«Փաստ». ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ուզում է իր «ցանկալի» մարդուն տանել ԲԴԽ
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղ է առաջացել, և, մեր ունեցած տեղեկություններով, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ուզում է իր «ցանկալի» մարդուն տանել ԲԴԽ: Դատական համակարգում խոսում են, որ Կարեն Անդրեասյանը, ըստ էության, գնում է իր նախորդի՝ Գագիկ Ջհանգիրյանի հետքերով և նպատակ ունի ԲԴԽ-ն վերջնականապես ու ամբողջությամբ վերածել պատժիչ գործիքի, որտեղ որոշումները կընդունվեն միաձայն, և այդ ճանապարհին դատավորների շահերը հետապնդող որևէ անդամ ԲԴԽ-ում փաստացի այլևս չի մնացել:
Համակարգում նաև նկատում են, որ այս գործում ԲԴԽ նախագահը գործում է իր ընկերոջ՝ արդարադատության նախարարի հետ համագործակցված: Այսինքն, մի ընկերը չենթարկվող դատավորների նկատմամբ վարույթ է նախաձեռնում, մյուսը ԲԴԽում առանց խոչընդոտների ընթացք է տալիս այդ «պրոցեսներին»:
Ի դեպ, ինչ վերաբերում է Ռուբիկ Մխիթարյանին, ապա թե՛ իրավապահ համակարգում, թե՛ դատական համակարգում, թե՛ հատկապես փաստաբանների շրջանում նա համարվում է բավական «խոցելի» և համադրվում է տխրահռչակ Մացոյի՝ Մնացական Մարտիրոսյանի և Արմեն Դանիել յանի հետ։ Ի դեպ, մի քանի իրավաբաններ մեզ հետ զրույցում նշում էին, որ Ռուբիկ Մխիթարյանին պետք էր ոչ թե ԲԴԽ տանել, այլ նույնիսկ կարգապահական վարույթ նախաձեռնել նրա նկատմամբ:
Մասնավորաբար, եթե նույնիսկ այլ հարցերը մի կողմ դրվեն, ըստ մեր զրուցակիցների, հենց միայն բժիշկ, պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշումը, որը Սահմանադրական դատարանում խայտառակ ձևով փլուզվեց, պետք է հանդիսանար Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք, ինչը ժամանակին չէր բացառում նույնիսկ Գագիկ Ջհանգիրյանը, քանի որ այդ աստիճան ակնհայտ էր դատական սխալը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան