Կարեն Վրթանեսյան. Նիկոլին նվազագույն կորուստներով հեռացնելու իրատեսական մեկ ճանապարհ եմ տեսնում
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Նիկոլին նվազագույն կորուստներով հեռացնելու իրատեսական մեկ ճանապարհ եմ տեսնում. այսպես կոչված «ոչ բռնի գործողությունն» է։ Սա մասնագիտական եզր է, որն իր մեջ ներառում է փիլիսոփայություն, բովանդակություն, ռազմավարական պլանավորում, լոգիստիկա և այլն։
Շատերին թվում է, թե մեկ հուժկու դմփ-դմփ-հու անենք ու կստացվի, բայց դմփ-դմփ-հուն շատ բարդ ու բազմաշերտ գործընթացների ավարտական փուլի մակերեսային պատկերն է միայն։ Յութուբյան կադրից դուրս են մնում երկար տարիների նախապատրաստական աշխատանքը, վերջում արդեն խելակորույս արագությամբ ընթացող «ստորջրյա» փոփոխությունները։
Հայկական պետության ազատագրման մնացած բոլոր տարբերակները կամ միֆերի տիրույթից են («սարերից իջնի մի խումբ ձիավոր... բլա-բլա-բլա... մենք էլ վերջում ծափ տանք»), կամ ազգի համար այնպիսի կորուստների են բերելու, որ երանությամբ հիշենք նույնիսկ այսօրվա ժամանակները։
Արագ ու պարզ լուծումներ չկան։ Կան իրատեսական, բայց երկար ու անշնորհակալ աշխատանք պահանջող, կոմֆորտի գոտին ընդմիշտ մոռանալ պահանջող լուծումներ։
Եթե անգլերեն կարդում եք, կարող եմ գրականություն տալ։ Հայերենով առցանց հասանելի միայն մեկ տեքստ կա, բայց շատ անհաջող թարգմանությամբ։ Եթե թեմայից տեղյակ չեք, հայերենն անհասկանալի է լինելու։
Հ.Գ. Այս մասին բաց եմ գրում, որովհետև նիկոլենք և իրենց խորհրդատուներն այս ամենից քաջատեղյակ են»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Հայաստանում այսօր իշխողները մերը չեն
- Կարեն Վրթանեսյան. «Ի՞նչ է պետք հիմա անել Արցախի համար» հարցն ունի մեկ պատասխան
- Կարեն Վրթանեսյան. Սրանք կարո՞ղ ա հենց Ռուսաստանի դեմ են պատրաստվում պատերազմել
- Կարեն Վրթանեսյան. Ազգային որևէ խնդիր, գոյաբանական որևէ խնդիր այսօր չի լուծվելու
- Կարեն Վրթանեսյան. Առանց Բաքվի իշխանությունների հատուկ թույլտվության Արցախի գրաված տարածքներ ադրբեջանցիներին չեն թողնում
- Կարեն Վրթանեսյան. Այսօր Հայաստանում բախում է ազգային ու ապազգային, հակազգային էլիտաների միջև