Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը՝ Էդգար Ղազարյանին. Ո՞նց կարող եք Դուք լինել ՄԻՊ
Ալեն Սիմոնյանի՝ նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը, որ հիմա իշխանական պատգամավոր է, հայտարարեց, որ ՔՊ-ն որևէ պարագայում իր քվեն չի տա Էդգար Ղազարյանին, ոչ միայ որպես ՄԻՊ թեկնածու, այլ ցանկացած պաշտոնում թեկնածու առաջադրվելու պարագայում։
«Մենք մեղավոր չենք, որ ընդդիմությունը նման թեկնածուներ է առաջդրում։ Օրինակ, ՀՌՀ անդամի համար առաջադրել էր Ռուբիկ Հակոբյանին։ Մի՞թե նորմալ կլիներ, որ մենք կողմ քվեարկեինք Ռուբիկ Հակոբյանին կամ Ձեզ ՄԻՊ պաշտոնում»,-ասաց Հակոբյանը՝ հիշեցնելով, որ ամիսներ առաջ Ղազարյանը կոչ է արել մարդկանց ԿԸՀ էջից գտնել իշխանական պատգամավորների հասցեներն ու բերման ենթասրկել պատգամավորներին ու ոտիպել քվեարկել Փաշինյանին պաշտոնից հեռացնելու օգտին։
Արփի Դավոյանը շնորհավորեց Ղազարյանին՝ կենսագրության վերջին տողը լրացնելու համար։
«Ես ասել եմ, որ Ձեր թեկնածությանը լուրջ չեմ վերաբերել»,-մասնավորապես նշեց նա՝ ավելացնելով, որ Ղազարյանի կողքին պետք է նստած լինեին նրան առաջադրողները՝ Սեյրան Օհանյանը, Հայկ Մամիջանյանը, աջակցեին նրան։
Ղազարյանը հիշեցրեվ՝ ընդդիմությունն իրեն չի առաջադրել, այլ «Միասին» դաշինքը։ Ընդդիմությունը փորձել է առաջադրել այլ թեկնածուների, սակայն նրանք հասկացել են, թե ովքեր պետք է քննարկեն իրենց թեկնածությունը։
«Նրանք չեն համաձայնել հայտնվել այստեղ, իսկ ես եկել եմ ոչ թե ընտրվելու, այլ ազնիվների ու արդարների համար ճանապարհ հարթելու համար, եկել եմ, որովհետև համերաշխ չեմ այս իրողության հետ, և ես պայքարելու եմ, այս իրողության դեմ։ Ահա սա է իմ այստեղ գալու առաքելությունը»,-ասաց Ղազարյանը։
ՄԻՊ թեկնածուի քվեարկությունը տեղի կունենա ՄԻՊ մյուս՝ իշխանության կողմից առաջադրած Անահիտ Մանասյանին լսելուց հետո։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը