Հասարակություն 12:16 04/03/2023 Հայաստան

Ամուլսարի շահագործման դեմ հայտարարությանը մեծ թվով ջերմուկցիներ են միացել

Օրեր առաջ մի խումբ կազմակերպություններ և անհատներ հայտարարություն էին տարածել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ։

Մարտի 1-ին հայտարարության ներքո ստորագրել էր 22 կազմակերպություն ու անհատ, երկու օր անց հայտարարությանը միացածների թիվը հատում է 550-ը։ Ամուլսարի շահագործման դեմ հայտարարությանը նաև շատ ջերմուկցիներ են միացել։

Panorama.am-ը վերահրապարակում է հայտարարությունը՝ թարմացված ստորագրություններով.

«2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատներս, հայտնում ենք մեր խորը հիասթափությունը և դժգոհությունը Ամուլսարում հանք շահագործելու վերաբերյալ ՀՀ կառավարության ապօրինի, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր, պետության համար վտանգներով հղի որոշման կապակցությամբ։

ՀՀ կառավարությունը՝

1. Չի ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեք փորձաքննության իրականացումը, հաշվի չի առել 2019թ. ELARD և TRC միջազգային ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, ինչի համար պետական բյուջեից վճարել է 454 հազար դոլար:
2. Հաշվի չի առել ջրային ռեսուրսների՝ Սևանա լճի, Արփա և Որոտան ջրհավաք ավազանների, Սպանդարյան և Կեչուտ ջրամբարների, ստորգետնյա ջրերի վրա բացասական ազդեցությունը, թթվային դրենաժի հետևանքով մակերևութային և ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտումը:
3. Անտեսել է Ամուլսարի հանքում առկա ռադիոակտիվ տարրերի՝ ուրանի, թորիումի, ինչպես նաև ռադոնի հետ կապված ռիսկերը, հանքի շահագործման արդյունքում առաջացող՝ հսկայական ծավալներով տոքսիկ տարրեր պարունակող փոշով շրջակա միջավայրի աղտոտումը: Անտեսել է աշխարհի մի շարք երկրներում արգելված ցիանային տեխնոլոգիայի կիրառման հետ կապված ռիսկերը:
4. Հաշվի չի առել Ջերմուկ քաղաքի՝ որպես միջազգային նշանակության առողջարանի կորուստը: Ջերմուկը կվերածվի բանվորական բանավանի, բնիկ ջերմուկցիները կարտագաղթեն, իսկ հանքում աշխատողները կլքեն Ջերմուկը հանքի շահագործման ավարտից հետո:
5. Առողջապահության նախարարը հայտարարեց, որ Ամուլսարի ծրագրի վերագործարկումն առողջության համար վտանգավոր չէ և անցել է համապատասխան փորձաքննություններ: Սա չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ամուլսարի ծրագրի 4 ՇՄԱԳ փորձաքննական գործընթացներում չի իրականացվել և գործնականում չէր կարող իրականացվել փորձաքննություն, քանի որ համապատասխան մեթոդաբանություն չկա:
6. Հաշվի չի առել «Ջերմուկ» հանքային ջրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, կենսաբազմազանության պահպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները՝ պայմանավորված Բեռնի կոնվենցիայով:
7. Հաշվի չի առել տարիներ շարունակ հանրության կողմից Ամուլսարի ծրագրի դեմ ազդակիր համայնքների բնակչության և հանրության դիմադրությունը: 2018թ․ աշնանը հանրագրի միջոցով Ջերմուկ խոշորացված համայնքի շուրջ 3 հազար բնակիչներ իրենց ստորագրություններով դեմ են արտահայտվել մետաղական հանքարդյունաբերությանը։
8. Անտեսել է կամ չի գնահատել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախկին գործելաոճը (due diligence), անօրինականությունների, քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների, քաղաքացիների դատական հետապնդումների պրակտիկան՝ հերթական անգամ հանրային ռեսուրսները վստահելով օֆշորային գոտում գրանցված, անհայտ սեփականատերեր ունեցող և ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող ընկերությանը։
9. Հաշվի չի առել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, 2022թ. սեպտեմբերի 13-ի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք և Ջերմուկ քաղաքի ռմբակոծումը: Ըստ Ամուլսարի ծրագրի՝ Ջերմուկի հարևանությամբ պետք է կուտակվեն ու կիրառվեն տասնյակ հազարավոր տոննա և հարյուրավոր տարիներով մնայուն թունավոր և վտանգավոր քիմիական նյութեր ու պայթուցիկներ, ինչը ռազմական գործողությունների դեպքում կդառնա վտանգ ոչ միայն Ջերմուկի, այլ Սևանա լճի, ողջ Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի համար Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանների աղտոտման հետևանքով, Գեղարքունիքի մարզի համար Արփա-Սևան թունելով աղտոտված ջրերի հոսքի պատճառով։ Պնդումները, որ Ամուլսարի ծրագրի իրականացումը և միջազգային ներդրումների ներգրավումն անվտանգության երաշխիք են, անհիմն են և մանիպուլիացիոն բնույթ են կրում: Սոթքի ոսկու հանքավայրի տարածքը պարբերաբար թիրախավորվում է, այսինքն, փաստացի, միջազգային ներդրումները երաշխիք չեն հանդիսանում Ադրբեջանի ռազմական նկրտումները զսպելու համար: Ամուլսարի ծրագրի դեպքում չկա որևէ երաշխիք, որ նույն սցենարը չի կրկնվի, և դրանով իսկ Հայաստանի տարածքներն էլ ավելի չեն թիրախավորվի:
10. Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման նպատակով ներգրավելով Եվրասիական զարգացման բանկին՝ չի գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական ռիսկերը Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների պայմաններում: Եվրասիական զարգացման բանկի մյուս խոշոր բաժնետերերը՝ Ղազախստանը և Բելառուսը, հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ցուցաբերել են արտահայտված ադրբեջանամետ դիրքորոշում: Նման բաժնետերեր ունեցող բանկի հետ գործարքի գնալն անմիջական սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար:
ՀՀ կառավարությունը փոխանակ որդեգրի քաղաքականություն՝ վերականգնելու երբեմնի բարգավաճող և արդեն սահմանամերձ դարձած առողջարանային Ջերմուկ քաղաքի կենսագործունեությունը, ամրապնդելու համայնքների դիմակայունությունը և սահմանների անվտանգությունը, Ամուլսարի շահագործման ծրագրով, փաստորեն, նախընտրում է վերջնականապես զոհաբերել Ջերմուկը և նրա սոցիալ-տնտեսական կայացած համակարգը հանուն հանքի շահագործման 10-11 տարիների ընթացքում պետական բյուջե ժամանակավոր մտնող մի քանի տասնյակ միլիարդ դրամի և մի քանի կասկածելի օֆշորային ընկերությունների հարստացման:
Հաշվի առնելով Ամուլսարի ծրագրի ռիսկերի անկառավարելիությունը՝ դեմ ենք Ամուլսարի ծրագրի իրականացմանը:

Պահանջում ենք

ՀՀ նախագահից

Երաշխավորել ՀՀ Սահմանադրության և միջազգային նորմերի պահպանումը, անաչառ դիրքորոշում հայտնել Ամուլսարի ծրագրի իրականացման հետևանքով Հայաստանին սպառնացող տնտեսական, բնապահպանական, սոցիալական և անվտանգային ռիսկերի վերաբերյալ՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով:
Աջակցել հասարակությանը Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր ծրագրի դեմ պայքարում, թույլ չտալ ՀՀ Սահմանադրության ոտնահարումը, ապահովել ազգային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանությունը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից

Դադարեցնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրամադրված ընդերքօգտագործման պայմանագիրը, իրավունքը, որոնք երկարաձգվել են 25.05.2022թ. ընդունված հակասահմանադրական և հակաժողովրդավարական «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի շնորհիվ:

ՀՀ առողջապահության նախարարությունից

Հրապարակել Ամուլսարի ծրագրի և մյուս հանքավայրերի՝ մարդու առողջության վրա ազդեցության՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացրած «բոլոր փորձաքննությունների» արդյունքները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից

Հրապարակել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված եռակողմ փոխըմբռնման հուշագիրը և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասը ՀՀ կառավարությանն օտարելու վերաբերյալ պայմանագիրը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից

Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրի համար 2016թ. տրված բնապահպանական փորձաքննական եզրակացությունը՝ հաշվի առնելով թերի գնահատված ռիսկերը և ի հայտ եկած նոր էկոլոգիական գործոնները:

ՀՀ գլխավոր դատախազությունից

Հարուցել քրեական գործ և բացահայտել այն բոլոր պատասխանատուներին, որոնց մասնակցությամբ և թողտվությամբ տեղի են ունեցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության թերացումները, որոնք հիմք են դրել Ամուլսարի խնդրահարույց նախագծի հանդուգն առաջխաղացման համար։

ՀՀ կառավարությունից

Հրաժարվել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրից, քանի դեռ չի ստացվել ֆինանսավորումը, չեն կատարվել ներդրումները, և Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել ֆինանսական բեռ՝ վճարելու կորուստների դիմաց։

ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կազմակերպություններից

Սատարել Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարական գործընթացների իրացմանը հանուն Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների անվտանգության։

Ստորագրություններ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ
«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ
«Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
«Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
«Յանուս» իրավական ՀԿ
«Վայոց Ձոր Էվոլյուցիա» ՀԿ
«Դալմա-Սոնա» կրթամշակութային, սոցիալ-բնապահպանական Հիմնադրամ
«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան
Նիկոլայ Դավթյան՝ ռեժիսոր
Ռոզա Ջուլհակյան՝ փորձագետ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Իրավունքի ուժ» ՀԿ
Հայաստանի Կանաչների կուսակցություն
Իրավունքի ազգային կենտրոն
Գայանե Շագոյան, մշակութային մարդաբան
«Համագործակցային կրթական ծրագրեր» ՀԿ
«Դեկլիպս Արմենիա» բարեգործական ՀԿ
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ
Մարիամ Մկրտչյան քաղաք Վայք
Սամվել Հովհաննիսյան, ԱՄՆ
Տիգրան Արեգունի, ծրագրավորող
Լիանա Վասակյան
Գոհար Մաթոսյան, քիմիկոս
Անի Ապրեսյան, հասարակական գիտություններ
Սուսաննա Բաղդասարյան, կենսաբանական գիտությունների թեկնածու
Ֆլորա Առաքելյան, բժշկական գիտությունների թեկնածու
Աշոտ Հովհաննիսյան, բժիշկ
Թովմաս Բադալյան, ճարտարապետ
Ազնիվ Մկրտչյան
ԷԿՈ ԹՈւՂԹ կազմակերպություն
Նանա Թաիրյան, զբոսավար
Սամվել Պիպոյան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կարնե Եսայան, երկրաբան
Գարիկ Գևորգյան, խոհարար
Հակոբ Գաբրիելյան, քանդակագործ, բնապահպան
Բնապահպանի տուն հասարակական կազմակերպություն
Ասատրյան Արարատ, քանդակագործ
Իրինա Պողոսյան, զբոսաշրջության մասնագետ
Լուսինե Թասլակյան, էկոլոգ և ջրային ռեսուրսների մասնագետ, դոկտորանտ
Բելլա Ղազարյան, ճարտարագետ
Սաթի Սարգսյան, նախագծերի ղեկավար
Աննա Քոլոզյան, նկարիչ
Ռոզա Մակվեցյան, իրավաբան
Վալյա Շտոյան, ՀՀ քաղաքացի
Արևիկ Վարդանյան, բնաբույժ
Արման Մկրտչյան, ծրագրավորող
Հրանուշ Աղամյան, գործարար
Տիգրան Աբգարյան, Ինժիներ
Սոֆյա Մանուկյան, հետազոտող իրավապաշտպան-բնապահպան
Գառնիկ Մուրադյան, ՀՀ քաղաքացի
Էվիյա Հովհաննիսյան, սոցիալական մարդաբան
Հասմիկ Կնյազյան, Մշակութային մարդաբան
Մերի Աղախանյան, ռեժիսոր
Արմենակ Դովլաթյան, Հայաստանի Կանաչների կուսակցություն
Հասմիկ Իսրայելյան, մանկավարժական աշխատող, Բացում նախաձեռնության անդամ, Բայազետ կենտրոնի խորհրդի անդամ,
Վիգեն Սարգսյան, արշավական, ծրագրավորող
Լիլիթ Մուրադյան, բանասեր
Նառա Մերիշավյան,ՀՀ քաղաքացի
Ռուզան Միքայելյան, Իսպանիա, խոհարար
Գեվորգ Ալեքսանյան, Անհատ Ձեռներեց
Գարեգին Սարգսյան, Մարտական եղբայրություն ՀԿ
Գոհար Ազատյան, կենսաբան
Վահագն Մինասյան, ՀՀ քաղաքացի
Արմեն Ղազարյան, գործարար
Անուշիկ Հարությունյան, ֆոլկ վոկալիստ, ծննդաբերական աջակից (դուլա)
Աստրիկ Վարդանյան, ՀՀ քաղաքացի
Անահիտ Սամսոնյան, ՀՀ քաղաքացի
Գառնիկ Սիմոնյան, ՀՀ քաղաքացի
Վալենտինա Սերեդա, քիմիկոս Ջերմուկ համայնքի բնակիչ
Տաթևիկ Մանուչյան, ՀՀ քաղաքացի
Արեգնազ Դավթյան, ՀՀ քաղաքացի
Յանա Մանթաշեվա, եվրոպագետ
Նինա Ավետյան, Ջերմուկ համայնքի բնակիչ
Մարիաննա Քաբաբյան, ՀՀ քաղաքացի
Հասմիկ Գևորգյան, ՀՀ քաղաքացի
Միլենա Բաղդասարյան, սոցիոլոգ
Ստելլա Չանդիրյան, ՀՀ քաղաքացի
Զարուհի Մուրադյան, նկարչուհի
Դեկլիպս Արմենիա բարեգործական ՀԿ
Վարդան Հակոբյան, դիրիժոր
Հռիփսիմե Քոչարյան, ՀՀ քաղաքացի
Լուսինե Աֆրիկյան, տուր մենեջեր
Նորայր Ղուբասարյան, Ar tour քայլարշավային ակումբ
Լիանա Ասոյան, Բլեջյան բնապահպանական, սոցիալական, բիզնես աջակցության ՀԿ
Նարե Սմբատյան, տվյալների վերլուծաբան
Դիանա Սմբատյան, անիմատոր
Մարիա Մխիթարյան, Անհատ ձեռնարկատեր, մարկետինգի մասնագետ
Գրիգոր Ղազարյան, իտալերենի մասնագետ
Արտակ Ադամ, Էկո-բազմազանություն երիտասարդական կազմակերպություն
Ռուզաննա Ասատրյան, տնտեսագետ
Արման Մկրտչյան, ծրագրավորող
Կարեն Դավթյան, ՀՀ քաղաքացի, թոշակառու
Սվետլաննա Գալստյան, Համայն կանայք հանուն Ամբողջական Գիտելիքի բարեգործական ՀԿ
Էդվարդ Արզումանյան, էներգետիկ, ՇՄՆ գիտա-տեխնիկական խորհրդի անդամ, ՏԿԵ նախարարության Հասարակական խորհրդի անդամ
Լիանա Հարությունյան, ՀԱՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ գիտաշխատող
Վարդուհի Ինանց, լեզվաբան
Ապրես Զոհրաբյան, ՀՀ քաղաքացի
Յուլիա Անտոնյան, դասախոս, մշակութային մարդաբան
Անուշ Գրիգորյան, կենսաբանության ուսուցչուհի
Արամ Հախվերդյան, ֆինանսիստ
Աբել Խալաֆյան, արվեստաբան
Անահիտ Հայրապետյան, լուսանկարչուհի
Արման Վարդանյան՝ ռեժիսոր
Քրիստինե Իվանյան, լրագրող
Աստղիկ Վարդանյան, բժշկական մարդաբան, Միշել Օդեն Մայր Կենտրոնի հիմնարիր
Արսեն Օհանյան, ՏՏ մասնագետ
Լիլիթ Հակոբյան, Կենտրոնական եվրոպական համալսարան, Գենդերային ուսումնասիրություններ բաժնի ուսանող
Անի Սարգսյան, տնտեսագետ
Վլադիմիր Հովհաննիսյան, քաղաքագետ
Վահե Օհանյան, պրոդյուսեր
Հայկ Բարսեղյան, լուսանկարիչ
Տիգրան Թովմասյան, ՀՀ քաղաքացի
Զեփյուռ Խաչատրյան, ՀՀ քաղաքացի
Սիլվա Հակոբյան, բանասեր
Գոհար Հայրապետյան, լրագրող
“Կանաչ ուղի” բնապանական հասարակական ՀԿ
« Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
Բաբկեն Մնացականյան, ՀՀ քաղաքացի
Սիլվարդ Հակոբյան, ՀՀ քաղաքացի
Անահիտ Մանուկյան, բժիշկ
Կարինե Մանուկյան, ՀՀ քաղաքացի
Անուշիկ Հարությունյան, ֆոլկ վոկալիստ, ծննդաբերական աջակից (դուլա)
Ջուլիետա Քերոբյան, երգչուհի
Արտակ Սաֆարյան, մեղվապահ
Նունե Մանուկյան, քիմիկ-ինժեներ-տեխնոլոգ
Արուսյակ Իսոյան, գրաֆիկ դիզայներ
Տիգրան Գևորգյան, ՏՏ մասնագետ
Աղավնի Վարդանյան, ՀՀ քաղաքացի
Շուշան Աբրահամյան, մանկավարժ
Լիլիթ Գևորգյան, անգլերեն լեզվի մասնագետ, ուսուցիչ
Սաթենիկ Խաչատրյան, ՀՀ քաղաքացի
Մարո Իսրաելյան, ներկա պահին թոշակառու
Անի Մանուկյան, Սփյուռքի հայկական կրթական և մշակութային համայնքի անդամ
Սարդոն Նաիրիի Մարգարյան, քաղաք Վայք, ռեժիսյոր, Ամուլսարի ճամփեն փակողների կողքին եմ լինելու կրկին
Նելլի Առաքելյան, աշխարհագրագետ
Սողոմոնյան Նինա Աղվանի, Գնդեվազի նախկին բնակիչ
Սոնա Միքայելյան, գրականագետ
Շաքէ Ամիրեան, լրագրող
Արմինե Ավագյան, հոգեբան
Կարեն Շիկոնյան, ՀՀ քաղաքացի
Անտոնյան Լիդա, մանկավարժ
Գայանե Աթոյան, ՇՄԱԳ փորձագետ
Օվսաննա Հովսեփյան, "Դինգո Թիմ" ՀԿ
Նունե Գրիգորյան, ֆինանսիստ
Ալլա Կարապետյան, ՀՀ քաղաքացի
Մանե Գևորգյան, մշակութաբան
Վարդուհի Գևորգյան, "Մաեստրո" ՄՀԿ, տնօրեն
Արտակ Մարկոսյան, Ջերմուկի բնակիչ
Գայանե Մանուկյան
Շուշանիկ Խաչատրյան, ՀՀ քաղաքացի
Սերգեյ Սարգսյան, ՀՀ քաղաքացի
Մայա Բարխուդարյան, իրավապաշտպան
Ազնաուր Հովսեփյան, Ջերմուկի բնակիչ
Անի Ղարաբաղցյան, ՀՀ քաղաքացի
Աննա Ղուկասյան, ՀՀ քաղաքացի
Կարինե Քոչարյան, ՀՀ քաղաքացի
Լիլիթ Վաղարշյան, նկարիչ
Հասմիկ Ջուլֆալակյան, դիրիժոր, մանկավարժ
Լիլիթ Ավետիսյան, թարգմանիչ
Նինա Ղարիբյան, տնտեսագետ
Գրետա Նիկողոսյան, թարգմանիչ
Արտակ Գառնիկյան Ջերմուկի բնակիչ
Սէրինէ Պետրոսեան, ՀՀ քաղաքացի, անհատ ձեռնարկատեր
Սիրանուշ Բաղդասարյան, հաշվապահ
Գոռ Առաքելյան, ՀՀ քաղաքացի
Վալենտինա Սերեդա, Ջերմուկի բնակիչ
Սուրեն Սահակյան, հանրային գործիչ
Վահագն Վարդումյան, էկոտուրիզմի անկախ փորձագետ, արշավային երթուղիներ հետազոտող, քարտեզագրող
Հասմիկ Վարդանյան, երաժշտագետ, խմբավար
Կարինե Ստեփանյան, Ջերմուկի բնակիչ
Կարինե Թովմասյան - թոշակառու
Սյուզան Սիմոնյան, լրագրող
Սերգեյ Ղարիբյան, ՀՀ քաղաքացի
Արսինե Նավասարդյան, ռեժիսոր, դերասանուհի, նկարչուհի
Նունիկ Ամիրյան, Մայրենի լեզվի ուսուցչուհի
Կարեն Դավթյան, ինժեներ
Հասմիկ Մանուկյան, գրաֆիկ դիզայներ
Ջեննի Թուֆենկջյան, Ա/Ձ
Սամվել Սիրադեղյան, գյուղատնտես
Մերի Սարգսյան-աշխարհագետ, բնապահպան, զբոսավար
Տիգրան Սարգսյան, ծրագրավորող
Արմեն Լուսինյան, մանկավարժ
Եվգինե Սահակյան, ագրոնոմ
Լիլիթ Հակոբյան, կինոգետ
Մանուկ Մանուկյան, կենդանասեր, բնասեր
Սոնա Մարգարյան, ֆիլմարտադրող
Սարգիս Սեդրակյան "Ֆերմերային Շարժում" ՀԿ
Ծովիկ Կասսաբյան, հոգեբան
Հայկ Առաքելյան, ստոմատոլոգ
Բաբկեն Գևորգյան, ճարտարապետ
Ջուլիետա Թորիկյան, ճարտարագետ
Սրբուհի Աղաբաբյան, իրավագետ/մանկավարժ
Լալա Մնեյան` ՀՀ ժող. վարպետ
՛՛Արմաշ՛՛ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն ՀԿ
Հերմինե Պողոյան, տնտեսագետ
Լիանա Ղուկասյան, գիդ
Արմեն Մարտիրոսյան, ծրագրի ղեկավար
Աղասի Մարտիրոսյան, հետախույզ վետերան, մահապարտ
Այսեր Ղազարյան, ՀՀ քաղաքացի
Մեսրոպ Թենեքեջյան - քիմիկ տեխնոլոգ
Ալվարդ Պողոսյան, ուսուցիչ
Վարդան Վարդանյան, նախկին ուսուցիչ, նախկին գիդ, ռեստորանի նախկին տնօրեն
Վարդան Համբարձումյան, կենսաբժշկություն
Աղավնի Սահակյան, ազատամարտիկ, բուժակ
Աստղիկ Ֆարսյան՝ ճարտարապետ
Վանիկ Հովհաննիսյան, Գնդեվազի բնակիչ, զոդող
Խոսրով Մալխասյան, պատմաբան
Եվգինե Սահակյան, ագրոնոմ
Անահիտ Բորեցյան, ՀՀ քաղաքացի
Սոնա Նազարյան֊պատմաբան
Արսեն Զաքարյան, ճարտարագետ
Դավիթ Եղիազարյան, ՀՀ քաղաքացի
Աշոտ Մարգարյան, այգեգործ
Մհեր Շարոյան, թարգմանիչ
Աննա Թութունջյան, տ.գ.թ. Էկոլոգ-քիմիկոս
Սամվել Մարտիրոսյան, մեդիափորձագետ
“Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի” ՀԿ
Վոլոդյա Վարդանյան, ինժեներ
Արմեն Մկրտչյան, ՀՀ քաղաքացի
Թամարա Գևորգյան ՀՀ քաղաքացի
Արփինե Պետրոսյան, ՀՀ քաղաքացի
Հասմիկ Մակարյան ՀՀ քաղաքացի
Սուրեն Վարդումյան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Գագիկ Խաչիկյան, քաղաքացի
Լևոն Միքայելյան, մաթեմատիկոս, ԵՊՀ
Աշոտ Եղիազարյան “Ֆուլեր տնաշինական կենտրոն” ԲՀԿ
Վահագն Կարապետյան, ռեժիսյոր
Դանիլովա Լիլիա, ՀՀ քաղաքացի
Միհրդատ Ներսիսյան, ինժեներ, Գնդեվազի բնակիչ
Հասմիկ Հովակիմյան, գիտությունների թեկնածու
Ռուզաննա Ասլանյան, Վայոց Ձորի բնակիչ, մանկավարժ
Գոհար Վարդումյան, գիտաշխատող, դասախոս
Չոբանյան Քրիստինե, ճարտարագետ, տնտեսագետ
Արշալույս Մուշկամբարյան, ՀՀ քաղաքացի
Վլադիմիր Սահակյան, բիզնես խորհրդատու
Վերա Կարապետյան,ՀՀ քաղաքացի
Խաչատուր Արմենյան, ՀՀ քաղաքացի
Մարինա Խաչատրյան, ՀՀ քաղաքացի
Գագիկ Խաչատրյան, Ջերմուկի բնակիչ
Հակոբ Ճաղարյան, օդաչու, ավիացիայի կառավարիչ
Սլավիկ Աղաջանյան, թոշակառու
Աննա Սողոմոնյան, ՀՀ քաղաքացի
Ժան Սարգսյան ՀՀ Ակտիվ Քաղաքացի
Գագիկ Հարությունյան, ֆերմեր, գործարար
Սեդա Բասենցյան, ինժեներ մեխանիկ
Green Age NGO
Գևորգ Ղազարյան, Ջերմուկի բնակիչ
Արփինե Քեթցյան, քանդակագործ
Ալեքսանդր Հարությունյան, իրավաբան
Մարինե Մկրտչյան, ՀՀ քաղաքացի
Կորյուն Անտոնյան, ՀՀ քաղաքացի
Նարինե Քարամյան, բնապահպանական գիտությունների և քաղաքականության մագիստրոս
Անահիտ Սոխակյան, իրավաբան
Անդրանիկ Բեդրոսյան, կանադահայ, քաղաքական գիտություններ
Նունե նազարյան, ՀՀ քաղաքացի
Սիլվա Հակոբյան, բանասեր
Գոհար Մելիքյան, դեղագետ
Հասմիկ Նալբանդյան, ֆիզիկոս
Անի Գևորգյան, ՀՀ քաղաքացի
Աշխեն Ջուլֆալակյան, ՀՀ քաղաքացի
Հասմիկ Անտոնյան, մանկավարժ, Երևանի 93 դպրոց
Կորյուն Անտոնյան, ՀՀ քաղաքացի
Ալվարդ Ալեքսանյան, մանկավարժ
Նունե Մանուկյան, ուսուցիչ
