Հասարակություն 14:29 09/05/2023 Հայաստան

Մայիսի 9, Եռաբլուր. «Ձեռնունայն նստած ենք, դրան էլ ավելացել են այսքան զոհերը»

Մայիսի 9-ը հայոց պատմության փառահեղ օրերից մեկն է. Եռատոն՝ նշվում է Հայրենական պատերազմում խորհրդային զորքերի հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի բանակի կազմավորման օրը։ Սակայն «Եռատոն» էր մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը։

Այսօր վաղ առավոտից մարդաշատ է «Եռաբլուր» զինվորական պանթեոնը։ Արցախյան երեք պատերազմներում զոհվածների ծնողները, հարազատներն են գալիս։ Գալիս են սրտները կոտրված, հուսահատված։ Ի դեպ, նշենք, որ մինչև ժամը12։30-ը «Եռաբլուր» զինվորական պանթեոն իշխանության, կառավարության որևէ բարձրաստիճան ներկայացուցիչ չէր այցելել։ 

«Որդիս զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ինքը չկա, բայց ինքը հաղթած է։ Շատ մեծ ցավ եմ ապրում, որ այս ուրախ տոնը հիմա այսքան ցավոտ եմ ես տանում։ Երկիր կորցնելը, այդքան  երեխաներին կորցնելը՝ մեծ ցավ է։ Երբ երիտասարդներն իրենց կյանքը տալիս են հանուն հայրենիքի, որքան էլ ցավ ես ապրում, հոգուդ խորքում  ինչ-որ  չափով մխիթարվում ես, որ  հայրենքի համար է այդ ամեն ինչը եղել, բայց երբ և հայրենիքդ ես կորցնում, և երեխայիդ, շատ մեծ ցավ է։

Առանց որդուս կյանքս դատարկ է։ Ընդունում եմ, որ ապրում է որդիս։ Գալիս եմ Եռաբլուր, նստում կողքը, զրուցում իր հետ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Հովհաննես Հարությունյանի մայրը՝ Աիդա Աբրահամյանը։

Տիկին Աիդայի խոսքով,  այս իշխանության համար գոյություն չունի հայ և Հայաստան. «Գնալով ավելի ու ավելի ենք կորցնում, հույսի նշույլ չկա։ Չգիտեմ, ինչ է լինելու»։ 

Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Վահե Եղիկյանի ծննդյան օրն է։ Նրա շիրիմին ծաղիկներ խոնարհեց մայրիկի ընկերուհին. «Այցելել եմ մեր բոլոր նահատակներին, մեր տղաներին։ Շնորհավորում էր տղաներ ձեր երկնային ծնունդը, ով այսօր է ծնվել։ Խոնարհվում ենք ձեր հիշատակի առաջ։ 30 տարի առաջ ունեցանք հաղթանակ՝ Շուշիի հաղթանակը, բայց այսօր, ցավոք, ձեռնունայն նստած ենք, դրան էլ ավելացել են այսքան զոհերը»։

Էդուարդ Մուրադյանը ծառայել է «Եղնիկներ»-ում, զոհվել է հոկտեմբերի 21-ին։  Էդուարդը տիկին Գոհարի միակ զավակն էր։

«Մնացել եմ միայնակ՝ տղայիս հոգու հետ միասին։ Իշխանությունը միակ որդուս տարավ ծառայության հերիք չէր, մի հատ էլ պատերազմ բերեց մեր ազգի գլխին։ Մեր իշխանությունն է մեղավոր իմ տղայի՝  այսօր ֆիզիկապես ներկա չլինելուն։

Մեր ազգը միշտ էլ հաղթանակներ է ունեցել, սակայն այսօր ունենք այսքան զոհ, ունենք մեծացած Եռաբլուր այս իշխանության պատճառով։ Հպարտ եմ, որ ունեմ հերոս որդի»,- ասաց տիկին Գոհարը։

