Քաղաքական 17:04 05/04/2023 Արցախ

Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը». Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը գրում է․

«Ադրբեջանի կառավարության գործակալները («էկո»-ահաբեկիչները) երեկ Շուշիի մերձակայքում արգելափակել են արցախցի 27 քաղաքացիական անձանց մուտքն Արցախ։

Միջադեպի հիմնական փաստերը.

1. Քաղաքացիական խումբը, որը հիմնականում բաղկացած էր կանանցից, ծերերից և երեխաներից, ռուս խաղաղապահների երկու մեքենաներով ճանապարհվել է Հայաստանի Գորիս քաղաքից՝ իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու նպատակով։

2. Նրանք մնացել էին Հայաստանում՝ Արցախի՝ արդեն 115 օր շարունակվող շրջափակման պատճառով։

3. Նրանք կանգնեցվել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում, Շուշի քաղաքից ոչ հեռու, Ադրբեջանի կառավարական գործակալների («էկո»-ահաբեկիչների) կողմից:

4. Խմբի համար ճանապարհ բացելու նպատակով ավելի քան հինգ ժամ ռուս խաղաղապահները բանակցել են ադրբեջանական կողմի հետ, սակայն ապարդյուն։

5. Ադրբեջանցիները ահաբեկել են մեքենաներում գտնվող մարդկանց՝ ներխուժելով մեքենաներից մեկը և սպառնալիքներ հնչեցնելով։

6. Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը» և ստուգել բոլոր անձանց։

7. 27 հոգուց 23-ը գիշերը վերադարձել են Գորիս՝ մուտք չգործելով իրենց հայրենիք։

8. Ադրբեջանական ահաբեկման արդյունքում չորս կանանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, որոնցից երեքն ուշագնաց են եղել։

9. Ուղեկցող խաղաղապահները շտապ օգնություն են կանչել և այդ չորս հոգուն ռուսական և ադրբեջանական մեքենաներով տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն:

10. Ադրբեջանական կողմը չի թույլատրել խաղաղապահներին օգտվել արցախյան շտապօգնության մեքենաներից և փորձել է հիվանդներին տեղափոխել իրենց վերահսկողության տակ գտնվող Շուշիի հիվանդանոց: Սակայն մարդիկ բողոքել են և պահանջել, որ հիվանդներին տեղափոխեն Ստեփանակերտ:

11. Սա Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հերթական դրսևորումն է: Մասնավորապես, նրանք արգելափակում են մեր քաղաքացիների մուտքն Արցախ ոչ միայն սեփական մեքենաներով ճանապարհորդելիս, այլ նույնիսկ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ինչպես դա եղավ երեկ։

12. Նրանք երբեմն ավելի քիչ խոչընդոտներ են ստեղծում ելքի համար, ինչպես հունվարի 10-ին հայտարարեց Ալիևը, քանի որ նրանց նպատակն, ակնհայտորեն, արցախցիների էթնիկ զտումն է։

13. Ալիևի բռնապետական ռեժիմը անտեսում է ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը՝ ապահովելու մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

14. Ադրբեջանում ռասայական/էթնիկ խտրականության ու ատելության պետական քաղաքականության և դրա կանոնավոր դրսևորումների պայմաններում միջազգային հանրությունը պետք է հասկանա ադրբեջանական ցանկացած վերահսկողության դեպքում Արցախի ժողովրդի նկատմամբ գոյաբանական վտանգի մակարդակը։

15. Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը և ատելությամբ պայմանավորված պարբերական հանցագործություններն ու հոգեբանական ահաբեկչությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդին արդյունավետորեն պաշտպանելու և նոր հանցագործությունները կանխելու պարտավորության ձախողումը պահանջում են հրատապ, վճռական և գործնական քայլեր՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի, պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:08
«Շանթ Դաշինք». Հայաստանն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը խստորեն դատապարտում է  հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:52
Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է.  «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
11:51
Մի քաղաքացի աչքն է կորցնում, մեկը՝ ձեռքը, իսկ ժողովրդավարության ջատագովների ծպտունը դուրս չի գալիս. Բ. Հարությունյան
«Իշխանութունն այս անգամ ավելի լկտի ձևով ցույց տվեց իր ունակությունը։ Իրենք ֆիքսեցին, որ իրենց ուժը ոստիկանությունն է»,- Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
11:41
Ես, Հայաստանի պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս այլևս չի այցելի. Փաշինյան
«Ես արձանագրում եմ, որ այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկենաշենկոն»,- ԱԺ-ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:25
Արտակ և Արթուր Սարգսյաններն այսօր պետք է ազատ արձակվեն
Մինչ այս պահը քննչական կոմիտեն Արտակ և Արթուր Սարգսյաններին (Արթուր եղբայրներ) մեղադրանք չներկայացրեց։ Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է՝...
Աղբյուր` Panorama.am
11:03
«Դոկտորը»... ոստիկանների կողմից նռնակները նետելու պահին եթե այդտեղ չլիներ, երեխան էր վնասվելու
«Ասում է`ամբողջ պատերազմն անցանք, բան չեղավ, եկանք, մեր քաղաքում մեզ վերևից խփին ...»։
Աղբյուր` Panorama.am
10:51
Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ վերադառնում են Բաղրամյան, երեկոյան հավաք կլինի
Քաղաքացիները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ շարժվում են Բաղրամյան...
Աղբյուր` Panorama.am
10:36
Բագրատ Սրբազանն ու քաղաքացիները, ոստիկանական ուժերը՝ կառավարության մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, քաղաքացիները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հավաքվել են...
Աղբյուր` Panorama.am
10:21
Լարված իրավիճակ կառավարության մոտ՝ ոստիկանները մեջքով շրջվեցին դեպի ժողովուրդը
Կառավարության մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ամոթանք տվեց իրենց «ընկերների...
Աղբյուր` Panorama.am
10:05
Փաշինյանն ԱԺ ամբիոնից բախումներ հրահրեց. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Բաղրամյան, Պռոշյան փողոցներում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
10:03
Մարտի 1-ի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինքը երեկ այն ապացուցեց. Հայկ Մամիջանյան
«Այդ իշխանությունը այդքան քա՞ղցր է, որ կարելի է մարդու ձեռք, ճակատագրեր խեղել։ Ես չգիտեմ՝ երբ է նա հեռանալու, բայց այս ամեն ինչի համար...
Աղբյուր` Panorama.am
09:47
ԱՆ. Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած 101 քաղաքացիական անձ և ոստիկան դիմել է բուժօգնության
Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։
Աղբյուր` Panorama.am
09:39
Կառավարության նիստի օրը փոխվել է
Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության...
Աղբյուր` Panorama.am
09:38
Այս քաղցկեղը պետք է ուղղակի մաքրենք մեր կյանքից. Բագրատ Սրբազան
«Դժբախտաբար այս մարդիկ ոչ ուղեղ ունեն, ոչ կենսագրություն, ոչ էլ հայրենիք, նրանք կարող են թաքնվել ոստիկանների թիկունքում և բարբաջեն ինչ...
Աղբյուր` Panorama.am
09:32
Երեկ կիրառված հատուկ միջոցները ոչ միայն լուսաձայնային նռնակներ էին, այլև բեկորային. Բագրատ Սրբազան
«Երեկ ուշ գիշեր իմացել ենք, որ կառավարության նիստի ժամը փոխվել է, չգիտենք էլ՝ լինելու է, թե ոչ։ Երկրում ոչ կառավարություն կա, ոչ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Ֆլայ Արնա»-ն արդեն երկու ամիս չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը
Արդյունքում ավելի քան 80 աշխատակիցների ընտանիքներ այս պահին գտնվում են ֆինանսական ճգնաժամային իրավիճակում
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Այլ ոլորտներում աղետալի վիճակ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ քաղաքական դաշտը կենտրոնացել է «Սրբազան շարժման» վրա, այլ ոլորտներում աղետալի...
Աղբյուր` Panorama.am
09:17
Հունիսի 13-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունիսի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.19 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը շարունակում են ուժեղացնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև իշխանականներն իրենց վարքով ու հայտարարություններով փորձում են ֆոն ստեղծել, թե իբր Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Հունիսի 6-ի գիշերը Երևան-Սևան ճանապարհին հնչած պայթյունը նոր հարցեր է առաջացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 6-ի գիշերը Երևան-Սևան ճանապարհին հնչած պայթյունը նոր հարցեր է առաջացնում. ինչ...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Հրապարակ». ԱԺ այցելած Նիկոլ Փաշինյանը ողջ օրը գերլարված հոգեվիճակում էր
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտից ԱԺ այցելած Նիկոլ Փաշինյանը ողջ օրը գերլարված հոգեվիճակում էր, ինչը չկարողացավ...
Աղբյուր` Panorama.am
09:03
Բաղրամյան պողոտայում ոստիկանները լուսաձայնային նռնակները հատուկ կիրառել են տեղում աշխատող լրագրողների ու օպերատորների դեմ
«Նիկոլ Փաշինյանը «քարտ բլանշ» է տվել ոստիկանությանը ոչ միայն քաղաքացիների, այլ նաև ԶԼՄ-ների նկատմամբ բռնություն գործադրելու...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Որոշ դիպուկահարների համար է նախատեսված մասնավոր խանութի փամփուշտի խոշոր խմբաքանակը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թերևս ավելի անհասկանալի գնում, քան փաստաթղթում ներկայացվածն է, դժվար թե հանդիպի։ Այսինքն՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են կառավարություն
 Քաղաքացիները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթով շարժվում են...
Աղբյուր` Panorama.am
08:45
Երեկվա գործողությունների լիիրավ պատասխանատուն ՀՀ վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն է. ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ն  հայտարարություն է տարածել հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ հատուկ միջոցների...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». Անդրեասյանի աշխատանքի վարձատրությունը 2021 թվականի համամետ աճել է գրեթե 5 մլն դրամով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնին նշանակվել է 2022...
Աղբյուր` Panorama.am
08:36
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանական վայրագություններից տուժած քաղաքացիներին ու ոստիկաններին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է տարբեր բուժհաստատություններ՝ տեսակցելու ...
Աղբյուր` Panorama.am
08:31
«Հրապարակ»․ ԲԴԽ նախագահը կհաղթի՞, թե՞ Աննա Հակոբյանի ընկերուհին
«Հրապարակ»-ը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ այսօր կհրապարակվի 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր՝ ԲԴԽ...
Աղբյուր` Panorama.am
08:29
Ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը՝ կախվածությունը ներմուծումի՞ց, թե՞ արտահանման ծավալների աճը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին վրացական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ Վրաստանի իշխանությունները քննարկում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լարված իրավիճակ կառավարության մոտ
11:15 13/06/2024

Լարված իրավիճակ կառավարության մոտ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}