Քաղաքական 12:45 01/03/2023 Հայաստան

Փաշինյան. «Մարտի 1»-ը բացահայտված է, բուն կատարողները հայտնի չեն

«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն»,- այսօր  2008-ի «մարտի 1»-ի զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ ինչո՞ւ պատժված չեն, նա պատասխանեց. «Ամենատարբեր պատճառներով, այդ թվում ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով: Այն, որ մինչև հիմա մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինելու:

Մեծ խնդիրներից մեկն այն է, որ նաև քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ 2008-ի մարտի 1-ից անմիջապես հետո նախաքննությունը ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որ բացահայտումը կամ դժվար լինի կամ անհնար դառնա:

Ես մի դրվագ հիշեցնեմ, օրինակ, այստեղից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխվել են: Եղած իրական պարկուճները փոխարինվել են այլ պարկուճներով և այսպիսի բազմաթիվ դեպքեր:

Պատկերացնել կարելի է, թե այս ամենը ինչ հետևանքների է բերում: Բայց  դա կապ չունի, այնքանով, որքանով ես կարող եմ դիրքորոշում արտահայտել իրավապահ մարմինների վերաբերյալ, իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է հասնենք լիարժեք և ամբողջական բացահայտմանը և դա մեր օրակարգից դուրս չի եկել ու դուրս չի գալու»,-ասաց Ն. Փաշինյանը:

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ համոզմամբ էր հայտարարում, որ գործը բացահայտված է, նա պատասխանեց. «Ես հիմա էլ համոզմամբ հայտարարում եմ, որ բացահայտված է: Դուք գիտեք, որ քրեական գործ է եղել, դատավարություն է եղել, դատաքննություն է եղել: Այն կարճվեց իրավական մեկնաբանությունների բերումով, որն այլ հարթության խնդիր է: Երբ ասում եմ՝ բացահայտված է, նկատի ունեմ իրականությունը, ինչ քայլերի հերթականություն է տեղի ունեցել: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ այդ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ջոկատներ են կազմվել, պարզվել է, որ ապօրինի վճարումներ են արվել, որ դա արվել է բանակի հովանու ներքո:

Հիմնական պատասխանատուները դատարանում էին, բայց հայտնի հանգամանքների պայմաններում փորձ է արվում այնպես անել, որ նրանք… Ես չեմ ուզում մեկնաբանել իրավական անբողոքարկելի որոշումներ, որոշում է կայացված, բոլորս պետք է  ընդունենք ի գիտություն: Այդ թվում ՍԴ որոշումը, և այն որոշումները, որոնք բողոքարկելի չեն:

«Մարտի 1»-ն առնվազն մինչև կատարողների մակարդակ բացահայտված է, այսինքն  բուն կատարողները հայտնի չեն, իսկ մնացած շղթաները ոնց են աշխատել, իհարկե, բացահայտված է»:

Հուշարձանի բացման արարողությանը Փաշինյանն ունեցած ելույթում ասաց. «Ես ուզում եմ ընդգծել, որ «մարտի 1»-ն ամենևին էլ սգի օր չէ։ Իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց իրականում «մարտի 1»-ը շատ ավելի լայն համատեքստ ունի։ «Մարտի 1»-ին զոհված մեր եղբայրների կյանքի, պայքարի խորհուրդը  բոլորովին ուրիշ բանի մասին էր։

«Մարտի 1»-ն իրականում ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր, ժողովրդի ազատ կամարտահայտությունը խոչընդոտելու, կոտրելու, նրան արտահայտվելու ու որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու մասին է։

Առնվազն այդ մասով «մարտի 1»-ի  պայքարը ու զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, որովհետև այսօր Հայաստանում ընտրություններ կեղծելն արդեն իսկ  շրջված էջ է, որին այլևս վերադարձ չի լինելու։

«Մարտի 1»-ին ու 2020 թվականի սեպտեմբերին, ըստ էության,  արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որոնք պետք է մենք օգտագործեինք պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն, տնտեսություն կառուցելու համար։

