«Ժողովուրդ». Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերված 12,5 կգ քաշով ոսկին հանձնել են Կենտրոնական բանկին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում հայտնաբերված շուրջ 12,5 կգ ընդհանուր քաշով ոսկին հանձնել են Կենտրոնական բանկին, ու քննությունը շարունակվում է:
Ինչպես հայտնի է, անցած տարի Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր շուրջ 12,5 կգ ընդհանուր քաշով ոսկի: ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երևան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում՝ 6 կիլոգրամ 860 գրամ քաշով, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ամբողջական և մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ոսկին պատկանել է ՀՀ դատախազությունում աշխատած նախկին պաշտոնյաներից մեկին: Նախկին դատախազը մահվանից առաջ տունը կտակել է դստերը, և նրա դուստրը երկար ժամանակ երկրում չի բնակվել:
Ավելի ուշ դիմել է մաքրուհիների՝ խնդրելով՝ բնակարանը մաքրեն, որից հետո էլ բացահայտվել է այս դեպքը: Իսկ թե որտեղից դատախազին այդքան ոսկի, արդյոք մահացած դատախազինն է եղել, թե այլ անձի, որը հայտնվել է դատախազի տանը, պահել ոսկին, և այն գտել են մաքրուհիները, այժմ պարզում են իրավապահները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը