«Պատմուճանի գինը»․ Խաչատուրովի կալանավորման արձագանքները
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Վերաքննիչի դատավոր ու քպ-ական բդխ-ի անդամ Մակյանը որոշեց բեկանել առաջին ատյանի որոշումը և կալանավորել գեներալ Գրիգորի Խաչատուրովին։ Մի սարքովի գործով, որով մի քանի ամսից լրանալու է վաղեմության ժամկետը…
Դե ինչ, սպասենք՝ տեսնենք, թե ինչ պաշտոն են տալու բդխ նշված անդամին՝ քպ-ահաճո որոշում կայացնելու համար։
Որպես իրավապաշտպան՝ ես կարծում եմ, որ նա լիովին «արժանի է» հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնին»։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ գրում է․
«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյան, ում եղբայրը՝ Արթուր Մակյանը, մեղադրվում է Ղազախստանում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ որոշել է կալանավորել Գրիգորի Խաչատուրովին մի փուչիկ գործով, որի վաղեմության ժամկետը լրանում է մի քանի ամսից:
Պատմուճանի գինը...»։
Անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը, կրկին անդրադարձել է Խաչատուրովի կալանավորմանը, գրելով․
«Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանելու որոշումը դատարանը կայացրել է երկուշաբթի, բայց այսօր են «տեղ հասցրել»։
Կարծիք կա, որ 3 օր սպասեցնելու նպատակը երեկվա ասուլիսից հետո նոր թեմա դաշտ նետելն է։
Ադրբեջանի հնարավոր հարձակումից են խոսում ու միաժամանակ լրիվ փուչիկ գործով կալանավորում են բանակի ամենապրոֆեսիոնալ գեներալներից մեկին»։