ՄԻՊ-ի թեկնածուին ընտրում էինք մարդու իրավունքների ոտնահարման կոպտագույն դրսևորումներով.Թովմասյանը՝ ՔՊ-ի թեկնածուի ընտրության մասին
«Այսօր իսկապես պատմական օր էր, որովհետև մենք քննարկում էինք ՄԻՊ-ի թեկնածուի ընտրության կոնկրետ հարցեր և քննարկում էինք մարդու իրավունքների ոտնահարման կոպտագույն դրսևորումներով»,- ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածու Անահիտ Մանասյանի ընտրվելուց հետո հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Հանձնաժողովի քվեարկության արդյունքում Էդգար Ղազարյանը ստացավ մեկ՝ Թագուհի Թովմասյանի կողմ ձայնը, իսկ Անահիտ Մանասյանը՝ ՔՊ-ական 4 պատգամավորի ձայները:
Թովմասյանը հայտարարեց, որ ինքն ընդիմությունից միայնակ էր պայքարում մոտ 40 ՔՊ-ական պատգամավորի դեմ, որոնք միջանցքում կանգնած «խոռով բղավում էին»:
«Միայն ես եմ կռիվ տվել և Էդգար Ղազարյանը՝ շատ անհավասար պայմաններում է տեղի ունեցել այս ընտրությունը, սա էլ պետք է արձանագրենք որպես իրողություն»,-հայտարարեց հանձնաժողովի նախագահը և տարակուսանք հայտնեց, որ միջանցքում նաև անվտանգության աշխատակիցներ էին ներկա:
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չհասցրեց մինչև վերջ պարզաբանել՝ ասելով. «Որովհետև մի քանի օր առաջ մի դաշնակ մեր Վլադիմիր Վարդանյանի …»:
Արփի Դավոյանը շարունակեց նրա խոսքը. «Համարյա աչքը հանում էր»:
«Պատմական էր այս քննարկումը, որովհետև մենք այստեղ իսկապես խոսքի ազատությունը ոտնահարեցինք բոլոր հնարավոր դրվագներով: Երբ ամբողջ խմբակցությամբ ասում եք մի բան, դեռ չի նշանակում, որ այն ճշմարտություն է, ճշմարտությունն այնտեղ է, որտեղ երկար են փնտրում»,-ասաց Թովմասյանը և հավելեց. «Ներողություն եմ խնդրում մեր քաղաքացիներից, որ չեմ կարողացել զսպել պատգամավորին ոչ հարիր վարքով հանդես եկող իշխանական պատգամավորներին և բոլոր հնարավոր վիրավորանքները, որոնք հնչեցին, որովհետև ես ֆիզիկապես չէի կարող որևէ մեկի բերանը փակել: Բարեկրթությունից խոսողները լավ կլինի, որ սեփական օրինակով այն դրսևորեն»:
Հարակից հրապարակումներ`
- Ես բոլորովին դրական չեմ գնահատում այս մթնոլորտը. Անահիտ Մանասյանը՝ խորհրդարանում ՄԻՊ թեկնածուի ընտրության մասին
- Էդգար Ղազարյան. Ինձ հաջողվեց անել այն, ինչ երազում էր մեր ժողովուրդը
- Էդգար Ղազարյան. Իրավապահ մարմիններն այս գրառումը կարող են դիտարկել, որպես հաղորդում հանցագործության մասին
- ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածուն նախատեսում է հանրության և իշխանության միջև հաշտարարությամբ զբաղվել
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը