Իրավունք 12:55 09/03/2023 Հայաստան

Գործարկվում է մեխանիզմը, որը պատրաստ է ամեն պահի խժռել ողջ դատական համակարգը. Սիրանուշ Սահակյան

Բարձրագույն դատական խորհուրդի փետրվարի 27-ի որոշմամբ դադարեցվել են  Երևանի քաղաքի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության  քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները  էական  կարգապահական խախտումի հիմքով։ Սակայն մինչ այժմ Նախշքարյանն ու նրա ներկայացուցիչները չեն ստացել որոշումը, թեև սահմանված է հնգօրյա ժամկետ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ միաժամանակ նշելով, որ դատարանները նիստի ժամանակ միայն որոշումների եզրափակիչ մասն են հրապարակում։

«Մենք այսօր չենք կարող մեր գնահատականները տալ այդ որոշմանը, որի հետ կապված մենք անհամաձայնություն ունենք»,- ասաց նա։

Մելիքյանը նշեց, որ իրենք ավելի շատ կխոսեն դատական իշխանության անկախությանը վերաբերող խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում և  դատավորների  խոսքի ազատությանը վերաբերող նոր սահմանափակումների  մասին։

«Զարուհի Նախշքարյանն այն մարդն է, որը երկար տարիներ դատավորի  գործառույթ է իրականացրել, հանրությանը հայտնի է մարդ, որն անընդհատ  փորձել է իր գործունեությամբ ընդարձակել դատական իշխանության անկախության հարցերը, բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը, մեծ հեղինակություն է վայելում իրավաբանական հանրության տարբեր խմբերի մոտ, այն մարդն է, որը  բոլոր բարոյական իրավունքներն ունի բարձրաձայնելու այս խնդիրների մասին, հակապես հիմա, երբ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց, որ  խնդիրների բարձրաձայնումն արգելված է դատավորի կարգավիճակով, հիմա  արդեն  ոչ դատավորի կարգավիճակով կբարձրաձայնի»,- ասաց իրավապաշտպանը։

Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ դատական իշխանության հետ կապված խնդիրը մտահոգիչ է, քանի որ առիթ են օգտագործում համատարած խնդիր, որը կախված է յուրաքանչյուր դատավորի գլխին։

«Այստեղ մենք ոչ թե գործ ունենք տիկին Նախշքարյանի կամ մեկ այլ անձի շահերի պաշտպանության հետ, այլ ողջ դատական համակարգի։ Դատավորներին պատժելու առիթ են ընտրում գերծանրաբեռնվածությամբ  պայմանավորված երևույթները, որոնք համատարած են, դատական համակարգում չկա մի դատավոր, որը չի առերեսվում այս խնդրին։ Այդ սուրը կախելով՝ իրական սպառնալիքներ են ներկայացնում ողջ դատական համակարգին և այն մեխանիզմը, որը գործարկվում է, պատրաստ է ամեն պահի  խժռել ողջ  դատական համակարգը»,- նշեց Սահակյանը։

Նրա խոսքով, բարեփոխումներ կատարվեցին, ստեղծվեց ԲԴԽ-ն, որը պետք է կանգներ դատավորների կողքին, երաշխավորեր դատական համակարգի անկախությունը,  օբյեկտիվացներ կարգապահական քաղաքականությունը։ Սակայն մենք տեսանք, որ ԲԴԽ-ում անընդհատ տեղի ունեցան կադրային փոփոխություններ, որոնք որևէ կերպ  չհանգեցրեցին ԲԴԽ-ի կազմի բարելավմանը։ Եթե գիտնական  անդամների դերում նախկինում ունեինք անձինք, ովքեր որոշակի ճանաչում ունեին և  պառլամենտական ընդդիմության հետ կոնսենսուսով էին ընտրվել, դրանք փոխարինվեցին մեկ քաղաքական ուժի  կողմից ընտրվող թեկնածուներով, ավելին՝ իրավաբան գիտնականների փոխարեն տեսանք կուսակցական անդամներ։

Այս փոխարինեումները տեղի ունեցան հրաժարականների հետևանքով, ոչ թե ժամկետի լրանալու հիմքով։ Եղան հարկադիր հրաժարականներ, որոնց անմիջապես փոխարինեցին նոր նշանակումներ»,- նշեց իրավապաշտպանը։

Նա նշեց, որ նոր նշանակումների ժամանակ անգամ չպահպանվեց քաղաքական մշակույթը. բոլոր թեկնածուները պետք է քննարկվեին ընդդիմության հետ, թեկնածուները  ունակ լինեին ստանալ գոնե 1 ձայն  ընդդիմությունից, որպեսզի համարվեին պառլամենտում համաձայնեցված թեկնածու, կարողանային  անկախ կերպով իրականացնեին իրենց գործառույթները ԲԴԽ-ում։

«Մենք ունեցանք միակուսակցական առաջադրումներ և միակուսակցական նշանակումներ, որտեղ ամբողջովին անտեսված է ընդդիմության դերը։

Որևէ թափանցիկ գործընթաց տեղի չունեցավ և մինչ օրս անբացատրելի են մնում ինչպես հրաժարականների պատճառները, այնպես էլ այս կամ այն թեկնածուի առաջադրման պատճառը, այս կամ այն թեկնածու հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Արդունքում, համարում ենք, որ ԲԴԽ գիտնական անդամները խոցելի են, քաղաքականապես են առաջադրվել, քաղաքականապես ընտրվել են և չեն կարող ապաքաղաքական որոշումներ կայացնել»,- ասաց Ս. Սահակյանը։

Նա նշեց, որ սրան զուգահեռ մեկ այլ բացասական երևույթ ունեն. ԲԴԽ-ում որոշումների կայացման շեմերն իջեցվեցին և եթե նախկինում անհրաժեշտ էր 6 ձայն, հիմա ընդամենը 5 անձով կարելի է որոշում կայացնել։ 

Ս. Սահակյանն ասաց, որ արդարադատության նախարարությունը հարուցող օղակից վերափոխվել է հետապնդող օղակի և իրականացնում է դատավորների որս։ 

Նա գնահատմամբ, նաև խախտվել է իշխանությունների տարանջատման սկզբունքը և հակակշիռներն են բացակայում գործադի իշխանության և ԲԴԽ միջև, ինչը պայմանավորված է այս կառույցների ղեկավարների միջանձնային հարաբերություններով։ 

«Հանրահայտ փաստ է, որ արդարադատության նախարարն ու ԲԴԽ նախագահն առնվազն ունեն գործնական հարաբերություններ, ունեն համատեղ բիզնես։  Ընդ որոշում, կայացած մի  բիզնեսն  առնչվում է  դատարաններին. իրավաբանական ծառայություններ են մատուցում։ Այս պարագայում նրանք չեն կարող ինստիտուցիոնալ առումով ունենալ անաչառ, ոչ կանխակալ փոխհարաբերություններ և արդարադատության նախարարի ու ԲԽԴ նախագահի հարաբերությունների բնույթով ձևավորվել է նաև կանխակալ գործելակեպրպ այս երկու կառույցների հետ փոխհարաբերություններում։ Մենք ունենք իշխանության տարանջատման սկզբունքի ջնջում և հակասահմանադրական փոխհարաբերություններ։ 

Այստեղ գոյություն ունեն նաև կոռուպցիոն դրսևորումներ։ Այստեղ կարող ենք հովանավորչության տարրերը տեսնել»,- ասաց Ս. Սահակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}