15:31 21/02/2023

Խնդիրը ոչ թե գործարքն է, այլ կոնկրետ Գրիգորի Խաչատուրովի անձը. Փաստաբան

«Եկեք մեկընդմիշտ մոռանանք զորամասի տարածք հասկացողությունը, դա անշարժ գույք է, որը 1990-ական թվականներից երբևէ որպես զորամաս չի ծառայել»,-այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորի Խաչատուրովի ընկերոջ՝ Էդգար Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ի ժամը 20։00-ից 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովն անազատության մեջ է։  Դատարանում այժմ քննվում է նրա կալանավորման հարցը։ Դատախազության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար։ Գործը վերաբերում է  Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։

«Հայաստանում ՊՆ-ին հատկացված բոլոր զորամասերը, բոլոր ենթակառուցվածքները հատուկ նշանակության հողամասի տակ են ընդգրկված եղել, դրանք իրավական հիմք են ստացել 2005թ-ին, դրանից հետո դրանք որպես զորամաս երբևէ առկա չեն եղել։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ դրանք անօտարելի տարածքներ են, թե ոչ, դրա պատասխանատուն երբևէ չի կարող հանդիսանալ Էդգար Արշակյանը, որովհետև տվյալ տարածքների օտարելիության պայմանը օրենքը նախատեսում է։ Դրանք անօտարելի տարածքներ չեն, դրանք օտարելի են, սակայն իրավական որոշակի հիմքերի առկայության պայմաններում»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Պաշտպանը նշեց նաև, որ 18 միլիոն դրամ գրավ վերցնելը ևս իրականությանը չհամապատսխանող տեղեկություն է։

«Գլխավոր դատախազն Ազգային ժողովում ուղղակի զբաղված էր մանիպուլյացիաներով, որովհետև տվյալ գույքի համար երբևիցե 18 միլիոն դրամ գումար չի վերցվել: 2016-ի օգոստոսի 12-ին Խաչատուրովը ձեռք է բերել բնակարան Վանաձորում, այդ ժամանակ կնքվել է առուվաճառքի, հիփոթեքային պայմանագիր, որի պայմանաններում միայն այդ բնակարանը գրավադրելու համար Խաչատուրովին տրամադրվել է 18 միլիոն 484 հազար դրամի վարկային գիծ:
Որոշ ժամանակ անց բանկը Խաչատուրովին խնդրել է ներկայացնել լրացուցիչ գրավ, նա էլ իր ընկերոջը՝ Էդգար Արշակյանին, խնդրել է լրացուցիչ գումարով օգնել։ Քանի որ Արշակյանն այդ տարածքը չի օգտագործել, այդ տարածքը որպես լրացուցիչ գրավ գրավադրվել է բանկում, սակայն վարկային գիծը ոչ մի դրամով չի ավելացել։ Այսինքն կոնկրետ այդ տարածքի համար ոչ մի գրամ վարկ չի ստացվել։

Այդ տարածքը ինչպես 2009 թվականին Արշակյանը ձեռք է բերել, մինչ այս պահն  այդ տարածքն այդպես պահպանվում է»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ հիմա Էդգար Արշակյանին մեղսագրվում է մի արարք, որն օբյեկտիվ իրականությունում գոյություն չունի. «Ասում են՝ Գրիգոր Խաչատուրովն է իրականում այդ տարածքը ձեռք բերել, որի համար որևէ փաստական հիմք չկա, և Էդգար Արշակյանը հանդիսացել է, այսպես ասած, քողարկված անձ՝ Խաչատուրովի գործարքը թաքցնելու համար։

Էդգար Արշակյանն արդեն մեկ տարուց ավելի պնդում է, որ դա իր սեփական տարածքն է, ուղղակի կամ անուղղակի որևէ ապացույց չկա, որ դա Էդգար Արշակյանի տարածքը չէ։ Ի սկզբանե իրենք ինչ-որ ենթադրություն ունեն ու փորձում են տակն ապացույցներ ստեղծել, որն այս գործում բացակայում է»։

Էդգար Արշակյանին այսօր կրկին մեղադրանք են առաջադրել, խափանման  միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

«Օժանդակությունն ու արարքը  նույն ձևաչափով է պատիժ կրում։ Չենք հասկանում, թե ինչու են Գրիգորի Խաչատուրովին ներկայացրել կալանքի։ Եթե օրենքը նույն արարքի հետ կապված  տարբեր անձանց նկատմամբ տարբեր դրսևորում է ունենում, կարծում ենք, այստեղ  խտրական վերաբերմունք կա Խաչատուրովի նկատմամբ։

