ՊԵԿ. Հարկային եկամուտներ և պետական տուրքերն աելացել են 15.2 տոկոսով
Այս տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 461.4 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 60.8 մլրդ ՀՀ դրամով կամ 15.2%-ով։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ,
2023 թվականի առաջին եռամսյակի համար հարկային եկամուտների և պետական տուրքերի մասով հաստատված ծրագրային ցուցանիշից ավելի է 14.4 մլրդ ՀՀ դրամով կամ 3.2%-ով:
2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 93.5 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 42.2 մլրդ ՀՀ դրամով կամ 82.2%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը