Իրավունք 12:10 11/03/2023

Ավտոմեքենաների ներմուծման և արտահանման ոլորտում գործադրված հանցավոր սխեմայով խարդախությամբ պետությունից ավելի քան 406մլն. դրամ է հափշտակվել

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել թեթև մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող 3 ՍՊ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող և փաստացի սեփականատեր անձի կողմից, ընկերության տնօրենի և ընկերության 100% մասնակցի հետ ձեռք բերված նախնական համաձայնության արդյունքում, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ։ Այդ առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական նոր վարույթ։ Նշված երկու վարույթները միացվել են, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։  

«Իրականացված մեծածավալ վարույթային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ.Հ.-ն, լինելով պետական գրանցում ստացած, թեթև մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ և փաստացի սեփականատեր, 2020-2023թթ․ ընթացքում խարդախությամբ, այն է՝ խաբեության եղանակով, ՀՀ պետական բյուջեից ավելացված արժեքի հարկի միասնական հաշվին առաջացրել է 3.868.108.776 դրամի չափով դեբետային գումար, որից 2021-2022թթ. ընթացքում փաստացի հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 406.596.400 ՀՀ դրամ:

Մասնավորապես, Տ․Հ․-ն, նպատակադրվելով պետությունից խաբեությամբ՝ իրական փաստերը խեղաթյուրելով, կատարել առանձնապես չափերով հափշտակություն, նշված ՍՊ ընկերությունների գործունեությունը կազմակերպել է այնպես, որ ֆիզիկական անձանց համար հնարավորություն է ընձեռվել իրենց ֆինանսական միջոցներով արտերկրից տրանսպորտային միջոցների ձեռքբերումն իրականացնել հիշյալ ընկերությունների անվամբ։ Դրա արդյունքում շահեկան վիճակ է ստեղծվել թե΄ ֆիզիկական անձանց, թե΄ ընկերության համար:

Մասնավորապես՝ նման մեխանիզմի կիրառմամբ ֆիզիկական անձը տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար անհամեմատ քիչ հարկեր է վճարել պետությանը, իսկ ընկերության համար հնարավորություն է ստեղծվել փաստացի իր գործունեության արդյունքում չառաջացած, ֆիզիկական անձանց կողմից, նրանց միջոցներով ձեռք բերված և ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցներն արտերկրում վաճառելու արդյունքում հետ ստանալ տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար փաստացի ֆիզիկական անձանց կողմից վճարված ԱԱՀ-ի դեբետագրված գումարները, որոնք ֆիզիկական անձանց կողմից կատարված լինելու պայմաններում վերադարձման ենթակա չեն:
Այս համաձայնության շրջանակներում, որոշակի միջնորդավճարի դիմաց, հիշյալ ընկերությունների կողմից ֆիզիկական անձանց տրված լիազորագրերի հիման վրա, 2020-2022թթ․ ընթացքում առավելապես փաստացի ֆիզիկական անձանց կողմից տարբեր երկրներից հիշյալ ընկերությունների անվամբ ներկրվել են ընդհանուր շուրջ 7452 տրանսպորտային միջոց։ Նպատակ ունենալով ներկրված տրանսպորտային միջոցների իրացումից խարդախության եղանակով ստանալ հանցավոր օգուտ՝ «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊ ընկերությունների անվամբ ներկրած և փաստացի ֆիզիկական անձանց պատկանող 3433 տրանսպորտային միջոցներներն արտահանվել են ԵԱՏՄ երկրներ:

Վաճառքի գործընթացում ավտոմեքենաների գները նշվել են ձեռքբերման գնից պակաս՝ այդ կերպ խեղաթյուրելով գործարքի իրական շահառուի, վաճառքի իրական գների տվյալները: Հիշյալ գործողությունների արդյունքում «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացված շահութահարկի հաշվետվություններում արհեստականորեն առաջացել է 5.699.228.401 ՀՀ դրամի չափով հարկային վնաս, իսկ «Ավտոներկրողներ» ու «Ավտոներկրողների միություն» ՍՊ ընկերությունների ձևական արտահանումից հարկային հաշվեկշռում 2020-2023թթ․ ընթացքում ձևավորվել են վերադարձման ենթակա՝ 3.868.108.776 դրամի չափով ԱԱՀ-ի դեբետային գումարներ:

