
Բլինքեն. Լրացուցիչ փոխզիջման դեպքում կարելի է հասնել համաձայնության
«Ես խնդրել եմ ԱԳ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ,կառավարություններին ներկայացնել այն հեռանկարը, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնությունը հասանելի է»,-նման հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ամփոփելովՀայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունները։
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չլուծված հարցերի վերաբերյալ»,-նշել է պետնախարարն ու ավելացրել՝ ԱՄՆ-ն շարունակել է լիարժեք աջակցություն ցուցաբերել, ներգրավված լինել տևական և կայուն խաղաղություն ապահովելու կողմերի ջանքերում։
Թվիթերի իր միկրոբլոգում պետքարտուղարը նշել է, որ գոհ է ձեռք բերված առաջընթացից և լավատեսորեն է տրամադրված։
It was an honor to host Azerbaijani Foreign Minister @Bayramov_Jeyhun and Armenian Foreign Minister @AraratMirzoyan at our beautiful new @FSIatState campus. Pleased with the progress made and optimistic an agreement is within reach. pic.twitter.com/rLOIwvagmM
— Secretary Antony Blinken (@SecBlinken) May 4, 2023
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենը եզրափակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների փուլը
- Ադրբեջանի ԱԳՆ. Առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները շարունակում են տարբեր մնալ
- Միրզոյանն ու Բայրամովն արձանագրել են՝ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ
Լրահոս
Տեսանյութեր


