Երևանում անցած տարի գրանցվել է 1928 ՃՏՊ
Երևան քաղաքում 2022թ. արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) 1928 դեպք, որից 58-ը՝ մահվան ելքով։ 2021 թվականի համեմատ ՃՏՊ-ների քանակը գրեթե չի ավելացել, իսկ մահվան ելքով դեպքերը նվազել են 20-ով կամ 26%-ով։
«Այս դրական միտումները մեծապես պայմանավորված են մայրաքաղաքում պարեկային ծառայության ներդրմամբ»,-նշում են քննչական կոմիտեից։
Ըստ աղբյուրի, քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, սակայն, քննվող վարույթների ճնշող մեծամասնությունը վերաբերում է այն դեպքերին, երբ անձինք շարունակում են վարել տրանսպորտային միջոցը՝ անտեսելով, որ իրենց վարելու իրավունքը ժամանակավորապես կասեցված է` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կիրառվող տուգանային առավելագույն 9 բալերի քանակն անցնելու պատճառով։
Վարորդները պետք է տեղեկացված լինեն, որ այդ արարքը համարվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն։
Հարակից հրապարակումներ`
- Մարտունիում պարեկների մասնակցությամբ վեճի գործով 5 ձերբակալված կա
- Ճի՞շտ է որ, պարեկ տեսնելիս պետք է անհապաղ դիմել ոստիկանությանը, պարո՛ն Ղազարյան.Հարց ՆԳ նախարարին
- Գող պարեկը մինչև ծեծը բնակարանային վեց գողություն է կատարել
- Պարեկները Հրազդանում մարդ են սպանել
- Գող պարեկին համագյուղացիներն այնքան են ծեծել, որ հիվանդանոցում է հայտնվել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան