Օրվա մամուլ 09:36 01/04/2023 Հայաստան

«Ժողովուրդ». Պատժվում են միայն ընդդիմադիր պատգամավորները

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջև։ Առկա տեղեկությունների համաձայն՝ նիստի վերջում բանավեճ է տեղի ունեցել, որի ժամանակ Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանին:

Ուշագրավ է, որ միանգամից ընդդիմադիր պատգամավորին ձերբակալել են, հարուցել քրեական վարույթ: Բնականաբար, այս ամենն առանց հրահանգի չի եղել. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անձամբ Նիկոլ Փաշինյանն է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հրահանգել այս ամենն առանց հետևանք չթողնել և ընթացք տալ, իսկ ոստիկանությանն էլ դիմելու կոչ է արել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նկատենք, որ նախկինում, երբ իշխանական պատգամավորներն էին հարվածում ընդդիմադիրներին ու դառնում միջադեպի պատճառ, այդ քրեական գործերն արագ կարճվում էին:

Խոսենք փաստերով. 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել իշխանական խմբակցության պատգամավորների և ընդդիմադիր խմբակցության պատգամավորների օգնականների միջև: Վիճաբանության մասնակիցներն էին Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը, սակայն այս ամենի արդյունքում իրավապահների տեսադաշտում էր հայտնվել ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը: Մեկ այլ դրվագ. տեսանյութերը կան, որտեղ երևում է, թե ինչպես է 2021 թվականի օգոստոսի 5-ին Վահագն Ալեքսանյանը ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ հայհոյանքներ հնչեցնում, ապա ոտքով հարվածում։

