Քաղաքական 10:18 02/05/2023

Ի՞նչ նպատակով է Ռուբեն Ռուբինյանը մասնակցում հայ-ադրբեջանական բանակցություններին

Ազգային ժողովի հերթական նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ հանգամանքով, ի՞նչ նպատակով է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցություններին մասնակցում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Երեկ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի գլխավորած  պատվիրակությունը հանդիպել է  Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Պատվիրակության կազմում էր Ալեն Սիմոնյանի ստորագրած որոշմամբ նաև ԱԺ  փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հայտնի է, որ Ռուբինյանը Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցությունների բանագնացն է։ Հարց՝  Ռուբեն Ռուբինյանը ի՞նչ հանգամանքով, ի՞նչ նպատակով, ի՞նչ կարգավիճակով է մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին, արդյո՞ք  հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ է  նաև հայ-թուրքական հարաբերությունները և այդ  երկու  հարաբերությունները իրար փոխկապակցված են»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։

ԱԺ փոխանախագահ Հակոբ Արշակյանն ասաց, որ պարոն Ռուբինյանը բազմիցս այստեղից այս հարցին պատասխանել է, նա Հայաստանի կողմից ներկայացված է Թուրքիայի հետ բանակցություններում, ըստ էության, իր գործառույթներն է կատարում։

«Ինչ վերաբերում է  իր գործուղմանը, պարոն Սիմոնյանի հրամանի մեջ ամեն ինչ ասված է»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

Գեղամ Մանուկյանն ասաց. «Անակնկալ հայտարարվեց, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է  լինելու, հանդիպումից առաջ կամ ընթացքում հայտարարվեց, որ բազմափուլ է,  մի քանի օր շարունակ այդ հանդիպումները տևելու են։ Հատկանշական է, որ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ Ռուբինյանի գործուղումն ապրիլի 28-ից մայիսի 5-ն է, որը նշանակում է՝ ենթադրվում էր, ի սկզբանե հայտնի էր, որ մի քանի օր շարունակ բանակցություններ են լինելու։

Նորից պետք է արձանագրել՝ հայ ժողովրդի թիկունքում ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են Հայաստանի, Արցախի անվտանգությունը, հարվածի տակ է դնում մեր ժողովրդին, պետականությունը, ազգային անվտանգությունը»։

Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Ճիշտն ասաց զարմացած եմ պարոն Մանուկյան, որ ձեզ համար նորություն է, որ բանակցություններ են տեղի ունենում։ Առաջարկում եմ հետևել ԱԳ նախարարության հաղորդագրություններին»։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ Գեղամ Մանուկյանի հարցի մեջ շեշտն այն էր, թե ինչո՞ւ է Ռուբեն Ռուբինյանը մասնակցում բանակցություններին, որտեղ թուրքերը, ոնց որ թե չկան. «Ըստ հաղորդագրութունների, պաշտոնական լուրերի բանակցությունների օրակարգը հայ-ադրբեջանական հարաբերություններն են։ 

Հարցը հետևյալն էր՝ արդյոք Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորումը» շաղկապում են իրար հետ, այսինքն ենթարկվում թուրքական հերթական նախապայմանին։ Թուրքերը դեռ 1991-92 թվականներից դա էր ասում, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երբեք չեն կարող կարգավորվել, քանի դեռ չեն «կարգավորվել» Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ 

Կամ էլ ավելի պարզ լուծում կա՝ ԱԳ նախարարությունը չի կարողանում կարգավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և Ռուբեն Ռուբինյանը, որպես նախկին ԱԳ փոխնախարար, լծվել է այդ աշխատանքին։  Բայց, կարծում եմ, հասկանում եք՝ երկրորդ տարբերակը իրականության հետ որևէ աղերս չունի, և մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ ընկրկել են թուրքական պահանջների առջև»։ 

Ի պատասխան ԱԺ ՔՊ-ական պատգամավորների դիտարկումներին՝ Գեղամ Մանուկյանի «գաղտագողի գործընթացներ» արտահայտության հետ կապված, Մանուկյանը մանրամասնեց. «Գաղտագողին այն է, երբ որ բանակցությունների հանդիպումից հետո  մեկ էլ ԱՄՆ պետդեպարտամենտն ասում է՝ քննարկման կետերից  մեկը երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների իրավունքների հարցն է, գաղտագողին այն է, որ  Արայիկ  Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինականացրեցին ադրբեջանական մաքսակետը, արցախահայերին տանելով-բերելով այդ մաքսակետով, աշխարհին ասելով, որ սահմանները կարող են նորմալացնել»։ 

Հակոբ Արշակյանը կոռեկտության կոչ արեց։ 

«Կոռեկտը ես գիտեմ։ Իսկ ինչու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով Թուրքիայի հետ բանակցողն է, գնում է Ադրբեջանի հետ բանակցություններին, որով Ադրբեջան- Թուրքիա հարաբերությունները բերել, շաղկապել է։ 2007-ին էլ Թուրքիայի քիթը կջարդեին Ադրբեջանի հետ բանակցություններում մի վայկյան քիթը խոթելու համար»։ 

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոնյանն ասաց, որ Աժ-ում եղած պոտենցիալը պետք է օգտագործել։

