ՌԴ-ի՝ պատժամիջոցները շրջանցելու փորձերին կհետևեն ԱՄՆ-ի 25 դատախազ
ԱՄՆ վարչակազմն ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խախտումները հետաքննող դաշնային դատախազների աշխատակազմը: Այդ մասին Wall Street Journal-ի հրապարակմանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Գլխավոր դատախազի օգնական Մեթ Օլսենի խոսքով՝ Արդարադատության նախարարությունը հակահետախուզական ծառայության և արտահանման վերահսկողության վարչությանը կավելացնի 25 նոր դատախազ։
Նոր դատախազները կաշխատեն կորպորացիաների հետ՝ պատժամիջոցներից խուսափելու դեպքերը հետաքննելու, ինչպես նաև խախտումների դեպքում ընկերությունների դեմ քրեական մեղադրանքներ ներկայացնելու համար։ Այս դատախազներից մի քանիսը նոր աշխատանքի են ընդունվել, իսկ որոշները վերաբաշխվել են այլ գերատեսչություններից:
Հարակից հրապարակումներ`
- Դրանք զուտ խոսակցություններ են, իրականությունը հակառակն է․ Փաշինյանը՝ ՌԴ-ին պատժամիջոցների մասով օգնելու մասին
- Պատժամիջոցների 10-րդ փաթեթով ԵՄ-ն սահմանափակումներ է դրել դեպի Ռուսաստան իր արտահանման կեսի վրա
- ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի շուրջ
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Զապորոժիեի ատոմակայանի դեմ
- Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հինգ փոխվարչապետների և պատրիարք Կիրիլի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