Սպորտ 16:25 28/03/2023

«Արարատ 73»-ի սխրանքը՝ լուսանկարներով

Այս տարի նշվում է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձը: Այդ կապակցության Երևանի «Արարատը» նախատեսում է չեմպիոնական մրցաշրջանը խորհրդանշող միջոցառումներ անցկացնել 2023 թվականի ընթացքում։ Առաջին միջոցառումը կայացավ այսօր՝ Հայաստանի նկարիչների միության շենքում, բացվեց ֆոտոլրագրողներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանների ֆոտոցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 1-ը։

Ցուցահանդեսում ներկայացված 100 լուսանկարից յուրաքանչյուրը մի պատմություն է հաղթանակ կերտած թիմի, լեգենդար ֆուտբոլիստների մասին։

Փառահեղ էջ հայ սպորտի պատմության մեջ։ Այսպես են բնութագրում մարզիկները, մասնագետները «Արարատ-73»-ի խաղացած ժամանակաշրջանը։ 

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին «Արարատ-73»-ի  ֆուտբոլիսներից շատերը։ 

Լրագրողների հետ զրույցում Մելիք Բաղդասարյանն ասաց, որ իր մտահղացումն է կազմակերպել նման ցուցահանդես։

«Լրանում է «Արարատի» հաղթանակի 50 տարին և դրան որևէ ձևով չարձագանքելը՝ սխալ կլիներ, հատկապես եթե ես ունեի նման արխիվ։ Հիմնականում իմ և եղբորս՝ Հերբերտ Բաղդասարյանի նկարներն են»,- նշեց լուսանկարիչը։

Նա ասաց, որ բոլոր լուսանկարներն արժեքավոր են, բայց  առանձնացրեց մեկը՝ Իշտոյանը 89-րդ րոպեին խփում է առաջին գոլը. «Արժեքավոր նկար է որպես իրադարձություն»։

Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մարզական լուսանկարչությունն ունի իր առանձնահատկությունները. «Ամենակարևորը՝ այդ մարզաձևը պետք է լավ ճանաչես։ Ինձ շատ օգնել է իմ ավագ եղբայրը՝  Հերբերտը, նաև խորհուրդներ եմ ստացել Ալեքսեյ Խոմիչից։ Նա եղել էր դարպասապահ, այնուհետև զբաղվել է լուսանկարչությամբ։  Հինգ մատի նման ճանաչում էր ֆուտբոլը, լավ կադրեր էր ստանում»։

«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ, կիսապաշտպան և պաշտպան Սերգեյ Բոնդարենկոն լրագրողների հետ զրույցում ասաց, որ  50 տարի առաջ «Արարատ»-ն իր սխրանքը կատարեց՝ դարձավ Սովետական միության չեմպիոն և գավաթակիր։

«Հպարտ եմ, ուրախ և երջանիկ, որ խաղացել եմ «Արարատ 73»-ում և հասել նման բարձունքի։ Շնորհակալ եմ ժողովրդին, որ 50 տարի անցել է, բայց մեզ հիշում է։ Մենք կանք ու կմնանք, հինգ տարի սովետական միության ֆուտբոլը չոքացրել ենք։ Հինգ տարի մեր չարչարանքով հզոր, հսկա թիմերի հաղթել ենք։

«Արարատ 73»-ի տղաների ցավը տանեմ։ Մեծ ցավ եմ ապրում, որ մեր լավ ընկերներից վեցը մեզ հետ չեն»,- նշեց Բոնդարենկոն։

Նա պատմեց, որ այն ժամանակ ուր գնում էին, ռուսները ոտքի էին կանգնում ու ծափ տալիս «Արարատ»-ին, որևէ անգամ իրենց հասցեին վիրավորական խոսք չի հնչել։

Նա նշեց, որ այն ժամանակ հայերից էին սովորում, հիմա մենք պետք է սովորենք ուրիշի՞ց. «Հայկական ֆուտբոլը ուրիշ է, պետք է հայկականը ցույց տանք։ Դժվար պայմաններ են, բայց ֆուտբոլիստի համար... Մեր պայմաններն արտակա՞րգ էին։ 11 ֆուտբոլիստ կուկուռուզնիկով Դոնեցկից Զարյա էինք գնացել առանց մարզչի։ Իջել ենք ու խաղացել,  2։0 հաղթել։ Ուր գնում էինք, հայի պատիվը բարձր էինք պահում»։ 

Իսկ թե ինչպե՞ս է հաջողվել թիմային խաղ ապահովել։

«Այն ժամանակվա մեծերն ինձ լավ բան էին սովորեցրել՝ հարգի ու կհարգվես, դիմացինդի որ հարգես, ինքը քեզ կհարգի։ Իսկ այդ տղաները նորմալ, կիրթ տղաներ էին։ Բոլորս նպատակ ունեինք, բայց փողի համար չէինք խաղում։ Երբ խաղից հետո «Հրազդան» ստադիոնում  70 հազարը պարում էին, դա մեզ համար միլիոն ու միլիարդ էր։ 4 օրը մեկ։

Վստահելի ընկերներ էին։ Դաշտում մեկս մյուսին օգնում էինք, հինգ անգամ ավելի էինք ուզում իրար օգնած լինեինք»։

Հարցին՝ ի՞նչ պետք է անեն հիմա խաղացող հայ ֆուտբոլիստները կրկին  հաղթանակի հասնելու համար,  Սերգեյ Բոնդարենկոն ասաց. «Պարապեն ու խաղան, կյանքը դնեն հայ ժողովրդի համար, նասիլկով տուն տանեն։ Մենք այդպես էինք, դրա համար հասանք նման բարձունքի»։

Մարտի 25-ին կայացած Հայաստան-Թուրքիա խաղի մասին ասաց. «Առանց մեկնաբանության»։

Այսօր կայացավ նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբի կողմից հրատարակված՝ Արսեն Կակոսյանի «Ֆուտբոլին հաջորդող գիշերը․ երկրպագուի օրագիր» գրքի շնորհանդեսը: Սա 1974 թվականին լույս տեսած այս գրքի ռուսերենից հայերեն թարգմանությունն է, որն իրականացվել է «Մեդիամաքս» գործակալության հետ միասին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Փրկարարները Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը գրել է. ...
Աղբյուր` Panorama.am
21:49
Արցախի նախագահը մի խումբ պատասխանատուների հետ դեռ կմնա Ստեփանակերտում
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.  «Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա...
Աղբյուր` Panorama.am
21:05
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան։  «Այս երեքշաբթի կայցելեմ...
Աղբյուր` Panorama.am
20:56
Արմեն Գրիգորյանը Իրանում պատմել է Արցախի վրա Ադրբեջանի կատարած հարձակման մանրամասները
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով. ՄԻՊ
«Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար»:
Աղբյուր` Panorama.am
18:00
Մի հատ էլ անհամբեր սպասում եք, թե ե՞րբ է արցախցին գալու հրապարակ ու ձեր փոխարեն Նիկոլ հեռացնելու. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «STOP. Ամոթ է ՀՀ հպարտ քաղաքացի, արցախցին մեղավոր չի, որ 2018-ին, դուք, ես էլ ձեզ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. Հունան Թադևոսյան
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:11
Ստեփնակերտի դպրոցի նկուղում մնացած մայրն իր 7 երեխաների հետ Հայաստանում է
Նախորդ օրը համացանցում մեծ արագությամբ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի դպրոցի նկուղում է մնացել մայրը 7 երեխաների հետ նրան անհրաժեշտ է օգնություն...
Աղբյուր` Panorama.am
16:54
Անկարայում ահաբեկչության հետևանքով երկու ոստիկան է թեթև վիրավորվել
Անկարայի կենտրոնում՝ Ներքին գործերի նախարարության և խորհրդարանի շենքերի մոտ, պայթյուն է որոտացել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան...
Աղբյուր` Panorama.am
16:37
ՀՀ իշխանությունները դիտավորյալ թույլ տվեցին ադրբեջանական նարատիվի սրընթաց տարածումը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սեպտեմբերի 19-ի հարձակումը Ադրբեջանը ներկայացրեց որպես...
Աղբյուր` Panorama.am
16:14
Հռոմի պապը կոչ է արել երկխոսություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել երկխոսություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հույս հայտնելով համաձայնագիր կնքել հումանիտար ճգնաժամը վերջ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն է մատուցվել
Ստեփանակերտի Մայր տաճարում այսօր վերջին պատարագն է մատուցել Հրայր Սարկավագը: Արցախի ամբողջովին դատարկ Մայր Տաճարը վերջին անգամ ...
Աղբյուր` Panorama.am
14:16
100 483 բռնագաղթած և 21 079 տրանսպորտային միջոց արդեն հատել են Հակարիի կամուրջը
«ԼՂ-ից բռնի տեղահանված 100 483 անձ և 21 079 տրանսպորտային միջոց արդեն հատել են Հակարիի կամուրջը: Հաշվառվածների թիվը կազմում է 84 408...
Աղբյուր` Panorama.am
13:45
Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը համազգային աղոթք հղեց Արցախի համար: Նա իր խոսքում ասաց. «Անսահման ցավով են համակված բոլորիս հոգիները,...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է հայաթափված Արցախ բնակչության կարիքներն ուսումնասիրելու համար:
ՄԱԿ-ի առաքելությունը, որն ուսումնասիրում է հումանիտար իրավիճակն ու տեղի բնակչության կարիքները, ժամանել է Արցախ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝...
Աղբյուր` Panorama.am
11:59
Արտակ Բեգլարյանը կմեկնի փախստականների ընդունման կետ
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու...
Աղբյուր` Panorama.am
11:42
Բաքուն Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում
«Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում»,-նման հայտարարություն է արել Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
10:40
Ալիևը հրաման է տվել քանդել Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը.Լեհ բլոգեր
Ալիևը հրաման է տվել քանդել Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, այդ մասին ահազանգում է լեհ բլոգեր Թոմաս Բուչեկը՝...
Աղբյուր` Panorama.am
10:19
Միավորված Հայաստանն ու Արցախը տեսնելու երազանքը չի կարող կորել, այն կարող է հեռանալ, մոտենալ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Արցախի Հանրապետության անկումից հետո մի քանի օր է, ինչ մտածում էի, թե անհետ կորցրել եմ գիտակցական...
Աղբյուր` Panorama.am
00:18
Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կիսվել է...
Աղբյուր` Panorama.am
22:55
Անկարան հայտնել է, թե հայերի կողմից ԱՄՆ-ում թուրք պաշտոնյաների վրա հարձակում է եղել
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ում ազգությամբ հայերի կողմից հարձակում է տեղի ունեցել համաժողովին մասնակցած թուրքական պատվիրակության անդամների...
Աղբյուր` Panorama.am
22:53
120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ. «Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Գորիսում և Կոռնիձորում սեպտեմբերի 25-ից` Արցախի բնիկ ժողովրդի` 120,000...
Աղբյուր` Panorama.am
22:33
Մատենադարանը դիմել է միջազգային կառույցներին՝ ձեռնարկել միջոցներ Ռ. Վարդանյանի, ապօրինի ձերբակալված բոլոր հայերին ազատություն շնորհելու խնդրում
Մատենադարանի տնօրենությունի  հայտարարություն է տարածել՝ դիմելով պատկան միջազգային կառույցներին՝ ձեռնարկելու անհապաղ միջոցներ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
22:23
Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Սա ընդդիմության հերթական ֆիասկոն է. Աննա Կոստանյան
«Ողջ հրապարակում, բոլոր քաղաքացիների շրջանում, համատարած դժգոհություն է։ Հերթական հուսալքությունը, քանի որ էլի հստակ պլան...
Աղբյուր` Panorama.am
21:33
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, թե Արցախի Պաշտպանության նախարարությունը շարունակում է հանձնել իր սպառազինությունը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ...
Աղբյուր` Panorama.am
21:14
Այս իշխանությունը հող չի սիրում, փող է սիրում. հանրահավաքի մասնակից
«Հանրահավաքներ, հեղափոխություններ ու նման բաներ պետությունների առաջացման ժամանակ լրիվ բնական է, բայց դրանից հետո դրանք տեղի են ունենում...
Աղբյուր` Panorama.am
21:01
«Արցախը կորած չէ, Արցախն այս պահին բռնազավթված է»
«Մասնակցում եմ հանրահավաքին նախ ցույց տալու միջազգային հանրությանը, որ չենք հարմարվել Արցախի կորստի հետ»,-Panorama.am-ին ասում է...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ես Երևանի, Հայաստանի համար էլ եմ վախենում. Բռնի տեղահանված արցախցի
«Զոռով հասել ենք Երևան՝ չորս օրում, շատ վատ, շատ մեծ դժվարություններով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. Մանուկյան
20:33 30/09/2023

Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}