![](https://panorama.am/news_images/937/2808307_1/1679034689_asdad.thumb.jpg)
Թբիլիսում 12-ամյա աղջկան մահացած են գտել
Թբիլիսիում՝ Դիդի Դիղոմիում, 12-ամյա աղջիկ են մահացած գտել: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս պահին առկա տեղեկությունների համաձայն՝ անչափահասը կորել է երեկ երեկոյան։ Ժամը 23:00-ից նրան որոնում էին իրավապահներն ու տեղի բնակիչները։ Դեռահասին վերջին անգամ տեսել են Պետրիծոի փողոցի հարակից հրապարակում։ Մի քանի ժամ անց նրան գտել են անգիտակից վիճակում։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, սակայն աղջկան փրկել չի հաջողվել։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը նշանակում է դիտավորությամբ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում այգում հոսանքահարված աղջնակի մահվան գործով մեղադրանքներ են առաջադրվել
- Թբիլիսիի Վակեի այգում երեխայի մահվան փաստով 9 մարդ է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)