![](https://panorama.am/news_images/948/2842174_1/image_2023_05_25_235349250.thumb.png)
Մոսկվայում ավարտվեց Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը
Կրեմլում ավարտվեց Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Ինչպես հայտնում է «Ռիա Նովոսոտի» գործակալությունը, այն տևել է 20 րոպե։
«Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, Վ. Պուտինը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են մեկ շաբաթից հանդիպել փոխվարչապետների մակարդակով «չլուծված խնդիրները վերացնելու համար»։
«Սակայն, մեր կարծիքով, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են»,- ասել է ՌԴ նախագահը։
Խոսելով այսօրվա հանդիպման մասին` Պուտինը հիշեցրել է, որ կողմերին արդեն հաջողվել է արդյունքների հասնել եռակողմ ձևաչափով։ Նա օրինակ բերեց 2020 թ–ի նոյեմբերի 9-ը, որից հետո մարտական գործողությունները դադարեցին։
«Իհարկե շատ իրողություններ են այս ընթացքում տեղի ունեցել, բայց պետք է ասել, որ այս պահին ամեն ինչ տանում է դեպի կարգավորում»,– հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Փաշինյանը՝ Պուտինին. Լաչինի միջանցքի շրջափակումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ
- Փաշինյան. Ակնկալում ենք, որ Նախիջևանի տարածքով ՌԴ կամ Իրան կհասնենք
- Փաշինյան. Պատրաստ ենք ապահովել Հայաստանի տարածքով ադրբեջանական տրանսպորտային միջոցների տեղափոխումը
- Փաշինյան-Ալիև բանավեճը՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)