«Եթե ձեր մեջ կա մեկը, ով կարող է թուրքերի հետ լավ բանակցել,  եկեք դուք էլ ներառվեք, գնացեք, բանակցեք, ի՞նչ ա եղել», նշեց Պապոյանը՝ դիմելով ընդդիմությանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:25
«Ժողովուրդ». ՆԳՆ-ն ամբողջ ուժերը կենտրոնացրել է ՀՀ կառավարության շենքը արծվաբույնի պես հսկելու գործին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այժմ թեժ քաղաքական իրավիճակ է, և ներքին գործերի նախարարությունն ամբողջ ուժերը...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարան կներկայանա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 29-ին Աջափնյակի դատարանի կաշառքի գործով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». ԿԳՄՍՆ-ից ուսհաստատություններին հատ-հատ զգուշացրել են, որ փակ պահեն դռները
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍՆ-ից երեկ վաղ առավոտից զանգեր են արվել ուսհաստատություններ, հատ-հատ զգուշացրել, որ փակ...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքի բազմամարդությունն...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Անհայրենիքությունն ուղենիշ դարձրած մարդկանցից այլ բան սպասել չի կարելի
«Փաստ» թերթը գրում է. «Երբ սկսվում էր «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, ակնհայտ էր, թե իրենց ինչպես են...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է ելույթ կունենա 19-րդը
Այսօր կկայանա «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։
Աղբյուր` Panorama.am
08:51
Հայը, Հայաստանը, Հայրենիքն ու Աստվածը միախառնվում են՝ ձևավորելով պատմության, հավատքի, մշակույթի և աննկուն ամրության օրինաչափություններ
«Մեր այսօրվա զարթոնքի՝ Տավուշյան շարժման խորհրդանիշ դարձած երգի բառային քառատողը պարունակում է անսահմանության ու գոյության էության մեջ խորը թափանցող հասկացություններ»
Աղբյուր` Panorama.am
08:28
Սոցիալական ցանցերում Շարժման հետ ասոցացվող կեղծ էջեր և ալիքներ են բացվում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը զգուշացնում է
Աղբյուր` Panorama.am
08:10
Այսօր անհնազանդության ակցիաներ կլինեն
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով, այսօր...
Աղբյուր` Panorama.am
00:00
Մասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի.Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից
Ազգությամբ էստոնացի, արցախյան պատերազմի մասնակից Ֆելիքս Բուրմանը Panorama.am -ի հետ կիսվեց, թե ինչու է այսօր Հանրապետության հրապարակում՝ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Փաշինյանի նմանները կառչած են մնալու իրենց աթոռից մինչև վերջին հայը. Արշակ Կարապետյանի հայտարարությունը
«Համահայկական Ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:24
Եթե էս մարդը մնաց ղեկավար, էս երկիրն էլ ենք կորցնելու. Շահումյանցի Արա Հովհաննիսյան
«Մենք մերը կորցրել են, գոնե Հայաստանը կարողանանք պահել, ես ժողովուրդը մեղք է։ Եթե էս երկրի ղեկավարը մնաց էս երկիրն էլ ենք կորցնելու։ Էս...
Աղբյուր` Panorama.am
23:05
Հունահայոց կազմակերպություններն իրնց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն հայրենիքի» շարժմանը
Հունահայոց Ազգային Առաջնորդարանը, Հայ Կաթողիկե Եկեղեցին, մի շարք  կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:31
Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան
«Ակնկալիքս այն է որ անպայման պետք է փոփոխություն լինի, իշխանությունը պետք է հրաժարական տա, որովհետև մենք երկիր չունենք մաս-մաս վաճառելու։...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների...
Աղբյուր` Panorama.am
21:13
Իշխան Զաքարյան գո՛ղ, չես փախչելու․ քեզ բերելու են՝ Նիկոլին դեմ քվեարկես․ Նաիրա Զոհրաբյան
Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց, որ ընդդիմությունը դե յուրե ունի 36  մանդատ՝...
Աղբյուր` Panorama.am
21:09
Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
Մայիսի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» և «KamAZ» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու, հանրահավաքը՝ կիրակի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը հանրավաքի ավարտին ներկայացրեց ծրագրային քայլերը։ «Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու։ Կիրակի օրը երեկոյան՝...
Աղբյուր` Panorama.am
20:44
Հայելի պահեք ձեր մոտ, տնից դուրս գալուց և տուն գնալուց հայելու մեջ նայեք և տեսեք ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ավարտին  անդրադառնալով իր անունն այս կամ այն ուժի հետ կապելուն, ասաց․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Նայեցի սրբազանի աչքերին, ասացի՝ հավատում եմ Ձեզ,եթե խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը Հանրապետության հրապարակի դեմահարթակ դուրս է եկել համպատրաստի, ասում է՝ տեղյակ չի եղել, որ խոսելու է։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
20:09
Նորաստեղծ «Սրբազան պայքար» ալիքին րոպեների ընթացքում հազարավոր մարդիկ բաժանորդագրվեցին
Հանրապետության հրապարակում քիչ առաջ դերասանուհի Անաիս Սարդարյանը հայտարարեց, որ ստեղծվել է Թելեգրամի «Սրբազան պայքար» անունով ալիք։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Իմ ժողովուրդ, մենք ձեզ ծառա, այս պայքարը գեթ մեկ անգամ արժանապատիվ ձևով մինչև հաղթական ավարտը հասցնելու. Գասպարյան
Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին  «Ջենեսիս Արմենիա» ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
19:56
Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան
«Հայրենակիցներ ջան, երեկ մենք տասնյակ, ես կասեի՝  հայուր հազարավոր մեր հայրենակիցներով ցույց տվեցինք, որ տեր ենք մեր հայրենիքին, մեր...
Աղբյուր` Panorama.am
19:48
Քաղաքագետ. Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել
Քաղաքագետ Ստեփան  Դանիելյանը գրում է. «Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է։ Երեկ հիմնական գործը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
20:18 10/05/2024

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}