Խոսքի ազատության սահմանափակումներ Թուրքիայում
Փետրվարի 21-ին Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապերի խորհրդի (Bilgi Teknolojileri ve İletişim Kurumu - BTK) կողմից որոշում էր կայացվել փակել Թուրքիայում գործող «Ekşi Sözlük» առցանց բառարանը: Այն վերաբացելու մարտի 1-ի որոշումից մեկ օր անց, սակայն, կրկին որոշում է կայացվել փակել։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, նշվում է, որ բառարանի հասանելիությունն արգելափակվել է իշխանությունների համար ոչ ցանկալի հրապարակումների պատճառով։ Ըստ բրիտանական «Guardian» թերթի՝ դա ևս մեկ ապացուցում է, որ Թուրքիայում առկա է խոսքի ազատության սահմանափակում:
«Ekşi Sözlük»-ի փակմանը վերաբերող քննարկումներին զուգահեռ շրջանառվում են վարկածներ այն մասին, որ Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապերի խորհրդի (BTK) կողմից որևէ պատճառաբանություն չի ներկայացվել։ Եվ փակման մասին որոշումը պայմանավորված է վերոնշյալ հարթակում երկրաշարժից հետո որոշ օգտատերերի փոխանցած տեղեկությունների և արտահայտած դժգոհության հետ։
Էրմենիհաբերը հիշեցնում է, որ փետրվարի 23-ին Անկարայի ընդհանուր իրավասության 4-րդ ատյանի դատարանի որոշմամբ կասեցվել էր նշյալ առցանց բառարանի հասանելիությունը Թուրքիայի տարածքում: