Իրավունք 19:42 25/05/2023 Հայաստան

Դատարանը որոշել է կալանավորել Վարդան Ղուկասյանին

 ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի, Արտակ Գալստյանի, ինչպես նաև` երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տ․Ա․-ից 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու, ինչպես նաև` ծառայությունների մատուցման քողի ներքո գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչին գույքային պահանջներ ներկայացնելու, վերջինիցս առանձնապես խոշոր չափերով՝ 60.000-100.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։

«Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ.Ղուկասյանի և Ա.Գալստյանի, ինչպես նաև Վ․Ղուկասյանի՝ ևս երկու հանցակիցների նկատմամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ա․Գալստյանին և նշված երկու անձանց ներկայացվել է մեղարդանք, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Իրականացված վարութային և ապացուցողական ծավալուն գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Վ․Ղուկասյանը 2021թ․ հուլիսի 9-ին «Youtube.com» կայքի՝ իր անվամբ բացված անհատական էջով հանրության համար հասանելի ձևաչափով հրապարակված տեսաելույթի ընթացքում ցուցաբերել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Բացի այդ, 2022թ. նոյեմբերի 12-ին հանրության լայն շրջանակների համար հասանելի «youtube.com» և «facebook.com» սոցիալական կայքերի իր անհատական էջերով հնչեցրել է անձանց խմբի՝ պայմանագրային զինծառայողների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել նրանց նկատմամբ այդպիսի բռնությունը։

Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ․Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 489-րդ հոդվածի 2-րդ մասով, 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ինչպես նաև՝ 2 դրվագ առերևույթ հանցագործությունը կատարելու պահին գործող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Վ․Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Ըստ ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացված տեղեկատվության՝ Ոստիկանությունը միջոց է ձեռնարկել Ինտերպոլի միջոցով Վ․Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում իրականացնելու նպատակով։

Միաժամանակ, քրեական վարույթի շրջանակներում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ Վ․Ղուկասյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ելնելով դրանից՝ քրեական վարույթին առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև Վ․Ղուկասյանին հայտնաբերելու, գործող իրավական մեխանիզմներով վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու հարցում անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ ԱՄՆ իրավասու մարմիններին ուղղված իրավական օգնության միջազգային հարցումը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ընթացակարգ ապահովելու նպատակով:

Ստորև ներկայացվում է քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված՝ բջջային հավելվածի միջոցով գիշերային ակումբի ներկայացուցչի, ինչպես նաև Տ․Ա․-ի հետ (վերջիններիս համաձայնութամբ) Վարդան Ղուկասյանի ունեցած խոսակցության՝ վերաբերելի և կարևոր հատվածների էկրանապատկերները»,- ասվում է հաղորդագրությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:00
Ֆինլանդիայում նոր հսկա խավարասերներ են նկատել
Ֆինլանդիայում հայտնվել է հսկայական խավարասերների նոր տեսակ, որը նախկինում երկրում երբևէ չէր եղել։ Այս մասին հայտնում է YLE-ն։...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դեկտեմբերի 9-14-ը կլինի Նյու Յորքում՝ մասնակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:37
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում կայուն խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Արևմուտքը դադարեցնի զենք փոխանցել Կիևին և Կիևն...
Աղբյուր` Panorama.am
18:23
Արցախում բնակվող 2 հայ լուսանկարվել են «Պապիկ-Տատիկ»-ի մոտ, պարզ է, որ դա արել են ադրբեջանցիները. Քաղաքագետ
Արցախում բնակվող ազգությամբ հայ երկու քաղաքացիներ՝ Սարգիս Գալստյանն ու իր կինը, այցելել են Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը»...
Աղբյուր` Panorama.am
18:20
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայում անցկացված «Gran Hotel Bali Chess Festival 2023» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 8 միավոր...
Աղբյուր` Panorama.am
18:06
Երևանում խուլիգանական վարք դրսևորած ՌԴ քաղաքացին հաղորդել է՝ դիմակավորված անձինք նվաստացրել են իրեն, կտրել մազերը և ներկ լցրել գլխին
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել 2 ռուս քաղաքացիների մասին, ովքեր  Երևանում խուլիգանական վարք են դրսևորել. «2023թ․...
Աղբյուր` Panorama.am
17:56
Մահացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը
ԱՄՆ-ում մահացել է հայտնի պարուսույց, պարային ստուդիայի հիմնադիր Գրիգորի Սեդրակյանը։ Մահվան հանգամանքներն առայժմ հայտնի չեն։ Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:45
Տարբեր մարզատեսակների համար իդեալական ժամանակը
Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի Մոլեկուլային ախտորոշման կենտրոնի փորձագետ Կիրա Գլինկան նշել է...
Աղբյուր` Panorama.am
17:36
ՔԿ-ն՝ քննչական բաժնում հնչած կրակոցի մասին
2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի...
Աղբյուր` Panorama.am
17:26
Դիլիջանում «Opel»-ն ավտոճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:05-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
17:17
Forbes. Հայաստանը զարգացող տեխնոլոգիական տերություն է Հարավային Կովկասում
Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը Հայաստանին ուշադրություն դարձնելու պատճառներից մեկը նշել է հանրապետությունում արագ զարգացող տեխնոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
16:57
Երևանում մի քանի ժամ փակ փողոցներ կլինեն
Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի...
Աղբյուր` Panorama.am
16:48
Լեոնիդ Ագուտինը վիրահատվել է
Ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը պատմել է իր վիրահատության մասին։ «Ես չէի կարողանում ուղիղ քայլել։ Ուլտրաձայնային հետազոտություն արեցին,...
Աղբյուր` Panorama.am
16:29
«Զանգ»-ի անդամները բերման ենթարկվեցին, այդ թվում նաև աղջիկներ
«Զանգ» շարժման  մասնակիցները Մաշտոցի պուրակում վրան տեղադրեցին։ Տեղադրելուց հետո նրանք վրանը շրջապատեցին։  Ոստիականները...
Աղբյուր` Panorama.am
16:13
«Վտանգը ռեալ է ու վախենալու». «Զանգ»-ը կրկին ահազանգում է
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» շարժումը մեկ շաբաթ իրազեկող ակցիաներ է իրականացրել, իսկ այսօր շարժման անդամները կրկին...
Աղբյուր` Panorama.am
16:00
Բարձր տնտեսական աճ ապահոված օտարերկրյա փողը «փախնում է» Հայաստանից. Ավետիսյան
2023թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է (մեր երկիր է մտել) շուրջ 1,88 տրիլիոն դրամ, ինչն...
Աղբյուր` Panorama.am
15:51
Հայաստանն ակնկալում է Իրանի անմիջական ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող գաղափարը կյանքի կոչելու գործում. Կոստանյան
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բացել ու վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, առանց որևէ խտրականության...
Աղբյուր` Panorama.am
15:41
Իսրայելը ավերել է Գազայի հատվածում գտնվող Մեծ մզկիթը
Իսրայելցի զինվորականները հարձակվել են Գազայի հատվածում գտնվող Մեծ մզկիթի վրա։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Al Ghad հեռուստաալիքը։...
Աղբյուր` Panorama.am
15:31
Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակը կնշվի նվիրված հոբելյանական համերգով
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Օպերայի և Բալետի ազգային թատրոնում տեղի կունենա Ազգային հերոս, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ինչպե՞ս պաշտպանվել շների հարձակումից
 Օրերս համացանցում բուռն քննարկումների առիթ դարձած շների հարձակման դեպքը, որը դարձել էր երեխայի մահվան պատճառ, անհանսգտություն է առաջացրել...
Աղբյուր` Panorama.am
15:10
Վրաստանի կրթության և գիտության նախարարը հանդիպել է Ջավախքի ուսուցիչների հետ
Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին հանդիպել է  Սամցխե-Ջավախեթիի շրջանի շուրջ 400 ուսուցիչների հետ և նրանց անձամբ...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ինչպես պահել մանդարինը
Ռոսպոտրեբնադզորն առաջարկություններ է ներկայացրել մանդարինի ճիշտ ընտրության և պահպանման վերաբերյալ: Ռիա նովոսիի հաղորդմամբ, այս մասին նշել են...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արամ Առաջին. Անհրաժեշտ է համահայկական օրակարգի կետեր մշակել
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսի նախաձեռնած մասնագիտական քննարկումներ հինգերորդ առցանց նիստը կայացել է դեկտեմբերի 7-ին: Կիլիկիայի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Մեր խնդիրն է, որ Հայաստանը ներկայանա որպես անկախ, ինքնիշխան երկիր. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանա լճի հարակից տարածքում ներկա է գտնվել Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը: Կառավարությունից նշում են,...
Աղբյուր` Panorama.am
14:25
Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման գործում. ԱԳՆ
Հարգանքի տուրք ցեղասպանության զոհերի հիշատակի ու նրանց արժանապատվության միջազգային օրվա առթիվ
Աղբյուր` Panorama.am
14:17
Սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ. Եղանակի մասին
Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը և 10-ի գիշերը սպադվում է  անձրև։ Հաջորդող օրերին՝ գիշերը և առավոտյան հնարավոր է մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին և...
Աղբյուր` Panorama.am
14:00
Բժիշկը հորդորում է ձմռանը արևապաշտպան քսուք օգտագործել
Մաշկաբան Պոլինա Ռաժևան կարևորել է ձմռանը մաշկի համար արևապաշտպան քսուք օգտագործելը։ «Այդպիսով կպաշտպանեք մաշկը արևի ճառագայթներից,...
Աղբյուր` Panorama.am
13:47
Փաստաբաններ. Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ «արարքի» համար են պատժում գնդապետ Ասլանյանին
Դեկտեմբերի 4-ին փաստաբանները ստացել են Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների...
Աղբյուր` Panorama.am
13:35
Երգիծաբանության հետ կապված խնդիր կա. Գրականագետ
«Արդի հայ գրականությունն այսօր զարգանում է, վատ չի զարգանում, կա ազատություն, ով ինչ մտածում է, գրում է։ Կան շնորհալի, միջին որակի...
Աղբյուր` Panorama.am
13:26
Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի 2024 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը
2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ
13:52 08/12/2023

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}