Աղավնի Հարությունյան, հաղորդակցության փորձագետ
Նատալյա Հովհաննիսյան, տեխնիկական գրագիր
Նաիրա Հարությունյան, տնտեսագետ
Վարդուհի Թովմասյան, մարքեթոլոգ
Լիանա Ղուկասյան, գիդ
Կարինե Աբովյան, երաժիշտ
Houry Ellezian, երկրաբան
Անի Վարդանյան, տնտեսագետ
Հասմիկ Արթուրի Հովհաննիսյան, թոշակառու
Արսեն Հայրումյան, տնտեսագետ
Քնարիկ Միրզոյան, սցենարիստ, մշակութաբան, բնապահպան
Անահիտ Սահակյան, ինժեներ
Արա Հովհաննիսյան, բանասեր
Հասմիկ Սերմարիչա - գրող, բանաստեղծ, միջազգային լրագրող և ՌԴ Ակադեմիկոսների ասոցիացիայի Գիտա֊Մշակույթային կենտրոնի նախագահ
Կարեն Արաբաչյան, ՀՀ թոշակառու
Կարեն Անտաշյան, գրող
Սուսաննա Էլբակյան, «Սրբազան հող» բարեգործական ՀԿ
Էլեոնորա Արարատյան, լրագրող
<<Տապան>> Էկո-ակումբ ՀԿ
Հրանտ Սարգսյան - հեռուստառեժիսյոր
Սաթենիկ Մկրտչյան` ՀՀ քաղաքացի
Սեդա Մկրտչյան, դեղագործ
Դավիթ Աբդալյան, զբոսավար
Նազելի Վարդանյան, փաստաբան
Հասմիկ Աքսկալյան, ՀՀ քաղաքացի
Լուսինե Ղարիբյան, հոգեբան
Հարություն Աքսկալյան , քաղաքացի
Կարինա Սահակյան , քաղաքացի
Սուսաննա Ռաֆայելյան ,ՀՀ քաղաքացի
Նարինե Բադալյան , մաթեմատիկոս
Կարինա Երանոսյան, բանասեր
Մարիամ Հարությունյան, տնտեսագետ
Դավիթ Հարությունյան, պրոդյուսեր
Ազատուհի Ներսիսյան,կենսաթոշակառու
Ռուզաննա Արզումանյան, ինժեներ
Արմեն Բաղդասարյան, համարգչային տեխնիկայի մասնագետ
Ծովինար Սամսոնյան, իրավաբան
Անահիտ Բախշյան ՀՀ քաղաքացի
Հարությունյան Տիգրան, ՀՀ քաղաքացի
Վիկտորիա Իգիտյան, տնտեսագետ
Լիանա Մարտիրոսյան, սցենարիստ
Արմենուհի Արսենյան, թարգմանչուհի
Վահե Վարդազարյան, հողաշինարար
Լաուրա Վարդազարյան, մանկավարժ
Մարինե Վարդազարյան լեզվաբան
Ադելինա Երիցյան,դերցակ
Գոհար Հակոբյան, բժիշկ
Հրաչ Այնթաբլյան, նկարիչ, Լիբանան
Մակսիմ Խազարչյան, քաղաքացի, ՌԴ
Արփինե Բադալյան, իրավաբան
Էկոթիմ ՀԿ
Գեվորգ Գյոնջյան, դեղագետ, ԱՄՆ
Մելինե Կապամանջյան, լրագրող, Ֆրանսիա
Օլգա Գյուրջյան, իրավաբան, ՌԴ
Արսեն Գյուրջյան, բժիշկ, ԱՄՆ
Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեդիափորձագետ
Մամիկոն Ենգիբարյան, քանդակագործ, Հունգարիա
Նունե Շամախյան, երաժիշտ
Սահակյան Ռուզաննա, քիմիկոս, ՌԴ
Վիկտորիա Երիցյան, վարսավիր
Լուսինե Պետրոսյան, կուլտուրոլոգ, ՌԴ
Հասմիկ Գասպարյան, երաժիշտ
Վահան Տերտերյան, բժիշկ
Բագրատ Տերտերյան, միջազգայնագետ
Եփրեմյան Կարինե, ՀՀ քաղաքացի
Ինտերբիզնես
Արաքսյա Առաքելյան, մանկավարժ
Լյուսյա Խաչատուրյան, մանկավարժ
Ֆրինա Մուրադյան, երաժիշտ
Մարգարիտա Ասոյան, ՀՀ քաղաքացի
Եկատերինա Կոշկարյան, տնտեսագետ
Ռուզաննա Գևորգյան, երաժիշտ, ԱՄՆ
Հասմիկ Ղուլյան, ֆիզիոթերապեվտ
Հասմիկ Բաղդասարյան, ՀՀ քաղաքացի
Իննա Կոլուպաևա, ՀՀ քաղաքացի
Վահե Սալահյան, ԿԱԶԱ Շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ծրագրերի ղեկավար
Գևորգ Գևորգյան, Սարկավագ Հայր, ԱՄՆ
Արման Վարդանյան, իրավաբան, ԱՄՆ
Հասմիկ Գևորգյան, իրավաբան, ԱՄՆ
Ալեկսանդր Մարտիրոսյան, ինժեներ
Աննա Շագիդանովա, ինժեներ
Լիլիթ Գևորգյան, բժիշկ, ԱՄՆ
Վահան Սիմոնյան, բժիշկ
Կարինե Գյոնջյան, ինժեներ
Դավիթ Գևորգյան, բարձր տեխնոլոգիաների մասնագետ, ԱՄՆ
Հայկուհի Առաքելյան, բժիշկ-ստոմատոլոգ
Արթուր Կյուրեղյան, ՀՀ քաղաքացի
Հրաչյա Հովհաննիսյան, հոգեբան
Մարգարիտա Ալեքսանյան, ուսուցչուհի
Նունե Նազարյան,հաշվապահ
Հրաչ Ապինյան, ՀՀ քաղաքացի
Արգիշտի Դարբինյան, Էկո աղբ ՀԿ-ի ծրագրային համակարգող
Արմեն Մարտիրոսյան,
Մարիամ Ավետիսյան, մշակութային մարթաբան
Աիդա Պապիկյան, ուսանող ռեսուրսների կայուն կառավարում, մշակութային մարդաբան
Արթուր Գրիգորյան, ֆերմեր
Տաթև Սարգսյան, ագրոբիզնեսի մասնագետ
