![](https://panorama.am/news_images/936/2807998_1/1.thumb.jpg)
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտանաբերվել են արգելված իրեր
Սույն թվականի մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողներն իրականացրել են համատեղ միջոցառումներ արգելված իրերի հայտնաբերման նպատակով: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
«Օրվա տարբեր ժամերին կատարվել են չնախատեսված խուզարկություններ խցերում և մասնաշենքերի հարակից տարածքներում: Արդյունքում՝ խցերի թաքստոցներից հայտնաբերվել են 12 բջջային հեռախոս, 2 ականջակալ, բջջային հեռախոսի լիցքավորիչ, 6 բաժանորդային և 1 հիշողության քարտեր, ինչպես նաև՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտով 250 մլ թափանցիկ հեղուկ:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նմանատիպ միջոցառում էր իրականացվել նաև օրեր առաջ: Մասնավորապես՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ հիմնարկի որոշ խցերում պատրաստված թաքստոցներում պահվում են արգելված իրեր:
Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով կենտրոնական մարմնի ծառայողները խուզարկությունների արդյունքում հիմնարկի նշյալ խցերի թաքստոցներից հայտնաբերել էին 4 բջջային հեռախոս, 1 լիցքավորիչ՝ իր լարով, 3 ականջակալ և 2 բաժանորդային քարտ»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)