Քաղաքական 18:05 15/03/2023 Հայաստան

Հայ-թուրքական գործընթացը, որի անունը դրել են խաղաղության բանակցություններ, ոչնչով չի տարբերվում Հայաստանի շարունակական կապիտուլյացիայից. Գեղամյան

«Կա հայ-թուրքական հակամարտություն, կոնֆլիկտ, որը ծագել է այն պահից, երբ որ հայկական քաղաքական գործոնը և թուրք քաղաքական գործոնն այս տարածաշրջանում, ըստ էության, նույն տարածքի համար սկսել են պայքարել, խոշոր հաշվով, երբ թուրքերը հաստատվել են այս տարածաշրջանում»,- «Դեպի ուր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով պանելային քննարկմանն ասաց պ.գ.թ., թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նրա խոսքով, դիտարկելով ժամանակագրությունը՝ ակնհայտ է, որ անդադար եղել են նախապայմանները. «Զիջեք Կարինը, Էրզրումը, լավ կլինի, զիջեցինք,  խնդիրը ստացանք Վանում, զիջեցինք Վանը, խնդիրը ստացանք Կարսում, զիջեք Կարսը՝ լավ կլինի, զիջեցինք, խնդիրը ստացանք Նախիջանում, Նախիջևանը զիջեցինք, խնդիրը եկավ Արցախ, Արցախը զիջում ենք՝ խնդիրը ստացանք Սյունիքում։ Տեսնում ենք, որ նախապայմանները չեն պակասում, ոչ մի տեղ չեն գնում։ Ուրեմն խնդիրը ոչ թե նախապայման կատարելու կամ չկատարելու մեջ է, այլ պետք է նայել թուրքական տեսանկյունից՝ ինչի համար են իրենք դնում այդ նախապայմանը։ Դնում են նախապայմաններ ոչ թե Հայաստանի հետ լավ, բարիդրացիական հարաբերություններ ունենալու համար, այլ անում են, որովհետև իրենց մեծ նպատակն է Հարավային Կովկասը, մասնավորապես, այս պահին Հայաստանն ու Արցախը, ըստ էության, եթե ոչ լիարժեք նվաճել, ապա իրենց ազդեցության գոտու մեջ առնել։

Դրա համար, երբ որ նախապայմանը դու կատարում ես, հայտնվում է նոր նախապայման»։

Վ.Գեղամյանի խոսքով, նախապայմաններ կան, որոնք կատարվել են, հայտնվել են նորերը՝ ատոմակայանի փակում, բանակ չունենալու հարց, միջանցք և այլն։

«Ես վստահեցնում եմ՝ այդ նախապայմանների,  Աստված մի՛ արասցե, կատարման պարագայում, հայտնվելու են նորերը,  որովհետև խնդիրը, ինչպես ասացի, բարիդրացիական  հարաբերություններ հաստատելը չէ, այլ ամեն նախապայմանով ավելի թուլացնել  հայկական քաղաքական գործոնն այս տարածաշրջանում։

Ամբողջ տրամաբանությունը դա է եղել, հիմա էլ գործում է այդ տրամաբանությունը, քանի որ  հիմքում ընկած է  թուրքական  աշխարհքաղաքական նպատակը՝ այս տարածաշրջանը  լիարժեք վերածել իր ազդեցության գոտու, որը սկսվել է 15-րդ դարում և շարունակվում է մինչև մեր օրերը»,- ասաց թուրքագետը։

Նա ընդգծեց, որ խնդիրը մեր հետ չէ, խնդիրը Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն է այս տարածաշրջանում։

«Հիմա մենք գործ ունենք մի պրոցեսի հետ, որը ոչ մի դեպքում չի կարելի անվանել հայ-թուրքական հարաբերություն, հայ-ադրբեջանական հարաբերություն, դա հայ-թուրքական հակամարտություն է, որը մի կողմում  Հայաստանն է՝ ներկայացված Հայաստանով ու Արցախով, մյուս կողմում ներկայացված է Թուրքիայով և Ադրբեջանով։

Թուրքիան ոչ թե միջնորդ է, այլ Թուրքիան այս հակամարտության գլխավոր կողմն է։ Ինքն է հարուցել Ադրբեջան պետությունը, հարուցել Արցախի հիմնահարցը, որովհետև եթե չլիներ Ադրբեջան պետությունը, չէր լինի Արցախյան հիմնահարցը։ Թուրքիան է շարունակում  հովանավորել այս պահին հայ ժողովրդի դեմ իրականացվող Ադրբեջանի բոլոր հանցագործությունները ՝ սկսած Բաքվում ռազմագերիներից, ավարտված այս պահին Լաչինի միջանցքի շրջափակումով։ Ադրբեջանը  դա անելու հնարավորություն ունի այն բանի շնորհիվ, որ ինքը գործում է Թուրքիայի, ըստ էության, կարգադրությամբ,  համակարգմամբ և օժանդակությամբ»,- ասաց Վ.Գեղամյանը։ 

Նա նշեց, որ այսօր հայ-թուրքական գործընթացը, որի  անունը դրել են խաղաղության բանակցություններ, ոչնչով չի տարբերվում Հայաստանի շարունակական կապիտուլյացիայից։
«1920 թվականին մոտավորապես նույն վիճակն էր։ Նոյեմբերի 6-ին քեմալական շարժման առաջնորդ Աթա թուրքը նամակ է  հեռագրում բանակցությունները վարող ԱԳ նախարարին, ասում է՝ նպատակը Հայաստանի քաղաքական ոչնչացումն է, Հայաստանը պետք է քաղաքականապես և նյութապես ոչնչացվի և այդ ամենը պետք է արվի խաղաղության մասին  պարբերական քարոզներով, որպեսզի հայերը չդիմադրեն։

Ճիշտ  նույնը  հիմա ենք տեսնում՝ նպատակը Հայաստանի ոչնչացումն է, այդ ամեն ինչի փաթեթավորումը խաղաղության դարաշրջան, հայկական խաչմերուկ, անունը ինչ ուզում եք դրեք, դրանից էությանը որևէ կերպ չի փոխվում։

Հետևաբար, այս ընթացքում տեղի ունեցող բոլոր գործընթացները պետք է նայել  հակամարտության խորացման  տեսանկյունից, այլ ոչ թե հակառակը՝  բարիդրացիականություն և այլն»,- ասաց թուրքագետը։

Նա համոզված է, որ Թուրքիան չի կանգնելու Արցախի կամ նույնիսկ միջանցքի հարցով, լինելու են նոր նախապայմաններ։

Վարուժան Գեղամյանը նաև որևէ դրական սպասելիք չունի Թուրքիայում  առաջիկայում կայանալիք ընտրություններից։

«Ոչ մի  լավ բան, որովհետև Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում կախված է ոչ թե անձերից, այլ պետական ինստիտուտներից և Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ նույնն է սկսած 15-րդ դարից՝ նվաճել Հարավային Կովկասը եթե ոչ ռազմական, ապա քաղաքական ազդեցության  ծավալման տեսանկյունից։ Անկախ նրանից, թե ինչ գաղափարախոսության կրող է տվյալ փուլում Թուրքիայի քաղաքական ղեկավարը, բոլոր ղեկավարներն էլ հետամուտ են եղել հնարավորությունների սահմաններում այս քաղաքականության  իրականացմանը»,- ասաց պ.գ.թ., թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:03
«Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացու դի, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցելԿոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}