Երևանում 2025 թ-ի ավարտին չհիմանորոգված մանկապարտեզ չի լինելու. Ավինյան
Երևաում այս տարի շահագործման է հանձնվելու հիմնանորոգված 22 մանկապարտեզ: Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ տարի քաղաքապետարանը պլանավորում է շահագործման հանձնել 33 հիմնանորոգված մանկապերտեզ։ Բացի այդ, նախատեսվում է կառուցել 4 նոր մանկապարտեզ։
«Դրանից հետո Երևանում մնալու է չհիմնանորոգված 35 մանկապարտեզ։ Կարող ենք ասել, որ 2025 թվականի ավարտին Երևանում այլևս չհիմանորոգված մանկապարտեզ չի լինելու։ Այս ծավալի աշխատանք խորհրդային տարիներից ի վեր մայրաքաղաքի մանկապարտեզներում ուղղակի չի իրականացվել»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է այգիներին, ըստ Ավինյանի, դրել են քաղաքական նպատակ բոլոր հնարավոր այգիների տարածքները բարեկարգել, կանաչապետել, մաքրել ինչ կրպակներից, սրճարաններից։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը