գրել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում երազում են, որ Հայկուհի Հարությունյանը չվերընտրվի այդ պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմում դժգոհություններ կան կառույցի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են ներկայացրել դատարան
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը քննիչ հանձնաժողովի նիստում
«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում երեկ հյուրընկալվել էր Արցախի...
Աղբյուր` Panorama.am
08:48
Մահացել Է Հենրի Քիսինջերը
100 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, դիվանագետ Հենրի Քիսինջերը, հաղորդում Է Reuters-ը: «Հենրի Քիսինջերը մահացել է...
Աղբյուր` Panorama.am
08:33
Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական կեցվածքին, ՀՀ-ն փոխանցել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպումը կայացել է ք. Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական...
Աղբյուր` Panorama.am
08:20
3 հայ շախմատիստ իրավունք է նվաճել մասնակցելու աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը
Ավարտվել են ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարերը: Եվ այսպես, երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
08:08
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Որ հասցեներում լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:24
Եթե Սամվել Բաբայանը կարծում ա, թե իր նման մտածողները բոլոր փաստաթղթերը վառել և դուրս են եկել Արցախից, չարաչար սխալվում է. Գուրգեն Ներսիսյան
«Բաբայանին փոխանցեք՝ ստախոսն ու փիառշիկն ինքն ա, ու եթե կարծում ա, թե իր նման մտածողները բոլոր փաստաթղթերը վառել և դուրս են եկել...
Աղբյուր` Panorama.am
00:02
Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Լուրը հայտնում է TRT Haber-ը։...
Աղբյուր` Panorama.am
23:34
Զախարյանը Չեմպիոնների լիգայի խաղում ընդգրկվել է «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմ
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի  շրջնակներում ավստրիական...
Աղբյուր` Panorama.am
23:21
Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների կողմից, այդ թվում՝ ԵՄ ձևաչափում ամուր աջակցությունը. ՀՀ ԱԳՆ
Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին
16:51 28/11/2023

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}