Այնուհետև ԱԱՀ-ի դեբետային գումարի հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության անվամբ 02.04.2021-16.11.2022թ. ընթացքում ՀՀ ՊԵԿ են ներկայացվել պարզեցված ընթացակարգով` յուրաքանչյուր դեպքում մինչև 40մլն. ՀՀ դրամի սահմաններում, դեբետագրված ԱԱՀ-ի գումարները վերադարձնելու 12 դիմում, որոնց հիմքով այդ ընթացքում «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 406.596.400 ՀՀ դրամ։ Այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափով նշված գումարը։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2023թ․ մարտի 9-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հիշյալ ընկերությունների փաստացի սեփականատիրոջ և գործունեությունը ղեկավարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը դատախազի կողմից բավարարվել է, և անձին ներկայացվել է մեղադրանք:
Նույն օրը որոշում է կայացվել՝ հիշյալ անձին ձերբակալելու մասին, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է»,- նշում են ՔԿ-ից։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանիօօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:45
Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում ռուսական խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել: Ռուսաստանի ՊՆ ամենօրյա...
Աղբյուր` Panorama.am
23:38
Իրանը Հայաստանում նոր դեսպան կունենա
Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին շուտով դեսպան է նշանակվելու Հայաստանում: parstoday.ir-ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում են իրանական...
Աղբյուր` Panorama.am
23:29
ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․ «Մարդու իրավունքների դատախազը և ամբողջական պատկերը ՄԻՊ-ը...
Աղբյուր` Panorama.am
23:25
Զախարովան ներկայացրել է ՌԴ-ի դիրքորոշումը` ՀՀ ՍԴ-ի` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ։ Նա նշել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Տարածքային նոր կորուստներ. Ալվինա Աղաբաբյան
«Ներկա պահին թշնամին Տեղ գյուղի տարածքում դիրքավորվում է, ինժեներական և ամրաշինական աշխատանքներ է տանում, ինչը նշանակում է, որ հետ չի քաշվելու»։
Աղբյուր` Panorama.am
23:10
Ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ՀՀ ԱԱԾ
Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:
Աղբյուր` Panorama.am
16:50
Վահան Քերոբյանը գյուղացիներից կաթի մթերման գների նվազեցման միտումը կապեց դրամի արժևորման հետ
«Ամեն ինչ արվում է ստանդարտներին համաձայն և չեմ կարծում, որ ընկերությունները խախտում են կաթնամթերքի արտադրության ստանդարտները, համենայն...
Աղբյուր` Panorama.am
16:49
Լավրովն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա
Օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը վերաբերող հարցեր
Աղբյուր` Panorama.am
16:40
Անթալիայում ընթացող առաջնությունում հայ մարզիկները գրանցած արդյունքները
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվում է սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական երկրորդ առաջնությունը: Մասնակիցները մեկնարկել են...
Աղբյուր` Panorama.am
16:32
Քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Երևանի բնակչությունն ավելանում է
Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանի բնակչությունն ավելացել է 5.9 հազարով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
16:25
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:15
2-3 անգամ բարձրանում են միացման վճարները ՀԷՑ-ի նոր բաժանորդների համար. Գարեգին Բաղրամյան
«ՀԷՑ-ի նոր բաժանորդների՝ ցանցին միացման վճարների թանկացում է տեղի ունեցել 2023 թվականի ապրիլի 1-ից»,-կառավարության դիմաց տված...
Աղբյուր` Panorama.am
16:03
2023 թվականը բարդ տարի կլինի համաշխարհային տնտեսության համար. ԱՄՀ գործադիր տնօրեն
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան հայտարարել է, որ ԱՄՀ-ի կանխատեսումներով՝ 2023 թվականը բարդ տարի կլինի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են.  «Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային...
Աղբյուր` Panorama.am
15:41
Մեսսին որոշել է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացին կերկարաձգի պայմանագիրը...
Աղբյուր` Panorama.am
15:30
Վարդան Բալյան. Իրավիճակը շատ ավելի լուրջ է
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Երեկ Թել-Ավիվում Ադրբեջանի դեսպանատան հանդիսավոր բացման արարողությունից հետո Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
15:23
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, 31-ին՝ ևս 6-8 աստիճանով
Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն...
Աղբյուր` Panorama.am
15:14
«Պանիր լոռի»-ում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են եղել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Աշոցքի պանրի գործարան»...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ընդդիմադիր գործիչը Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները քննադատել է փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:55
Գործադիրը հող նվիրաբերեց Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոց կառուցելու համար
«Հարցի էությունն հետևյալն է՝ նախ գույքը պետք է ընդունենք Պետական գույքի կառավարման կոմիտե, այնուհետև նվիրաբերության կարգով տրամադրենք...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ղազինյան. Ճիշտ կլիներ, եթե ՄԻՊ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը
Իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ճիշտ կլիներ, եթե ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
14:41
Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը` Բաքվին
Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին ասել է....
Աղբյուր` Panorama.am
14:32
Ոստիկանությանը լիազորություն կտրվի վարչական տույժի ենթարկել «ՀՀ դրոշի մասին» օրենքը խախտողներին
«Նախագծերի նպատակներից մեկը խստացնելն է Հայաստանի խորհրդանիշներից մեկին՝ դրոշին ներկայացվող պահանջները և այնպես անել, որ դրոշի պահանջների...
Աղբյուր` Panorama.am
14:26
Թմրամիջոցներ տեղադրող երիտասարդները կալանավորվել են
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի 5 ջրամբարների լցվածությունը նախորդ տարվա համեմատ ցածր է. Լևոն Ազիզյան
«Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում. hուլիսի 1-ին ապրիլի 1-ի համեմատ կլինի 21-26 սմ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, թիրախում` քաղաքացիական անձինք են. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են. «Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու...
Աղբյուր` Panorama.am
14:02
Բուլղարիայում դպրոցները փակվում են սպառնալիքների պատճառով
Բուլղարիայում տասնյակ դպրոցներ փակվել են, աշակերտները երեք օրով տարհանվել են ռումբերի մասին էլեկտրոնային փոստի և հեռախոսային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Հենրիխ Դանիելյան. Արևմուտքում տեր փնտրող Նիկոլի հետ հաշվի չեն նստում
ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր երկրների կողմից  ընկալվում է որպես դավաճան։...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արցախի ԱԺ նախագահ. Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. ««Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանն ու Միշելը զրուցել են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}