Տաթև Թաթուլյան, սոցիոլոգ
Անահիտ Բաղդասարյան, ՀՀ քաղաքացի
Կապանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն քաղաքացիական նախաձեռնություն
Անի Խաչիկյան, դերասան
Քնարիկ Պետրոսյան, հոգեբան
Գարիկ Մուրադյան, ՀՀ քաղաքացի
Արմինե Սամվելյան, ուսուցչուհի
Լիա Ավանեսյան, հաշվապահ
Աստղիկ Դավրյան, բուժքույր
Անահիտ Պետրոսյան, ՀՀ քաղաքացի
Նունե Հայրապետյան, Ճարտարագետ-ծրագրավորող
Թովմաս Բադալյան
Արման Մկրտչյան, ճարտարապետ
Շուշան Վարդանյան, երաժիշտ
Տիգրան Հովսեփյան, ՏՏ մասնագետ
Նարեկ Թադեվոսյան, խարատ
Նունե Սարուխանյան, ուսուցիչ
Ռոմ Ղազարյան, տնտեսագիտության թեկնածու
Արմինե Լազարյան, Բժիշկ
Արթուր Հայրապետյան, ՀՀ քաղաքացի
Սիրանույշ Բաղդասարյան, հաշվապահ
Գոհար Եղիազարյան, դիզայներ
Արամ Պետրոսյան, ՀՀ քաղաքացի
Հերմինե Սարգսյան, ինժիներ
Նարինե Բաբուջյան, ծրագրավորող
Ալլա Հարոյան, դերասանուհի
Արմեն Գալստյան, բժիշկ
Շուշանիկ Մարտիրոսյան, բուժքույր
Իրինա Թովմասյան, բժիշկ
Ստելլա Գամազյան, մանկավարժ
Արմեն Ենոքյան, ՏՏ մասնագետ
Ռիմա Կոշե Խլղաթյան բուժքույր, թարգմանչուհի
Տաթևիկ Սարգսյան
Վարդուհի Գևորգյան, արվեստաբան
Աննա Մուսաելյան, հաշվապահ
Լուսինե Սարկիսյան (ոճաբան ,վարսահարդար, մամա
Սոնա Միսակյան, ՀՀ քաղաքացի
Վահրամ Գամազյան, ՀՀ քաղաքացի
Անահիտ Խաչատրյան, ՀՀ քաղաքացի
Հակոբ Հակոբյան, բժիշկ
Գայանե Մինասյան, ՀՀ քաղաքացի
Գայանե Հարությունյան, մատնահարդար
Նարեկ Ղարիբյան, ՏՏ մասնագետ
Գայանե Աղամյան, բժիշկ
Անուշ Աթայան, ֆինանսիստ
Հակոբ Միկոյան, ռադիոինժեներ, #ՄաքրաՊատող
Գայանե Մինասյան, ՀՀ քաղաքացի
Արթուր Գրիգորյան, ինժիներ
Էլինա Կիրակոսյան, փիլիսոփայության տեսաբան, ծրագրավորող
Մերի Սեդրակյան, Կենսաբան, քիմիկ ուսուցչուհի
Մարիամ Մկրտչյան, նկարիչ, անիմատր
Գայանե Ասլանյան, բժիշկ
Մարինե Մինասյան, դեղագետ
Արթուր Բադալյան, փրկարար
Վահե Մխիթարյան, ՀՀ քաղաքացի
Լիլի Միկոյան, հաշվապահ
Գոռ Բախշյան, ՀՀ քաղաքացի
Սերգեյ Թովմասյան, դերասան
Վահագն Սարգսյան ԵՊՀ մագիստրոս
Ռուզաննա Մխոյան, բժիշկ
Սուսաննա Խեմչյան, դերձակ
Սոնա Ավագյան, թարգմանիչ
Մարինե Հովանեսսյան CLS
Հասմիկ Պողոսյան, ուսուցչուհի
Զաբել Սարկիսյան,ՀՀ քաղաքացի
Գայանե Բաղդասարյան, ՀՀ քաղաքացի
Ալլա Սարգսյան, պահեստազորի մայոր
Սուսաննա Մինասյան, դիզայներ
Անուշ Ուզունյան, Հհ քաղաքացի
Աստղիկ Մարկոսյան, բժիշկ
Գրիգոր Բարսեղյան, ՀՀ քաղաքացի
Գևորգ Սահակյան, ՀՀ քաղաքացի
Ալեք Բայանդուրյան Լևասգանի, վիզուալ արտիստ
Ռուբեն Մալայան, գեղագի
Մանվել Նիկոյան, Գեղարվեստական ղեկավար, գրաֆիկ դիզայներ
ՄաքրաՊատում բնակրթական ՀԿ
Արման Գալստյան, ՀՀ քաղաքացի-
Հարություն Զաքարյան, ՀՀ քաղաքացի
Արամ Գրիգորյան
Լիլիթ Միքայելյան, ֆինանսիստ
Սահակ Միրզոյան համակարգչային գրաֆիկա
Մելինե Գիշյան, բանասեր
Էլլա Օգանեսյան, ՀՀ քաղաքացի
Նունե Նազարյան, հաշվապահ
Գնել Մինասյան,ՀՀ քաղաքացի
Արամ Կազարյան, ՀՀ քաղաքացի
Վարսա Պանյան, ՀՀ քաղաքացի
Լիանա Խիմոյան, ՀՀ քաղաքացի
Սիմոն Կարապետյան, գրաֆիկ դիզայներ, նկարիչ
Հասմիկ Վարդանյան, թարգմանչուհի
Ֆլորա Մամյան, ՀՀ քաղաքացի
Հայկ Մելիկյան, քաղաքացի
Սյուզաննա Մելիքյան, բժիշկ
Եգորյան Բագրատ, թոշակառու
Նելլի Կանարյան, դեղագետ
Մարինա Մինասյան, դեղագետ
Անի Հարությունյան, բժիշկ
Սեդա Արծրունի, տնտեսագետ
Զոհրաբ Մխիթարյան, շինարար, ՌԴ
Աննա Սիմոնյան, տնտեսագետ
Պողոսյան Սուսաննա, ՀՀ քաղաքացի
Վարդանյան Ալբերտ, ՀՀ քաղաքացի
Վարդանյան Նոնա, տնտեսագետ
Պողոսյան Ռեդիկ, դերասան
Սլավիկ Աղաջանյան, ՀՀ քաղաքացի
ՆարինԵ Մարգարյան, ՀՀ քաղաքացի
Նունե Դոխոլյան
Մարիամ Քեշիշյան, դիզայներ
Արմեն Գևորգյան, աշխարհագետ
