«Հրապարակ». Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու նախագիծը մինչև հաջորդ քառօրյա կդրվի շրջանառության մեջ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ խմբակցությունում Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախագծի մշակման աշխատանքներն արդեն սկսվել են։ ՔՊ-ից տեղեկացանք, որ մինչև հաջորդ քառօրյա նախագիծը կդրվի շրջանառության մեջ, ապա կմտնի լիագումար նիստ։
Նախագիծը մշակվում է պատկան հանձնաժողովում՝ Արթուր Հովհաննիսյանի և Ռուստամ Բաքոյանի ակտիվ մասնակցությամբ, իսկ թե ով է ամբիոնից ներկայացնելու, դեռ որոշում չկա։ Թովմասյանին պաշտոնազրկելու հիմքում այն փաստարկն է, որ նա ի պաշտոնե կարող էր նկատողություն հայտնել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին՝ 2018-ի հեղափոխությունը թուրք-ադրբեջանական որակելու համար, սակայն չի արել։
Չի բացառվում, որ նախագծում ընդգրկվի նաև Թովմասյանի իրականացրած ակցիան՝ ամբիոնը գրավելը, որով նա, ՔՊ-ի կարծիքով, խոչընդոտել է ԱԺ նիստի բնականոն ընթացքը։
Նշենք, որ հաջորդ հերթականը կմեկնարկի մայիսի 23-ին։ Ի դեպ, այս օրերին Թովմասյանն Արցախից տեղահանվածների հետ կապված ստորագրահավաք է իրականացնում «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում։ ՔՊ-ականները կարծում են, որ դա նախաձեռնել է իր պաշտոնանկությունը կանխելու և Արցախի հարցի հետ կապելու հետին մտքով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը