Հասարակություն 20:17 25/05/2023 Հայաստան

Շահեն Շահինյան. 1991 թվականի քարտեզ չկա, «դեֆակտո» իրավիճակն է 91-ի քարտեզը՝ պայմանավորված այդ պահին զորքերի դիրքով

Panorama.am-ը զրուցել է գեոդեզիստ-քարտեզագիր, «Էլմա» էլեկտրոնային քարտեզի հեղինակ  Շահեն Շահինյանի հետ։

Panorama.am- Քարտեզագրությունը «Google map»-ի  առաջ գալու հետ պահպանե՞լ է իր լրջությունը։ Նկատի ունեմ, որ «Google map»-ն իր սահմանազատումները ու քաղաքների՝ երկրներին պատկանելն, ամենայն հավանականությամբ, գումարով է ներմուծում համակարգ։

Շահեն Շահինյան-Երբ որ մենք խոսում ենք քարտեզագրության մասին, պետք է տարանջատել քարտեզների տեսակներն ու քարտեզների նպատակները։ «Google map»-ն ընդամենը նավիգացիոն քարտեզ է, նպատակն է մարդկանց տալ մոտավոր  տեղեկություններ կամ պահանջված ճշտության տեղեկություններ։ Տվյալ պարագայում օգտագործվում է տեղորոշման համար, շատ բարձր ճշտություններ չեն պահանջվում։

«Google map»-ը կոմերցիոն ընկերություն է, ով իրականացում է իր աշխատանքները համաձայն տրված մասնավոր պատվերների։ Այսինքն, երբեք չի բացառվում, որ պետության սահմանը կարող է «Google map»-ում փոփոխվել, եթե տրվի համապատասխան գումար։ Դրա օրինակը մեր պատմության մեջ ունենք։ Տեսանք, ինչպես է աշխարհի բազմաթիվ վիճելի տարածքներ «Google map»-ում գծվում որպես վիճելի, իսկ Արցախը երբեք չնշվեց «Google map»-ում որպես վիճելի տարածք։

Panorama.am- Կան հայկական բնակավայրեր, որոնք  նշվում են ադրբեջանական անուններով, Ադրբեջանն իր «ներդրումն» ունի՞։

Շահեն Շահինյան- «Google map»-ի ալգորիթմները պետք է հասկանալ, նրանք ունեն տեղանունների ճշտման տարբեր մեթոդներ։

Օրինակ, եթե Բաքվի կենտրոնում ինչ-որ մի հուշարձան  10 հազար հայ օգտատեր նշի հայկական անունով, ինչ-որ մի պահի այն կփոխի իր անունը և կնշվի հայկական։

Բացի այդ, «Google map»-ն ունի որակավորված օն-լայն մոդերատորներ, որոնք իրենց քաղաքական, ազգային շահերից ելնելով՝ կարող են կեղծիքներ անել։ Ունեցել ենք նմանատիպ դեպքեր, երբ Երևանի կենտրոնում անվանափոխվել էին մի քանի անուններ, դրանք լոկալ մոդերատորների գործողության արդյունքներ էին։

Panorama.am- Ինչպե՞ս տարբերակել քարտեզները, որոնք համապատասխանում են փաստաթղթերին, և քարտեզներ, որոնք սիրողական են, կամ  «գրավված»։

Շահեն Շահինյան-Շատ լավ հարց եք տալիս։ Դա մեծ խնդիր է առաջացնում հասարակության լայն շերտերում, քանի որ ցանկացած լուսանկար ընդունվում է  որպես քարտեզ։ Բայց քարտեզներն ունեն հստակ կանոններ։ Ամեն նկար չէ, որ կարելի է անվանել քարտեզ։ Քարտեզը պետք է ունենա մասշտաբ, կոորդինատային համակարգ և պայմանական նշաններ։ Երբ մեզ հրամցնում են տարբեր ֆոտոշոփով փոխված լուսանկարներ որպես պաշտոնական քարտեզներ, պետք է հասկանալ, որ քարտեզներն ունենում են հստակ օրենքով նախատեսված ձևավորումներ, պաշտոնական քարտեզները լինում են միշտ վավերացված պատկան մարմինների կողմից։

Panorama.am- Որքանո՞վ են քարտեզները հանդիսանում պետական փաստաթուղթ, թե՞ չեն հավակնում դրան։ Այս համատեքստում հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությունը, որ մենք չունենք  «կադաստրի վկայական»։

Շահեն Շահինյան-Քարտեզն ինքնին պետության համար առանձին փաստաթուղթ հանդես գալ չի կարող, այն չի պարունակում ամբողջական ինֆորմացիա այդ փաստաթուղթը լինելու համար։ Քարտեզն իր ֆոտո տեսքով շատ քիչ ինֆորոմացիա է պարունակում, շատ կարևոր է, թե ինչ ինֆորմացիա է պարունակում այդ քարտեզի ետևում կամ այդ քարտեզին կից փաստաթղթերում։ Պետական սահմանի փաստաթղթերում քարտեզը միշտ հանդես է գալիս որպես օժանդակ, աջակցող նյութ հիմնական փաստաթղթի համար։

Քարտեզները չեն հանդիսանում սահմանների վերաբերյալ վերջնական փաստաթղթեր, օժանդակ նյութեր են, որոնք կից են հիմնական փաստաթղթերին։

Ինչ վերաբերում է  հարցի երկրորդ կողմին, առաջին անգամ  լսեցի, որ պետությունը կարող է ունենալ կադաստրի վկայական։ Ենթադրում եմ, որ սա փորձ է իջեցնել շատ պարզունակ մակարդակի այն բարդ՝ «խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթուղթը, բայց սա իրենից շատ վատ հետևանքներ է բերում, գոնե ինձ համար։ Երբ որ խոսում ենք կադաստրային փաստաթղթի մասին, միջազգային իրավունքի դաշտում պետք է հասկանանք, թե ով է այդ լիազոր մարմինը։ Այսինքն, արդյոք աշխարհում գոյություն ունի մի մարմին, ով կարող է հարցականի տակ դնել տվյալ պետության գոյությունը, նրա՝ տվյալ վայրում գտնվելը։

Այն թեզը, եթե մենք չունենք այսպես կոչված կադաստրի վկայական, ապա մեր պետության գոյությունը կամ իրավական ուժը փոքր է, ինձ համար խիստ անընդունելի է, աբսուրդի ժանրից է։ Պետության կադաստրային փաստաթուղթը իր ժողովուրդն է, բանակը, տնտեսությունը և այն հասարակությունը, որը պատրաստ է պայքարել իր պետության համար։ Կադաստրային վկայական տերմինը կիրառելի չէ միջպետական հարաբերություններում։

Ադրբեջանը չունենալով իր չորս հարևաններից ոչ մեկի հետ ցամաքային հաստատված վերջնական սահման, իրեն չի հայտարարում կադաստրային վկայական չունեցող պետություն։ 

Panorama.am- Ամենաշատը Հայաստանի ո՞ր թվականի քարտեզն եք հավանում։

Շահեն Շահինյան-Դուր գալը մասնագիտական կատեգորիա չէ, բավական արխիվային քարտեզներ կան, որոնք ինձ դուր են գալիս։  Բայց քարտեզը պետք է ունենա իրավական հիմք և պետք է այդ քարտեզում արտացոլված սահմանը պահելու պետական ներուժ լինի։ Իրավական տեսանկյունից մենք  բավականին ուժեղ դիրքեր ունենք 1926-32 թվականների քարտեզների, անգամ ուժեղ դիրքեր ունենք Առաջին հանրապետության սահմանների դեպքում։ Բայց եթե մենք հիմա դիտարկում ենք  սահմանազատման պրոցեսը նախկին խորհրդային միության վարչատարածքային սահմանների տեսանկյունում, ապա, իմ կարծիքով,  իրավական ուժ պետք է ունենա 1926-32 թվականների քարտեզները և դրանցով պետք է ընթանա այս պրոցեսը։

Panorama.am- Ինչո՞վ են յուրահատուկ 1991 թվականի քարտեզները, որոնց վկայակոչում է Նիկոլ Փաշինյանը։

Շահեն Շահինյան-1991 թվականի քարտեզ գոյություն չունի։ 1991 թվականին Խորհրդային միության քարտեզներ այլևս չէին հրապարակվում, իսկ Հայաստանի անկախ հանրապետության քարտեզները ներքին էին, քանի որ չի եղել միջսահմանային բանակցություն Ադրբեջանի հետ, այդ քարտեզները չեն թարմացվել։

Մեր վերլուծությունները ցույց են տալիս, երբ պետական մարմինները խոսում են 1991 թվականի քարտեզների վերաբերյալ, ապա խոսք է գնում 1991  թվականի «դեֆակտո» իրավիճակի վերաբերյալ, այսինքն որտեղ այդ պահին կանգնած են եղել  հայկական ու ադրբեջանական զորքերը, ապա այդ փաստով պետք է ֆիքսվի սահմանը։ 1991 թվականի քարտեզ ասելով կարող ենք հասկանալ միայն այդ «դեֆակտո» իրավիճակը, միջպետական հաստատված քարտեզ չի եղել այդ ժամանակ։

Սա մեր մասնագիտական վերլուծության արդյունքում արված ենթադրություն է, քանի որ չունենք  պաշտոնական հայտարարություն պետական մարմիններից։ 

Panorama.am-Քարտեզագրության ոլորտում ում դիրքե՞րն են ավելի ամուր, մե՞ր, թե՞ մեր թշնամի երկրի, եթե սեղանին դնենք տարբեր թվականների քարտեզներ, ո՞ւմ դիրքերն ավելի հստակ կլինեն։

Շահեն Շահինյան-Եթե նմանատիպ համեմատության  անենք, մեր դիրքերն ավելի ամուր կլինեն, բայց  պետք է հասկանալ, որ քարտեզագիրները  միայն իրենցով ոչինչ չեն կարող անել, նրանց թիկունքում պետք է լինի ամուր բանակ, հմուտ դիվանագետներ։ Մի բան է քարտեզագիրը սեղանի վրա  ապացուցի որ, այո, այսպես է քարտեզը, մեկ այլ բան է դրան տալ դիվանագիտական ձևակերպում և միջպետական փաստաթղթի տեսք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}