Այն բանից հետո, երբ Ալեքսանյանը հարվածեց Հակոբյանին, նրան միացան նաև իշխանական մյուս պատգամավորները, ինչից հետո կրկին ծեծկռտուք սկսվեց, որի հետևանքով վնասվածքներ էին ստացել նաև Արթուր Ղազինյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Նազարյանը: Ամենաթարմ օրինակը. մարտի 15-ին միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Սիսակ Գաբրիելյանի ու Թադևոս Ավետիսյանի միջև, և այս անգամ իշխանական պատգամավորն էր առաջինը վեր կացել, սակայն բանը ծեծկռտուքի չէր հասել: Ստացվում է՝ պատժվում են միայն ընդդիմադիր պատգամավորները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:10
Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Հունիսի 9-ին՝ ժամը 22:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Մշակութաժամանցային միջոցառում՝ Արցախի երեխաների համար
Այսօր՝ հունիսի 9-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի հարակից տարածքում «Արարիչ» բարեգործական հիմնադրամի...
Աղբյուր` Panorama.am
21:54
Իտալիայի ռազմածովային ուժերի նավաստիները Նեապոլի ափերի մոտ առևանգված թուրքական նավ են ազատագրել
Իտալիայի ռազմածովային ուժերի նավաստիների հատուկ ստորաբաժանումը ներգրավված է Նեապոլի ափերի մոտ թուրքական առևտրային նավի ազատագրման գործում։...
Աղբյուր` Panorama.am
21:50
«Փաշինյանը տանից իր մեքենայով փախել է». Politik.am
«Փաշինյանի շենք մտնելուց հետո տաքսիով իր հետևից կառավարություն են հասել անվտանգության մի քանի աշխատակիցներ, որից հետո եկել էլ կորտեժը»։
Աղբյուր` Panorama.am
21:16
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է. «Հունիսի 9-ին՝ ժամը 18:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կախակնի ուղղությամբ կրակ են...
Աղբյուր` Panorama.am
20:49
Առողջապահության նախարարությունը թաքցրել է Քովիդի պատվաստումների վերաբերյալ տվյալները․ «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն ներկայացնում է Առողջապահության նախարարությունում արձանագրված ֆինանսական խախտումները։ «Հայաստանի Հաշվեքննիչ...
Աղբյուր` Panorama.am
20:37
Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Փաշինյանը՝ Պուտինին
 Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից՝...
Աղբյուր` Panorama.am
20:28
Բավարար չի՝ մեզ վիրավորում են, մեզնից ներողություն չեն խնդրել, հիմա էլ լրագրողին կանչում են պատասխանատվության․ զոհվածի հարազատ
Լրագրողների հետ զրույցում զոհվածի հարազատ Անահիտ Մանասյանը պատմեց, թե ինչպես է  Աջափնյակի  փոխթաղապետը զոհվածների ծնողներին...
Աղբյուր` Panorama.am
20:05
Խոսուն ապացույց քոչվորների պատմության կեղծիքի վերաբերյալ․ Սամվել Մադոյան
Օգտատեր Սամվել Մադոյանը գրում է․ «Մի հրաշք բան եմ գտել։ Էս մեր քոչվոր հարևանների «hնագույն պատմություն»-ը ապացուցող մի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Լորան Վոքիե․ Ես կարողացա զգալ այն ծայրահեղ բռնությունը, որով փորձ է արվում շնչահեղձ անել մի ժողովրդի․․․
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը գրություն է ստացել Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեից:...
Աղբյուր` Panorama.am
19:31
Նոր ձևավորվող կառավարությունը պետք է իրականացնի լիազորությունների վերաբաշխում․ Արամ Գասպարի Սարգսյան
 Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հիմնադիր Արամ Գասպարի Սարգսյանն Ազատության հրապարակում «ՄԻԱՍԻՆ» շարժման հանրահավաքի...
Աղբյուր` Panorama.am
19:09
«Նոր իշխանություն՝ հանուն Հայաստանի և Արցախի» նշանաբանով կձևավորվի նոր կառավարության կազմը․ Սերժ Սրապիոնյան
«Օրհասական վիճակում  հասցված մեր երկիրը, երբ ժողովուրդը նորից կանգնած է հայրենազրկման ահավոր վտանգի առջև, ժողովուրդը, որը փնտրում է...
Աղբյուր` Panorama.am
18:46
Վրաստանում հացի գինը չի բարձրանա
Վրաստան ալյուրի ներկրման համար ժամանակավոր ներմուծման վճար կսահմանվի։ Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի կառավարության որոշումն արդեն...
Աղբյուր` Panorama.am
18:34
Մեր կոչումն է համարձակությամբ ահազանգել վտանգների մասին, դեմ կանգնել ազգային անդաստանում անարդարության դրսևորումներին․ Վեհափառ
Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԱՄՆ դեսպանը Սյունիքում քննարկել է անվտանգային իրավիճակը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Քրիստինա Քվինը հանդիպեց...
Աղբյուր` Panorama.am
18:18
Պարզաբանումներ՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տեսախցիկների ձեռք բերման վերաբերյալ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել, որում ասվում է. «2023 թվականի հունիսի 9-ին «Hraparak.am» կայքում հրապարակված և...
Աղբյուր` Panorama.am
18:09
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին․Սեբաստիան Մոլինեուս
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին՝...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սեյրան Օհանյանի կինը նոր հավաք է հրավիրում
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատյանը նոր հավաք է հրավիրում։ Ըստ տարածած հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Telegram-ի օգտատերերը Եգիպտոսի իշխանություններին մեղադրում են սխալ շնաձկան բռնելու համար
Telegram-ի որոշ օգտատերեր ենթադրում են, որ Եգիպտոսում բռնել են ուրիշ շնաձկան, ոչ թե այն մեկին, որ մահացու վնասել է ռուս զբոսաշրջիկին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:51
Վայոց Ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Ասատրյանին պատկանող հանրային սննդի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կարեն Շահնազարովը ՌԴ պետական ​​մրցանակի դափնեկիր է
Ռուսական «Մոսֆիլմ» կոնցեռնի ղեկավար և ռեժիսոր հայազգի Կարեն Շահնազարովն արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի։...
Աղբյուր` Panorama.am
17:33
Ռուսաստանը հավատարիմ է ԱՊՀ-ի հետ ամենասերտ համագործակցությանը. Պուտին
Ռուսաստանը՝ որպես ԱՊՀ-ում ապագա նախագահող, մտադրված է սերտ համագործակցության ապահովել այնտեղ ընդգրկված երկրների հետ: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է:
Աղբյուր` Panorama.am
17:08
«Հայոց պատմության» 9–րդ դասարանի դասագրքերում առկա են բազմաթիվ սխալներ. Դեմոյան
Քրեորեն հետապնդելի առնվազն երեք արարք՝ ԿԳՄՍ-ի կատարմամբ
Աղբյուր` Panorama.am
17:00
Ավետիք Իշխանյան. Ահա, թե ինչ էր նշանակում «Պետությունն իմ ընտանիքն է, Հայաստանն իմ բոստանը» կարգախոսը
Իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք Իշխանյանը գրում է. «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն, իրենց արտասահմանյան վոյաժներում ընդգրկում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ինչու ալյուրը էժանացել է 10.4%-ով, իսկ հացը՝ ընդամենը 0.2%-ով.Մեկնաբանում է Բաբկեն Պիպոյանը
ՀՀ վիճակագրական կոմիտեի  հրապարակած վերջին տվյալներով Հայաստանում  2023թ. մայիսին 2022թ. նույն ամսվա համեմատ ալյուրի գինը նվազել է...
Աղբյուր` Panorama.am
16:43
Այո, Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ լեղին. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքել է լոնդոնյան այցի վերաբերյալ մամուլի հրապարակումներին,...
Աղբյուր` Panorama.am
16:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին
Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Հռոմի Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
16:33
44-ամյա տղամարդը նռնակով սպառնացել է սպանել տան անդամներին
Հունիսի 8-ին, ժամը 21.11-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ ինչ-որ մեկի մոտ նռնակ կա, և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշոտ Փաշինյանը գոհ է դատարանի որոշումից
16:26 09/06/2023

Աշոտ Փաշինյանը գոհ է դատարանի որոշումից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}