Իզաբելլա Խաչատուրյան, երաժիշտ
Արմեն Նալբանդյան, ՀԱՅՔ ԵՐԿԻՐ
Լիլիթ Մանուկյան, ՀՀ քաղաքացի
Մանե Միտիչյան, ՀՀ քաղաքացի
Լիաննա Կիրակոսյան, մենեդջեր
Սիմոն Անդեասլան, ՀՀ քաղաքացի
Գառնիկ Հակոբյան, շինարար
Կարինե Մարտիրոսյան, բուժ․ աշխատող
Հենրիկ Հակոբյան, շինարար
Մարտիրոս Եղիազարյան, տնտեսագետ
Մնացականյան Դավիթ, ՀՀ քաղաքացի
Սողոմոնյան Նարեկ, ՀՀ քաղաքացի
«Բայազետ» կենտրոն ՀԿ
Լիլիթ Սիմոնյան, ՀՀ քաղաքացի
Անուշ Մարգարյան, արվեստաբան
Ահարոն Խաչատրյան, տուրիզմի մասնագետ, լեռնագնաց, հեծանվորդ
Խաչիկ Դանիելյան, երաժիշտ
Լարիսա Նաբաթյան, դասախոս
Նիկա Բաբայան, երաժշտական պրոդյուսեր
Գայանե Արջունց, հոգեբան
Նվեր Ազիզյան, ՀՀ քաղաքացի, թոշակառու
Զարուհի Հակոբյան, մանկավարժ
Ժաննա Սարգսյան, լրագրող
Գոհար Թաֆրալյան, ՀՀ քաղաքացի
Ջուլիետ Լազարյան, ֆինանսիստ
Հրանուշ Բեջանյան, ինժեներ, հոգեբան
Նինա Հաջոյան, տնտեսագետ
Անահիտ Գեւորգյան, մանկավարժ
Լիլիթ Հայրապետյան, հաշվապահ
Ալվարդ Պողոսյան, ՀՀ քաղաքացի
Հայկ Մելիքյան, ՀՀ քաղաքացի
Իրինա Արսենյան, մանկավարժ
Գյոզալյան Էդուարդ, ինժեներ կոնստրուկտոր
Թամրազյան Մերի, մանկավարժ
Աստղիկ Մարկոսյան, ՀՀ քաղաքացի, բժիշկ:
Նինա Ավետիսյան, Ջերմուկի բնակիչ
Էմմա Բեգիջանյան, Իրանագետ
Տիգրան Աղաջանյան, ՀՀ քաղաքացի
Կարեն Հովհաննիսյան, Ջերմուկի բնակիչ
Անուշ Եղիազարյան, ՀՀ քաղաքացի, Բելգիայի քաղաքացի։
Մասնագիտությունը ճարտարապետ, շրջակա միջավայրի փորձագետ, մասնագիտացած բնական ռեսուրսների (ջրի պաշարները ներառյալ) և շինարարայան նյութերի շրջանաձև կիրառման բնագավառում, ակտիվ համագործակցությամբ Բրյուսելի և Ֆլանդրիայի իշխանությունների համապատասխան բաժինների հետ։
Տիգրան Թովմասյան, ՀՀ Պքաղաքացի
Նունե Հայրապետյան, Ջերմուկի բնակիչ
Գևորգ Կիրակոսյան, ինժիներ
Աստղիկ Հովհաննիսյան, դասախոս, ճապոնագետ
Գոհար Խաչատրյան, Ջերմուկի բնակիչ
Աղավնի Ասլիկյան, մանկավարժ
Գարիկ Գալստյան, ՀՀ քաղաքացի
Պապին Գրիգորյան, ՀՀ քաղաքացի
Վահե Օհանյան, Ջերմուկի բնակիչ
Կարեն Մելիք-Իսրայելյան‚ կինոյի և հեռուստատեսության ռեժիսոր
Վարդան Հարությունյան, ՀՀ քաղաքացի, հոգեբան
Խաչատուր Ախսախալյան տնտեսագետ, մարդ ով սեփական հայրենիքը պատկերացնում է կանաչ և զարգացող միջավայրում
Մանյա Խաչատրյան, Ջերմուկի քաղաքացի, բայց Ջերմուկում չեմ ապրում, միանում եմ
Վեներա Ոսկանյան, բժիշկ
Նաիրի Սարգսյան, Ջերմուկի բնակիչ
Էլմիրա Գաբրիելյան Ջերմուկի բնակիչ
Ռոբերտ Պողոսյան, ՀՀ քաղաքացի, ՌԴ քաղաքացի։ Ջերմուկի նախկին բնակիչ։ Շինմոնտաժային աշխատանքների ոլորտում գնումների վերահսկողության բաժնի առաջատար ինժեներ
Արման Ավագյան, տնտեսագետ
Գոհար Խաչատրյան, Ջերմուկի բնակիչ
Յուրիկ Բունիաթյան, Ջերմուկի բնակիչ
Անուշիկ Խաչատրյան, Ջերմուկի բնակիչ, ես ևս միանում եմ այս արհավիրքը կանխելու գործընթացին
Ստեփան Այվազյան, ՀՀ քաղաքացի։
Գրիգորյան Սուսաննա, Ջերմուկ քաղաքի բնակիչ
Իրինա Սողոմոնյան, մանկավարժ
Արփինե Պետրոսյան, տնտեսագետ
ՎԵՐՋԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅՈՒՀԻ
Արմինե Հարությունյան, հաշվապահ
Ռուբեն Մարկոսյան՝ լրագրող, իրավագետ, բանաստեղծ, Ջերմուկ
Հասմիկ Աղաբեկյան ՀՀ քաղաքացի
Խաչատրյան Նուշիկ, խոհարար
Լևոն Գալստյան, աշխարհագետ, գեոմորֆոլոգ
Հայտարարությունը բաց է միանալու համար:

01.03.2023թ.»։

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունից նշում են՝ միացողների ցանկը պարբերաբար թարմացվում է, պատահաբար կարող են լինել որոշ անունների կրկնություններ, քանի որ բազմաթիվ տարբեր հարթակներից են միանում մարդիկ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}