![](https://panorama.am/news_images/937/2808875_1/f6415bc0e17aa6_6415bc0e17ae6.thumb.jpg)
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի դեմ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի նկատմամբ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Զելենսկու կայքում այսօր՝ մարտի 18-ին, գրում է «Իզվեստիա»-ն։
Փաստաթղթի համաձայն՝ սահմանափակող միջոցները, մասնավորապես, ենթադրում են Ասադի ակտիվների արգելափակում և Ուկրաինայի սահմաններից կապիտալի դուրսբերման արգելք։ Պատժամիջոցները սահմանվում են 10 տարի ժամկետով։
Բացի այդ, Կիևը սահմանափակումներ է մտցրել Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Ֆեյսալ Ալ Մեկդադի և վարչապետ Հուսեյն Առնուսի նկատմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)