«Հրապարակ». ՔՊ-ում աղոթում են, որ Վաշինգտոնից հետո փաստաթուղթ չստորագրվի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունիսի 1-ն Քիշնևում տեղի կունենա Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը, որին մասնակցելու են նաև ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները։ Տեղեկություններ կան, որ հնարավոր է այդ օրը, Վաշինգտոնում քննարկված փաստաթղթի հիման վրա, ստորագրվի խաղաղության պայմանագիրը, որը կոչվում է Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր։
Փաշինյանը նախօրեին ԱԺ-ում հայտարարել է. «Եթե այդպես լինի, ես շատ ուրախ կլինեմ: Դա ոչ թե վատ, այլ լավ նորություն է»։
Մինչդեռ ՔՊ-ում նրանք, ովքեր փոքրիշատե գիտակցում են, թե ինչ կարող է լինել, աղոթում են, որ Վաշինգտոնից հետո փաստաթուղթ չստորագրվի, քանի որ դա նոր աշխարհամարտի սկիզբ է դնելու՝ ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության նոր ճակատ բացելով, որից Հայաստանը չի կարող շահած դուրս գալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը