![](https://panorama.am/news_images/937/2808627_1/336683146_1974947426179747_1563388684610234289_n_v1.thumb.jpg)
Երևանում հագուստի խանութներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել
Անցած գիշեր՝ ժամը 02։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող հագուստի խանութներից մեկից ծուխ է նկատվում։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակի փողոցում գտնվող հագուստի խանութներից մեկի պահեստում (մոտ 20 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։44-ին, մարվել՝ 03։06-ին։ Այրվել են հագուստ և կոշիկ (մոտ 2 խմ), ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 1, 5 քմ) և պատերը (մոտ 2 քմ)։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)