Մանրամասն՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:48
Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթն արդեն Գյումրիում է
Դեպի Գյումրի ուղևորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի առաջնորդությամբ, քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Գետնի վրա ընկած Սրբազան հորը ոտքերով հարվածել են, սարկավագներին՝ դաժան ծեծել. Գառնիկ Դանիելյան
«Հայաստանում դատաիրավական, քննչական համակարգը, դատախազությունը ամբողջովին գտնվում են Փաշինյանի հրահանգների ներքո, իմաստ չունի որևէ բան...
Աղբյուր` Panorama.am
14:21
Լանջիկում աղ ու հացով են դիմավորել Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը
Դեպի Գյումրի ուղևորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի առաջնորդությամբ, տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:09
Բամբակաշատում տուն մտած զինված տղամարդուն վնասազերծել են
Մայիսի 27-ի գիշերը, ժամը 4.05-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին ստացվեց հաղորդում: Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչն...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստան այցելող ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության որոշումը կգործի 2026 թ. հունվարի 1-ից
Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգի և պայմանների հաստատման մասին համապատասխան...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաչատրյանի անվան 20-րդ մրցույթի բացման գալա համերգին ելույթ կունենա Դիանա Ադամյանը
Հունիսի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։ Այս տարի այն կանցկացվի ջութակ մասնագիտական կարգում։ Բացման արարողությունը և...
Աղբյուր` Panorama.am
13:50
Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի
Երևանում հունիսի 1-ի գիշերը և երեկոյան, հունիսի 4-5-ին երեկոյան ժամերին հնարավոր  է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու...
Աղբյուր` Panorama.am
13:46
Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի. Բագրատ Սրբազան
«Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք։ Վեր ի վերջո գյումրեցի եմ, չէ՞»,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Գագիկ Ծառուկյան. Ինձ անընդհատ տեղեկություններ են գալիս, որ վիճակը շատ ծանր է
«Մայիսի 26-ին Լոռու և Տավուշի բնակավայրերը պատուհասած սարսափելի աղետի հետևանքով մեր բազաթիվ հայրենակիցներ դեռևս օգնության և օժանդակության...
Աղբյուր` Panorama.am
13:33
Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. ««... «Մայդանից» հետո ուկրաինական իշխանությունները երկու անգամ նշանակվեցին...
Աղբյուր` Panorama.am
13:23
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ձերբակալվել է ազատամարտիկ, 4 երեխաների հայր Գեղամ Հովհաննիսյանը
«Հայաքվե» նախաձեռնությունը տեղեկացնում է. «Զանգվածային անկարգություններ հրահրելու շինծու և մտացածին մեղադրանքով...
Աղբյուր` Panorama.am
13:00
Միայն այս տարվա առաջին եռամսյակում եկեղեցին մոտ 157 մլն դրամի հարկ է վճարել
Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը հրապարակել է տեղեկանք, որտեղ երևում է, որ Հայ առաքելական եկեղեցին միայն այս տարվա առաջին երեք ամիսներին վճարել է մոտ...
Աղբյուր` Panorama.am
12:51
Փաշինյանին շնորհավորել են Պուտինը, Տոկաևը, Միրզիյոևը
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ: Վարչապետի աշխատակազմից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Բագրատ Սրբազանն ավտորթով այցելում է Գյումրի
Բագրատ Սրբազանն ավտորթով այցելում է Գյումրի։ Այսօր երեկոյան, ժամը 18։00-ին Գյումրու Թատերական հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։ Երեկ...
Աղբյուր` Panorama.am
12:35
Արտակ Դաշյանը հեռանում է «Փյունիկից»
«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռանում է ակումբի հետ երկուս ու կես տարի անցկացնելուց հետո: Ավարտվել է կողմերի միջև գործող...
Աղբյուր` Panorama.am
12:21
ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին
Քաղաքացիները, հետևելով Բագրատ Սրբազանի երեկվա կոչին, ԱԳ նախարարության էջից հանել են պաշտոնյաների լուսանկարներն ու թուրքի գործակալներ...
Աղբյուր` Panorama.am
12:12
ՀԷԿ-ից ջրբացթողումն անհնարժեշտություն էր
Լոռու մարզում մայիսի 26-ին տեղի ունեցած բնական աղետին հաջորդող օրերին հանրության շրջանում լուրեր էին տարածվում, թե հնարավոր է՝ աղետի պատճառ է...
Աղբյուր` Panorama.am
11:51
Հայաստանն առավել շատ ադամանդ արտահանող երկրների քսանյակում է
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «2023 թվականին ամենաշատ ադամանդ արտահանող երկիրը` Հնդկաստանն է, որի արտահանումը կազմել է 24.1 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
11:35
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից
Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելքի տոնը։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է...
Աղբյուր` Panorama.am
11:24
Տիգրան Աբրահամյան. Իրավապահ համակարգում պետք է գիտակցեն, որ եթե այս պահինքարտ բլանշ ունեն, դա չի ազատելու իրավական պատասխանատվությունից
«Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներն ու այն կառույցները,...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ինչ գանգատներ են լինում նախադիաբետի ժամանակ. Պարզաբանում է էնդոկրինոլոգը
Նախադիաբետը 2-րդ տիպի շաքարային դիաբետին նախորդող փուլն է, որը բնութագրում է այն վիճակը, երբ գլյուկոզի ցուցանիշները գտնվում են նորմայի և դիաբետի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Լուկաշենկոն Փաշինյանին ծննդյան առթիվ «փորձառու քաղաքական գործիչ է» որակել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առթիվ։ Բելառուսի նախագահի պաշտոնական էջի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Հնդկաստանում ջերմաստիճանը հասել է +50-ի, մարդիկ մահանում են
Հնդկաստանում սաստիկ շոգի հետևանքով մահացածների թիվը հասել է 15-ի։ Այս մասին գրում է միջազգային մամուլն ու մանրամասնում, որ այդ երկրի տարբեր...
Աղբյուր` Panorama.am
10:34
Մահացել է Միշել Օբամայի մայրը
Մահացել է  ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի մայրը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Մարիա Ռոբինսոնը խուսափում էր...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ողբերգական պատահար Արագածոտնում
Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
09:51
Երեք անգամ այցի ժամը փոխելուց հետո Փաշինյանը Վեդի գնացել է բազմաթիվ ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ
Նիկոլ Փաշինյանը երեկվա ընթացքում երեք անգամ փոխել է Վեդի այցի ժամը։ Լրագրող Սյուզի Բադոյանը, որ ուշի ուշով հետևում էր Վեդիում նրա այցին ընդառաջ...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հրդեհ Իսրայելյան փողոցում. Կան ծխահարվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն կեսգիշերին մոտ ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
09:16
Համբարձում քահանա Դանիելյան. Երեսփոխան Հովհաննիսյան, երանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք
Համբարձում Քահանա Դանիելյանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գրառմանը. «Աչքովս պատահաբար ընկավ ՔՊ-ական պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Ռեժիմին սպասարկող «ուժայինները» հնարներ են մոգոնում «շեֆի» հրահանգը կատարելու համար
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ցանկացած գնով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրեթե 100 տոկոսով վստահ եմ՝ նոր իշխանությունները կկարողանան հարցը բերել օրինական դաշտ. Սերժ Սարգսյան
17:52 31/05/2024

Գրեթե 100 տոկոսով վստահ եմ՝ նոր իշխանությունները կկարողանան հարցը բերել օրինական դաշտ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}