Այսօրը այսօր է, որպես երեկվա հետևանք, վաղը՝ այսօր է լինելու, էլի որպես երեկվա հետևանք և, հետևաբար, վաղը կառուցվում է այսօր»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:21
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց. «12։00 - Բաց դաս ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
22:55
Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է...
Աղբյուր` Panorama.am
22:23
1976 թվականի ԽՍՀՆ ԶՈՒ ԳՇ քարտեզն վատագույն տարբերակն է. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած...
Աղբյուր` Panorama.am
22:14
Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում
Մայիսի 16-ին Կոտայքի մարզում ժամը 20։20-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի բախվել են «Mercedes» և...
Աղբյուր` Panorama.am
21:31
Խրոնոլոգիա արեք 2018 թվականից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են. Վիտալի Բալասանյան
«Խրոնոլոգիա արեք՝ 2018 թվականից այս կողմ և ինքներդ կիմանաք՝ հանձնողներն ովքեր են»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Արցախի ԱԽ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մեկ-երկու օրվա պատմություն չէ, որ պաթոսային պոռթկանք ու վերջանա գնա։ Երանի այդպես լինեին մեր լուծումները, բայց գիտենք մեր...
Աղբյուր` Panorama.am
21:09
Կաթողիկոսն ընդունել է անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա...
Աղբյուր` Panorama.am
20:59
Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է․ Սուրեն Պետրոսյան
 Սուրեն Պետրոսյանի հայտարարություն է տարածել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որում ասվում է․  «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:49
Եթե աշխարհի դիրքը լռությունն է, մերը պետք է լինի միաբանվելը․ Քաջիկ Հարությունյան
«Տուն տեղ կորցրած, մեր պապերի գերեզմաններն ու հուշարձանները, վանքերն ու եկեղեցիները թողած , մեր կյանքից էլ թանկ Արցախ աշխարհը , այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ասել են՝ գինը թղթի վրա գրեք,մարդիկ արժանի պատասխան են տվել՝ ուղարկելով համապատասխան տեղը․ Դանիելյան
«Այսօր ժամը 10։00-ին շրջափակել էինք Կառավարության շենքը։ Օկուպացիոն Կառավարությունը նիստ էր գումարել և հազարավոր ոստիկաններով, շրջափակված...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շատ մեծ հանրահավաք կլինի․ Բագրատ Սրբազան
«Քիչ հետո պետք է խնդրեմ պարոն Դանիելյանին, որպեսզի մի փոքրիկ պատվիրակություն ուղարկի Կիրանց։ Մեր ժողովրդի հետ ամիս ու կես պայքարել ենք և...
Աղբյուր` Panorama.am
19:51
Մենք ծախվող մարդիկ չենք, եթե ինքը ծախվող ա, խնդիր չկա, թող ծախվի, մենք մեր հողը չենք ծախում․ Կիրանցի բնակիչ
 «Մեր հայկական հող է, մենք իրանց հողը չենք ուզում»,- Կիրանցում ասում է գյուղի բնակիչը՝ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:34
Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ
Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին․ «Հայաստանի ժուռնալիստների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Միջազգային ասպարեզում իրենք այլևս գործոն չեն․ Բագրատ Սրբազան
«Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվել են  Տավուշը՝ հանուն հայրենիք» շարժման աջակիցները։ Այստեղ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը։...
Աղբյուր` Panorama.am
19:07
Այս ապազգային գործելաոճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ներկայիս վարչախմբի վրա․ Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ եւ այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում...
Աղբյուր` Panorama.am
18:58
Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 10 բռնցքամարտիկ. Բաչկովը չի մեկնի
 Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարում 10 մասնակից կունենա:...
Աղբյուր` Panorama.am
18:50
Սրբազանին կհորդորեի ավելի կոշտ, նյութական գաղափարներով՝ պատժի սկզբունքով գործել.Հոգեբան Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
18:47
Թբիլիսիում «Մայրերի երթ» է ընթանում
Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում «Մայրերի երթ» է ընթանում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ «Մայրերն ընդդեմ ռուսական...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հավատացեք՝ սա չարյաց փոքրագույնն է. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրում է. «Երկարա-բարակ չեմ գրի: Սա այն իրականությունն է, որում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա.
Մայիսի 16-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, ինչի պատճառով էլ քաղաքացիներին պատճառվել է նյութական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Իշխան Սաղաթելյան. Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի
«Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում...
Աղբյուր` Panorama.am
18:07
Թաթոյան. Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
«ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած...
Աղբյուր` Panorama.am
17:54
Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ. Կիրանցեցի կին
«Առավոտից մարզպետին հրավիրում ենք, պահանջում ենք, թող գա»,-ասաց ճանապարհը փակած Կիրանցի բնակիչ կինը՝ ի պատասխան ճանապարհը բացելու...
Աղբյուր` Panorama.am
17:54
Միքայել Ոսկանյան. Կարող եմ իմ ստեղծագործական կյանքը շարունակել մեկ այլ երկրում բարվոք պայմաններում, բայց ես այս երկրի քաղաքացի եմ
Արվեստագետը 2020-ից ակտիվ մասնակցում է բոլոր շարժումներին, որոնք «ուղղված են արհավիրքների շարանը կասեցնելու դեմ»։ Նա միացել է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարին
Աղբյուր` Panorama.am
17:35
Սանոսյանի թոշակառու մոր առանձանտունը կառուցվում է նրա եղբայրների կողմից. Նախարարի խոսնակ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը գրում է. «Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
17:29
Թմրամիջոցների ապօրինի իրացման ևարդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի մայիսի 16-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ջրհեղեղ՝ Մասիվում
ArmLur-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են անձրևաջրերը ողողել Մասիվ թաղամասի փողոցները։ Հիշեցնենք, որ Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անկարգություններ Նոր Կալեդոնիայում. Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրում է միջամտության մեջ
Նոր Կալեդոնիայում երկուշաբթի օրվանից մինչ օրս հինգ մարդ է սպանվել, 64 ոստիկան ու ժանդարմ է վիրավորվել, մոտ 200 ապստամբ ձերբակալվել են։...
Աղբյուր` Panorama.am
16:39
Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց գոռգոռալ ու վիրավորել լրագրողին
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը դեմ է, որ Կիրանցի բնակիչները ճանապարհ փակեն։  Նա հունից դուրս եկավ, սկսեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}