Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ
ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարությունների ղեկավարները երեքշաբթի ԱՄՆ-ին են փոխանցել Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցելու փաստաթղթերը, այդ պահից վերջինս դարձել է դաշինքի 31-րդ անդամը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ փաստաթղթերի փոխանցումը հեռարձակել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
«Այժմ կարող եմ ասել, որ Ֆինլանդիան դարձել է ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը»,-արարողության ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ժամանելով դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, ասել է, որ «Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ լավագույն նվերն է դաշինքի ծննդյան 74-ամյակի համար»։
Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն ավելի վաղ ստորագրել էր Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության փաստաթուղթը։ Այս մասին հայտնում է Yle հեռուստառադիոընկերությունը։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը տարբերվում է Ուկրաինայի հետ կապված իրավիճակից. Պեսկով
- Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին կմիանա ապրիլի 4-ին
- Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը
- Թուրքիայի մեջլիսի հանձնաժողովում ընդունվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը
- Ֆինլանդիան Ուկրաինային գրեթե 600 մլն եվրոյի ռազմական օգնություն է տրամադրել
- Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կցնցի Շվեդիային. Էրդողան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան