Քաղաքական 14:45 24/02/2023 Հայաստան

Փաշինյանի մոտ կանգնած մարդկանց ասացի՝ ձեր ղեկավարին փոխանցեք, որ Մադրիդյան փաստաթղթի հեղինակն այստեղ է, կարող է կանչել ու խորհրդակցել. Օսկանյան

«Այս պատերազմը մենք մեր գլխին ենք բերել, որովհետև տապալել ենք բանակցությունները,  պատերազմը պարտվել ենք, որովհետև մենք չենք կարողացել պահպանել ռազմական հավասարակշռությունը։ Մենք  պարտվել ենք պատերազմը խայտառակ ձևով, քանի որ  այդ պատերազմը վարել ենք շատ վատ»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նա ընդգծեց, որ չկա պատերազմ, որից հնարավոր չէ  խուսափել, հակառակ պնդումը պարզապես քաղաքական անգործության և անզորության արդարացնելու կանխավարկած է։

Վ.Օսկանյանն ասաց, որ ակտիվ մասնակցություն է ունեցել Մինսկի խմբի կողմից  առաջարկված բոլոր 6 պայմանագրերին, և հատկապես Մադրիդյան փաստաթուղթին։

«Ես կարող եմ հավակնել, որ ես այդ  փաստաթղթի գրողներից մեկն եմ։ Այնտեղ ինչ հայանպաստ դրույթ կա, դրա հեղինակը եղել եմ ես իմ ակտիվ մասնակցությամբ։

Հիշում եք՝ ինչ-որ մի պահի Փաշինյանն ասել էր, որ պետք է խորանա Մադրիդյան փաստաթղթի մեջ, դրույթներ կան, որոնք իրեն անհասկանալի են, Ալիևի հետ էր խորհրդակցել այդ հարցում։ Այդ օրերին ես Փաշինյանի մոտ կանգնած մարդկանց ասացի՝ խնդրում եմ ձեր ղեկավարին ասեք, որ Մադրիդյան փաստաթղթի հեղինակն այստեղ է, Երևանում է  ապրում, կարող է իսկապես ինձ կանչել ու խորհրդակցել։ Եթե, իրոք, այդ օրերին ինձ կանչած լիներ, և ես առիթ ունենայի իր հետ խոսելու, ես իրեն կասեի՝ հաշվի առնելով այդ օրերին իր բարձր հեղինակությունն, լայն աջակցությունը Սփյուռքում, Արցախում և Հայաստանում, ինքն ունի այն հնարավորություն, որ կարողանա քայլ անել, որը նախկին նախագահները  չուզեցին կամ չկարողացան անել. ինքը  իր վրա  վերցնի այդ պատասխանավությունը, անի այդ լրացուցիչ մի քանի զիջումները և հասնի իսկապես Արցախի  հարցի հայանպատ կարգավորմանը։

Այդ հնարավորությունն իսկապես կար, Մադրիդյան փաստաթուղթը  այդ հնարավորությունը տալիս էր, Փաշինյանը լավ ժառանգություն էր ստացել։ Ես, չնայած նրան, որ ինքը սխալ ճանապարհով էր տանում, պատրաստ էի  հենց այդ հարցում իսկապես իր կողքը կանգնել ու ամեն ինչով աջակցել,  որպեսզի հնարավորություն ստեղծվեր իսկապես հասնել այդ հարցի խաղաղ կարգավորմանը ի նպաստ  Հայաստանի և Արցախի, բայց Փաշինյանն այլ ուղղությամբ գնաց՝ գնաց ներքին պառակտման, սկսեց իր զրոյական կետից»,- ասաց Օսկանյանը։

Ըստ նրա, երբ տապալում են դիվանագիտությունը, գալիս է պատերազմ, եթե տանուլ են տալիս պատերազմը,  դիվանգիտությունը նոր հարթության վրա դնելու անհրաժեշտոթյուն և հրամայական է  ստեղծվում։

«Ահավասիկ,  պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները վրիպեցին՝ չգիտեմ՝ չէին կարողանում կամ չէին ցանկանում, բայց  չկարողացան իսկապես դիվանագիտությունը բերել առաջին գիծ ու օգտվել նոր  ընձեռնված հնարավորություններից։

Նրանք գնացին իրենց սխալն արդարացնելու ճանապարհով, այդ սխալներն օրեցօր ավելի խորացան ու հասան այսօրվան։ Մի ամբողջ  պետական համակարգ գործի դրվեց  աշխարհին համոզելու, որ Արցախը մերը չէ, ադրբեջանական տարածք է և այդ գործողությունն այսօր էլ շարունակվում է»,- ասաց նախկին նախարարը։

Նա ընդգծեց, որ  Հայաստանի որևէ  իշխանություն Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի ճանաչել, երեք նախագահներն էլ նույն մոտեցումն են ունեցել՝  ինչ որ վերջնարդյունքում Արցախը կդառնա Հայաստանի մաս։

«Այսօր մենք պետք է գիտակցենք, որ Ադրբեջանը չի բանակցում խաղաղության համար, բանակցում է պատերազմում իր ձեռք բերած ավարն օրինականացնելու համար»,- ասաց Վարդան Օսկանյանը։

Նա նաև նշեց, որ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետական նախարարի պաշտոնից հեռացնելով  ջրել են Հաագայի դատարանում ունեցած ձեռքբերումը։

«Ադրբեջանն  այսօր, իրոք, կարողանում է պարտադրել իր կամքն ամեն ինչում, բանակցային  օրակարգը թելադրված է  Ադրբեջանի կողմից։

Բանակցային օրակարգում չկա հայկական օրակարգ։ Այդ օրակարգը պետք է ընդլայնել, որպեսզի  առևտուր անելու ավելի մեծ հնարավորություն լինի, բանակցությունները շարունակելու, երկարացնելու հնարավորություն լինի և որևէ փաստաթուղթ չստորագրվի։

Այսօր այլընտրանք կա։ Փաստաթուղթ ստորագրելու այլընտրանքը փաստաթուղթ չստորագրելն է։ Մեր համեստ խնդիրն է չստորագրել այս պահին որևէ փաստաթուղթ, Հայաստանի իշխանությունն այսօր ունի այդ հնարավորությունը»,- ասաց Վարդան Օսկանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}