![](https://panorama.am/news_images/937/2808594_1/336762800_175712378582058_7313455823307853703_n_v1.thumb.jpg)
Մարմարիկ գետում հայտնված մեքենայից դուրս են բերել երկու տուժած
Անցած գիշեր՝ ժամը 01։12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մարմարիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարմարիկ գետի սկզբնամասում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ․ Գ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և հայտնվել Մարմարիկ գետում. կան տուժածներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Վ․ Մ․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)