
Տորնադո ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ
Չորս մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել տորնադոյի հետևանքով, որն անցել է ԱՄՆ-ի հարավային և Միջին Արեւմուտքի որոշ Նահանգներով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Մասնավորապես, տուժել են Արկանզաս և Իլինոյս նահանգները։
Արկանզասում մեկ մարդ է մահացել Լիթլ Ռոք քաղաքում, երկուսը՝ Վին քաղաքում։
Իլինոյս նահանգի Բելվիդիր քաղաքում տարերային աղետը փլուզել է թատրոնի տանիքը, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 28-ը՝ վիրավորվել։ Տանիքը փլուզվել է հենց համերգի ժամանակ, իսկ ներսում եղել է մոտ 260 մարդ:
Կառույցները շարունակել են փլուզվել նույնիսկ այն ժամանակ, երբ դեպքի վայր են ժամանել փրկարարները։
AP-ն էլ հայտնել է, որ Այովա նահանգում ևս տորնադոներ են գրանցվել։ Օկլահոմայում գրանցվել են չոր բուսականության հրդեհների դեպքեր։ Իշխանությունները խոստացել են վերականգնել ավերված բնակավայրերը։
Լրահոս
Տեսանյութեր




