Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը՝ Ալեն Սիմոնյանին. Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ
ՀՀ առաջին նախագահ խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության պատասխանին.
«Կարելի էր իհարկե Ալեն Սիմոնյանին հուշել, որ.
- Անխելքություն է Նախագահին վերագրել մտքեր իր հրաժարականի պահանջի և համեմատություններ այլ քաղաքական անհատների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի տեքստում գոյություն չունեն: Տեքստ կարդալը մի հունար է, տեքստում գրվածը հասկանալը՝ մի այլ, տեքստ գրելն էլ մի ուրիշ շնորհ: Ցավոք, Ալեն Սիմոնյանն, ինչպես ցույց տվեց իր արձագանքը, այդ ունակությունները չունի:
- Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ: Այն հակառակում է համոզելու հանրությանը:
- Սակայն, հարկ է նշել, որ խրախուսելի է պետությանը հասցված աղետալի վնասների մասին ինքնախոստովանականը: Այս մի բանով Ալեն Սիմոնյանը կարող է զբաղվել օրուգիշեր, քանի որ փաստական նյութն ահռելի ծավալ ունի:
Ցավն այն է, որ ավելի քան վստահ եմ, Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է. Սիմոնյան
- Լևոն Տեր-Պետրոսյան. ԱԺ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարտավոր են նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը