![](https://panorama.am/news_images/937/2808318_1/8.thumb.jpg)
Հայաստան տեղափոխված 100 հազարից ավել ռելոկացվածների համար անշարժ գույքի որակը բավական խնդրահարույց է.Վահան Քերոբյան
«Տնտեսության արդիականացման ծրագրի ներքո կառուցապատող ընկերությունները թարմացրել են իրենց սարքավորումները և հոսքագծերը: 15.8 մլրդ դրամի 322 պայմանագրով շինարարական ընկերությունները սարքավորումներ են ձեռք բերել, որը տնտեսության արդիականացման ծրագրի ընդհանուր պորտֆելի 21.6 %-ն է կազմում»,-հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ելույթ ունենալով «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան համաժողովում:
Նա հիշեցրեց, որ պետությունը հիպոթեկային վարկերի սուբսիդավորման միջոցով աջակցում է կառուցապատողներին, որի շրջանակում 2022թ.-ին 40 մլրդ դրամի վարկային տոկոսների սուբսիդավորում է իրականացվել:
«Վերջին աշխարաքաղաքական, բնապահպանական և սեյսմիկ իրադարձությունները մեզ հանգեցնում են այն խորը համոզմանը, որ մենք բոլորս միասին պետք է էապես փոխենք աշխատանքների ստանդարտները՝ անցում կատարելով ավելի բարձր չափորոշիչների, քանի որ ռիսկերը և պահանջներն էապես փոխվել են»,-ասաց նախարարը:
Նա հայտարարեց, թե Հայաստան տեղափոխված 100 հազարից ավել ռելոկացված մարդկանց համար կոմերցիոն և բնակարանային անշարժ գույքի որակը բավական խնդրահարույց է և իր հետ զրույցներում հաճախ է լսում, որ կարիք կա նոր քաղաքային միջավայր ձևավորել, որն ավելի հարմար կլինեն գլոբալ ձեռնարկատերերին և միջազգայի շուկաներում աշխատող «տաղանդավոր մարդկանց» համար:
Նա նաև հայտարարեց, թե Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով կառուցել շենքերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)