Քաղաքական 11:30 06/03/2023 Հայաստան

Կառավարությունը մտադիր է վաճառե՞լ ԶՊՄԿ-ի իր բաժնետոմսերը

«Փաստինֆո»-ն, որ հետևողական կերպով լուսաբանում է ԶՊՄԿ-ի շուրջ կատարվող զարգացումները, գրում է.

«Այն, որ ՀՀ կառավարությունը անցյալ տարվա նախավերջին կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շրջանակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 21.9 տոկոս բաժնետոմսերի կառավարումը հանձնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ այդպիսով կառավարումից ազատելով ԱՆԻՖ-ին, բնականաբար, հետագա գործողություններ է ենթադրում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանության շրջանակներում կան տարբեր մոտեցումներ կոռուպցիոն երանգներ պարունակող գործարքի արդյունքում ձեռք բերած ԶՄՊԿ-ի մոտ 21 տոկոս բաժնետոմսերի կառավարման հարցում, որոնց թվում է նաև բաժնետոմսերի վաճառքը։ Ու թերևս դրանով է բացատրվում 1 տարվա ընթացքում երեք անգամ կառավարող մարմնի փոփոխությունը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին կառավարությունը ԶՄՊԿ-ի նոր բաժնետիրոջից՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ից որպես նվիրատվություն ստացել էր բաժնետոմսերի 15 տոկոսը, որի կառավարումը նախ վերապահվել էր Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին, իսկ 2022 թվականի հունվարի 5-ից՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ԱՆԻՖ-ին)։

2022 թվականի օգոստոսի 24-ին հայտնի դարձավ, որ դեռևս մարտի 24-ին կառավարությունը գաղտնի որոշմամբ նվիրատվություն է ստացել նոր բաժնետոմսեր, այս անգամ՝ «ԱՄՓ» հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,875 տոկոսը, որի կառավարումը ևս վերապահվեց ԱՆԻՖ-ին։ Սակայն դա երկար չտևեց. 2022 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը նորից փոխեց իր բաժնետոմսերը կառավարող մարմինը։ Ըստ ամենայնի ԱՆԻՖ-ում, որի տնօրենների խորհրդում կան օտարերկրացի անդամներ, տարաձայնություններ են եղել բաժնետոմսերի կառավարման հետ կապված ու խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանին չի հաջողվել կառավարության մոտեցումներն անցկացնել օտարերկրացիների մոտ, քողարկել գործարքի՝ կոռուպցիոն կողմերը ու 2022 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը նոր որոշում ընդունեց՝ ԶՄՊԿ-ի իր՝ ընդհանուր առմամբ 21,9 տոկոս բաժնետոմսերի կառավարումը հանձնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

Բանն այն է, որ հենց այս կոմիտեին է վերապահված նաև հիսուն տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) ամբողջությամբ կամ մասնակի մասնավորեցումը։ Ընդ որում՝ բաժնետոմսերը կարող են վաճառվել ինչպես աճուրդի։ այնպես էլ ուղղակի վաճառքի ձևերով:

Իսկ ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ կառավարությունն իր՝ նվեր ստացած բաժնեմասը կարող է և չի բացառվում նաև, որ առաջիկայում հանի վաճառքի։ Մանավանդ, որ նման տեսակետ ունեցողները կառավարության ներսում շատ են, իսկ ներքաղաքական հնարավոր արձագանքը զսպող հանգամանք լինել չի կարող։ Ակներև է, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ դեսպանատունը, որոնք մշտապես խոսել են կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության, խոսքի ազատության ու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության մասին, վերջին շրջանում ուղղակի աչք են փակում այս իշխանությունների կողմից արձանագրվող կոռուպցիոն երևույթների նկատմամբ՝ առաջին պլան մղելով քաղաքական կոմպոնենտը։ Այն է՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իրականացնում է ակնկալվող արտաքին քաղաքականությունը, այնքան ժամանակ նրան «ներելի» կլինի կոռուպցիան, սակայն փոքր ինչ այլ է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կեցվածքը, որոնք, լոյալություն ցուցաբերելով հանդերձ, չեն կարողանում աչք փակել աղմկահարույց դեպքերի վրա ու ու ի վերջո բարձրաձայն փաստեցին, որ ՀՀ իշխանությունները նահանջ են արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում։

Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ միջազգային նման գնահատականի համար պատճառներից մեկը նաև ԶՄՊԿ-ի շուրջ ստեղծված վիճակն է, բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու գործարքի գաղտնիությունը։ Եվ հիմա կառավարության որոշ անդամներ լուրջ անհանգստացած են, որ բաժնետոմսերի վաճառքը կարող է ավելի լուրջ բացասական արձագանքի արժանանա միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, թեև արդեն կան գնորդի հավակնորդներ, որոնց թվում է իշխանամերձ օլիգարխներից մեկը, որի միջոցով էլ մտածում են իրականացնել բաժնետոմսերի հնարավոր վերաբաշխումը հավատարիմ քպականների միջև։

Իշխանությունը ոտով-գլխով մտել է կոռուպցիոն կոստյումի մեջ և ոչ մի կերպ դուրս գալ չի ցանկանում կամ էլ արդեն չի կարողանում։ Ամեն օր քպական ասպետներից մեկի մասին կոռուպցիոն նոր պատմություն է ի հայտ գալիս»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}