Այսինքն, խնդիրը ոչ թե գործարքն ու ենթադրյալ ինչ-որ քողարկումներ իրականացնելն է, որն այս  գործով բացակայում է, այլ խնդիրը կոնկրետ Գրիգորի Խաչատուրովի անձն է, որ ամեն կերպ ցանկանում են կալանքի հասնել, ինչը, համոզված եմ, որ դատարանը թույլ չի տա այս պարագայում, որովհետև իրավական առումով փողերի  լվացման հոդվածն այս պարագայում ներառնել այս հանցակազմի մեջ ու մեղադրանք ներկայացնելն աբսուրդ չէ, այլ բնորոշումներ ունեն, որոնք եթերային չեն»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Գեներալ Գրիգորի Խաչատուրով ձերբակալվել է փետրվարի 20-ին ժամը 20։09-ին, դատարանը որոշումը հրապարակելու համար ունի 24 ժամ, այսինքն պետք է մինչև 20։09 որոշում կայացվի, այլապես Խաչատուրովը պետք է պարտադիր ազատ արձակվի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:00
Մասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի.Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից
Ազգությամբ էստոնացի, արցախյան պատերազմի մասնակից Ֆելիքս Բուրմանը Panorama.am -ի հետ կիսվեց, թե ինչու է այսօր Հանրապետության հրապարակում՝ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Փաշինյանի նմանները կառչած են մնալու իրենց աթոռից մինչև վերջին հայը. Արշակ Կարապետյանի հայտարարությունը
«Համահայկական Ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:24
Եթե էս մարդը մնաց ղեկավար, էս երկիրն էլ ենք կորցնելու. Շահումյանցի Արա Հովհաննիսյան
«Մենք մերը կորցրել են, գոնե Հայաստանը կարողանանք պահել, ես ժողովուրդը մեղք է։ Եթե էս երկրի ղեկավարը մնաց էս երկիրն էլ ենք կորցնելու։ Էս...
Աղբյուր` Panorama.am
23:05
Հունահայոց կազմակերպություններն իրնց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն հայրենիքի» շարժմանը
Հունահայոց Ազգային Առաջնորդարանը, Հայ Կաթողիկե Եկեղեցին, մի շարք  կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:31
Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան
«Ակնկալիքս այն է որ անպայման պետք է փոփոխություն լինի, իշխանությունը պետք է հրաժարական տա, որովհետև մենք երկիր չունենք մաս-մաս վաճառելու։...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների...
Աղբյուր` Panorama.am
21:13
Իշխան Զաքարյան գո՛ղ, չես փախչելու․ քեզ բերելու են՝ Նիկոլին դեմ քվեարկես․ Նաիրա Զոհրաբյան
Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց, որ ընդդիմությունը դե յուրե ունի 36  մանդատ՝...
Աղբյուր` Panorama.am
21:09
Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
Մայիսի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» և «KamAZ» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու, հանրահավաքը՝ կիրակի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը հանրավաքի ավարտին ներկայացրեց ծրագրային քայլերը։ «Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու։ Կիրակի օրը երեկոյան՝...
Աղբյուր` Panorama.am
20:44
Հայելի պահեք ձեր մոտ, տնից դուրս գալուց և տուն գնալուց հայելու մեջ նայեք և տեսեք ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ավարտին  անդրադառնալով իր անունն այս կամ այն ուժի հետ կապելուն, ասաց․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Նայեցի սրբազանի աչքերին, ասացի՝ հավատում եմ Ձեզ,եթե խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը Հանրապետության հրապարակի դեմահարթակ դուրս է եկել համպատրաստի, ասում է՝ տեղյակ չի եղել, որ խոսելու է։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
20:09
Նորաստեղծ «Սրբազան պայքար» ալիքին րոպեների ընթացքում հազարավոր մարդիկ բաժանորդագրվեցին
Հանրապետության հրապարակում քիչ առաջ դերասանուհի Անաիս Սարդարյանը հայտարարեց, որ ստեղծվել է Թելեգրամի «Սրբազան պայքար» անունով ալիք։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Իմ ժողովուրդ, մենք ձեզ ծառա, այս պայքարը գեթ մեկ անգամ արժանապատիվ ձևով մինչև հաղթական ավարտը հասցնելու. Գասպարյան
Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին  «Ջենեսիս Արմենիա» ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
19:56
Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան
«Հայրենակիցներ ջան, երեկ մենք տասնյակ, ես կասեի՝  հայուր հազարավոր մեր հայրենակիցներով ցույց տվեցինք, որ տեր ենք մեր հայրենիքին, մեր...
Աղբյուր` Panorama.am
19:48
Քաղաքագետ. Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել
Քաղաքագետ Ստեփան  Դանիելյանը գրում է. «Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է։ Երեկ հիմնական գործը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը
«Հարգելի երիտասարդություն, խնդրում եմ երբեք չմոռանալ, որ պատմության ողջ ընթացքում ամենավճռական փուլերում բոլոր կաղապարների կոտրողը,...
Աղբյուր` Panorama.am
19:32
Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը, որովհետև արտաքին քաղաքականությունն սկսվում է տանը․ պրոֆեսոր Ռուբեն Կարապետյան
«Ինձ համար այս շարժումը հայկական պետականության համար պայքար է»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ալիև. Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր
«Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր։ Այդպես լինելու է նաև հետագայում»,-այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։  Երկրորդ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն...
Աղբյուր` Panorama.am
18:53
Այսօր ակցիայի մասնակից 10 քաղաքացի բերման է ենթարկվել․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտնում է․ «Այսօր ժամը 18:00-ի դրությամբ 095088787 թեժ գծի հեռախոսահամարին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Յուրաքանչյուր հայ պետք է կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին․ երգիչ Սամվել Գրիգորյան
«Յուրաքանչյուր հայ և ՀՀ քաղաքացի պետք է  կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին, իսկ հաջողությունն ինքնստինքյան իր պատուհանը...
Աղբյուր` Panorama.am
18:33
Օրվա կադրը․ Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ
Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանի «Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ» տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Հիշեցնենք, որ այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Անվճար առաջնային իրավաբանական օգնություն բերման ենթարկվածներին․ Փաստաբանների պալատ
Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
17:57
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից
 ԵԿՄ-ից ինքնակամ դուրս եկած բժիշկ  Արայիկ Ղարիբյանը գրում է. «Ես, որպես Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ռուբեն Վարդանյանը «Ավրորային»՝ Ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը
2024 թ․ Aurora Prize մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը. Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհու նամակը՝ Գյուրջինյանին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
20:18 10/05/2024

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}