Տնտեսություն 12:05 28/04/2023 Հայաստան

Կառավարության փայ մտնելը՝ ԶՊՄԿ-ի հարկերի 56% նվազման պատճառ

Օրերս ՊԵԿ-ը հրապարակեց 2023 թվականի առաջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների՝ բյուջե վճարած հարկերի չափը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) 2023 թ. հունվար-մարտ ամիսներին բյուջե է վճարել 15.49 մլրդ դրամ հարկ։  2022թ. համադրելի ցուցանիշի՝ 35.4 մրդ դրամի համեմատ՝ 19.96 միլիարդով կամ 56.31%-ով պակաս։

Այս ցուցանիշի պատճառները պարզաբանելու համար Panorama.am-ը դիմեց Tvyal.com հարթակի ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանին:

Panorama.am-Պարո՛ն Թավադյան, ինչպե՞ս կբացատրեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2023 թ. հունվար-մարտ ամիսներին բյուջե մուծումների կտրուկ նվազումը:

Ա. Թավադյան-Պետք է հասկանալ, որ 2022 թվականին ունեինք Զանգեզուրի պղնձամոլիբդնեային կոմբինատի (ԶՊՄԿ) հարկերի կտրուկ աճ: Եթե 2022 թ. համեմատենք 2021 թ.-ի հետ, ապա կտեսնենք, որ կոմբինատի հարկերն աճեցին մոտ 3 անգամ՝ 48.8 մլրդ դրամից հասնելով մինչև 143.9 մլրդ դրամ: Աճեցին ոչ միայն ԶՊՄԿ-ի հարկերն, այլև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հարկերը՝ մոտ 5 անգամ:

Սա պայմանավորված էր նրանով, որ 2021 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կառավարությունը կիրառել է հում հանքաքարի արտահանման տուրք՝ 1 տոննայի հաշվով՝ 160 հազար դրամ՝ բացառությամբ ԵԱՏՄ երկրների: Ուժի մեջ էր մտել նաև մոլիբդենի խտանյութի արտահանման տուրքը՝ մեկ տոննայի դիմաց 800 հազար դրամի չափով: Եթե հաշվի առնենք, որ 2022 թվականին այդ Ժամանակահատվածում արտահանվել է 478 հազար տոննա պղնձի հանքաքար և խտանյութ և 9.6 հազար տոննա մոլիբդենի խտանյութ, ապա ընդհանուր տուրքի վճարը կազմել է մոտ 90 մլրդ դրամ, որը 2022 թվականի բյուջեից ընդհանուր հարկային մուտքերի մոտ 5-6 % է:

Այս տուրքով պայմանավորված 2022 թվականին ընդհանրապես չի եղել հանքաքարի և խտանյութի արտահանման ծավալների աճ: Եթե նախորդ տարիների ընթացքում բավականին մեծ տեմպերով աճ էր տեղի ունեցել, որին նպաստել է նաև պղնձի համաշխարհային գների կրկնակի աճը, ապա 2022 թվականին ընդհնարապես աճ տեղի չի ունեցել:

2022 թվականին տեսել ենք նաև մոլիբդենի արտահանում դեպի ՌԴ, քանի որ այն հանվել էր տուրքի ցանկից ու նաև տեսել ենք վերամշակված պղնձի արտահանում, որը շատ հետաքրքիր է, քանի որ զտված պղնձի չմշակված ձուլվածքների արտահանում Հայաստանում չկար մինչև այդ պահը:

Panorama.am-Ինչո՞ւ հանվեց հում հանքաքարի արտահանման տուրքը:

Ա.Թավադյան-Դրա պատճառն ավելի շատ քաղաքական է, քանի որ այս տուրքով ԶՊՄԿ-ն իր բաժնետոմսերի սկսզբից 15 %-ը, այնուհետև 6,8%-ը, ընդհանուր մոտ 23%-ն ընծայեց կառավարությանը: Այսինքը՝ ՀՀ կառավարությանը պատկանում է ԶՊՄԿ-ի մոտ ¼-ը, որից հետո նոր այս տուրքը հանվեց: Այդ պատճառով էլ մենք տեսնում ենք 2022 թվականին ԶՊՄԿ-ի հարկերի եռակի ավելացում և 2023 թվականի առաջին եռամսյակի իջեցում:

Panorama.am-ի կողմից էլ հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2022թ.-ին ռեկորդային հարկեր են հավաքագրվել՝ պայմանավորված ավելացված արժեքի հարկով: Պարզվում է, որ 2022 թվականի հարկային մուտքերի 21.4 % ռեկորդային աճը պայմանավորված էր նաև ԶՊՄԿ-ի տուրքերի մեծացմամբ: Հետևաբար՝ 2023 թվականի նույնքան մեծ տեմպերով աճ չենք կարող ակնկալել, ինչ 2022 թվականին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:00
Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.  «Քանի որ ընդունել ենք, որ  սկսել ենք լուրջ պրոցես, և...
Աղբյուր` Panorama.am
11:53
ՔՊ խմբակցությունը փակ նիստ է հրավիրել
Այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հավաքվել է և փակ նիստ է անում: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:...
Աղբյուր` Panorama.am
11:51
Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել.Փաստաբան
«Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը գրում է. «Էրեբունու ոստիկանության բաժնում եմ, 17...
Աղբյուր` Panorama.am
11:42
Ոստիկաններին բացատրեցի, որ զոհված զինվորի ծնողին երբևիցե մատով չպետք է կպնել. Իրեն շղթայած ազատամարտիկ
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանն այսօր միայնակ մետաղյա շղթայի օգնությամբ փակել էր դեպի Բարեկամության տանող ճանապարհը։ Նա շղթայի մի ծայրը կողպեքով...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվում
Քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասնակիցները, որոնք տարվել էին ոստիկանության բաժիններ, ազատ են արձակվում։ Քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
11:03
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները քայլում են դեպի Նկարիչների միություն. ՈՒՂԻՂ
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քաղաքացիները քայլում ե դեպի Նկարիչների միություն։  Երեկ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
10:52
Դուք տականք եք. Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին
«Սրբապիղծը դուք եք, հասկացաք, Հասմիկ Առաքելյան, դուք տականք եք»,-անհնազանդության գործողությունների ժամանակ լրագրողին ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:52
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է. Նա ժամանեց ԱԳՆ
ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը ժամանել է ՀՀ ԱԳՆ: «Մեկնարկել է...
Աղբյուր` Panorama.am
10:46
Ոստիկանության բաժիններ է տարվել 113 քաղաքացի ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանում վաղ առավոտից մեկնարկած խաղաղ անհնազանդության գրծողությունների 113 մասնակիցներ տարվել են ոստիկանության բաժիններ։ Բերման ենթարկված...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ոստիկանության լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը,...
Աղբյուր` Panorama.am
10:35
ՔԿ-ն կալանավորել է Վայոց Ձորում ճանապարհը փակած քաղաքացուն
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ առանձին տարածքներում իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տեղեկություններ ունեմ, որ ոստիկաններին խոշոր պարգևավճարներ են խոստացել, վաղը մյուս օրը մանաթով են աշխատելու. Գառնիկ Դանիելյան
«Կան ոստիկաններ, որ վատ են զգում, բայց հատուկ ընտրել են այն մարդկանց, որոնք չեն խորշում հանցանք կատարելուց, ուզում են աչքի ընկնեն, որ...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ժամը 10։00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիայի 88 մասնակից
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում  բերման է ենթարկվել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող 88 քաղաքացի։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ...
Աղբյուր` Panorama.am
10:09
Վարուժան Գեղամյան. Այս օրերին ցուցաբերած պայքարն ու համառությունը հիմք են նաև մեր աշխարհաքաղաքական կշիռը բարձրացնելուն
Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Բոլորը՝ ԱՄՆ-ից մինչև Իրան, Ռուսաստանից մինչև Չինաստան, ԵՄ-ից...
Աղբյուր` Panorama.am
09:58
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ Վարազդատ Հարությունյանին.Հայտարարություն
Փաստաբան Արսեն Բաբայանը տարածել է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության հայտարարությունը, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
09:52
Քաղաքացիները տարբեր միջոցներով փակում են փողոցները, ոստիկանները ուժի գործադրմամբ բացում
Սրբազանի կոչով այսօր քաղաքացիները Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացնում
Աղբյուր` Panorama.am
09:21
Հյուսիսային պողոտայի դիմաց ոստիկանների քաշքշուկի պատճառով լրագրող ուշաթափվեց
Սայաթ-Նովա փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման հատվածում կարմիր  և սև բերետավորները նախ փորձեցին բերման ենթարկել 24-news.am լրագրող Մերի...
Աղբյուր` Panorama.am
09:14
Չոր խոտի տուկեր՝ Կոմիտասում. Այստեղ իրավիճակը լարված է
Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում իրավիճակը լարված է։ Ոստիկանները բռնի կերպով ու ուժոց փորձում են բերման ենթարկել խաղաղ անհնազանդության մասանկից...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ փաստաբան Վարազդատ Հարությունյանին ոստիկանները բռնել են. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Անհամաձայնության խաղաղ գործողություններին հետևող, «Հինգ իրավապաշտպանների»...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ցուցարարին բերման ենթարկելու համար իրար հեծնող բեռետ տեսա՞ծ կայիք. Ռուբեն Մխիթարյան
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբության իր էջում հրապարակել է մի հատված անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններից...
Աղբյուր` Panorama.am
08:53
Զինվորի մորը նեղացրել են. Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին
Քաղաքացի Իշխան Գևորգյանը, որ մասնակցել է պատերազմին, միայնակ մետաղյա շղթայի օգնությամբ փակել է դեպի Բարեկամության տանող ճանապարհը։ Նա շղթայի մի...
Աղբյուր` Panorama.am
08:40
Փակ են նաև Տերյան, Բուզանդ, Վարդանանց փողոցները
Երևանում անհնազանդության մասնակից քաղաքացիներն ինքնաբուխ կերպով նորանոր փողոցներ են փակում։ Քիչ առաջ երիտասարդները աղբամանների օգնությամբ...
Աղբյուր` Panorama.am
08:32
Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները փողոցներ են փակել
Այսօր առավոտից Երևանի տարբեր հատվածներում մեկնարկել են քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Տևական ժամանակ փակ է Մյասնիկյան...
Աղբյուր` Panorama.am
08:30
Մայիսի 13-ի հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
23:13
Հանրապետության հրապարակը՝ հանրահավաքի ժամանակ թռչնի թռիչքի բարձրությունից
Այսօր Հանրապետության հրապարակում կայացավ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երրորդ հանրահավաքը, որին...
Աղբյուր` Panorama.am
23:11
Տեղեկություններ ունեմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ոստիկանության շատ ծառայողների սրտով չէ. Վալերի Օսիպյան
«Այս հանրահավաքը բազմահազարանոց է, էլ ավելի շատ են ժողովուրդը, մտահոգված են վաղվա օրով, Հայաստանի ճակատագրով»,- Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
22:48
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երրորդ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության հրապարակում  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությմաբ կայացավ «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:30
Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. Միքայել Սրբազան
«Աղոթում եմ, ցանկանում եմ, երազում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի, այդ ուղղությամբ էլ աշխատում ենք»,-...
Աղբյուր` Panorama.am
22:26
«Հաղթանակ, ոստիկանը մերն է» վանկարկումներ Երևանի մետրոպալիտենում
Հանրապետության հրապարակից հանրահավաքի մասնակիցների մի մասը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում բացականչում են. «Հաղթանակ, ոստիկանը մերն...
Աղբյուր` Panorama.am
22:16
Արմեն Չարչյանն չի շփվել Աննա Հակոբյանի 1 մլն դրամանոց ընթրիքին մասնակցած իր բարեկամուհու հետ
«Այո, իմ բարեկամուհի Նառա Չարչյանը մասնակցել է Աննա Հակոբյանի մասնակցած ընթրիքին, դա փաստ է։ Նառան իմ հարազատ քուրը չէ, իմ բարեկամուհին է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք
17:29 12/05/2024

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}