«Ամեն օր հող է, որ տալիս ենք»
Երևանում՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում արդեն երրորդ օրն է Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով ստորագրահավաք է։ Արդեն 2000-3000 ստորագրություն կա, քաղաքացիների հոսքը դեռ շարունակվում է։
Ստորագրահավաքի նախաձեռնող ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ստորագրահավաքն արդեն տվել է ցանկալի արդյունք. «Մենք տեսնում ենք, որ քաղաքացիները գալիս են շատ հստակ դիրքորոշում ունենալով, մոտենում, ստորագրում։ Սա նշանակում է՝ այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները փորձում են անընդհատ առաջ տանել, թե Արցախի համար Հայաստանում ոչ ոք մտահոգ չէ, Արցախի հարցը վաղուց դուրս է եկել օրակարգից կամ հանրահավաքներ են լինում 2000-3000 հոգի են հավաքվում, նշանակում է Արցախը չի հետաքրքրում Հայաստանի քաղաքացիներին, այդպես չէ։
Ես յուրօրինակ մոնիտորինգ եմ իրականացնում, կարելի է ասել՝ հանրաքվեի նման բան է։ Մոտենում ենք քաղաքացիներին, 10-ից 8-9-ը միանում են։ Կան քաղաքացիներ, որոնք հենց մարզերից են գալիս հատուկ ստորագրահավաքին միանալու համար, կան քաղաքացիներ, գալիս են, տաքսին կանգնեցնում են, ստորագրում ու գնում։
Սա նշանակում է՝ Փաշինյանի վարած պարտվողական, ամեն ինչ հանձնելու քաղաքականության հետ Հայաստանի քաղաքացին հաշտ չէ, չեն ուզում տեսնել այս իրավիճակը»։
Թովմասյանն ասաց, որ ուզում եմ հանրային տրամադրությունները տեղափոխել փաստաթղթային հարթակ, ստորագրությունները պատճեներով ու նամակով ուղարկելու է աշխարհի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, ՄԱԿ։
Ստորագրահավաքին միացած քաղաքացիներից մեկը համախմբման կոչ արեց. «Արցախը մենք պետք է պահենք, մեր պապական հողն է։ Չեմ պատկերացնում Հայաստանն առանց Արցախի։ Իսկ ով պատկերացնում է, մեր կողքը տեղ չունի»։
Քաղաքացիներից մեկն էլ իր ցանկությունը բարձրաձայնեց. «Այս իշխանությունների հեռացումը, հայրենիքի վերականգնումը, Արցախի վերահաստատումը, թուրք շներին հայկական հողից դուրս շպրտելը»։
«Մեծ ցավ եմ ապրում, ամեն օր հող է, որ տալիս են»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի գործունեությունը միտված է Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր հանցանքներից մաքրելուն. Թովմասյան
- Պահանջում ենք դադարեցնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը․ Ակցիա Ստեփանակերտում
- Թագուհի Թովմասյանը միացել է արցախահայերի՝ Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետը հեռացնելու պահանջին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան