Տնտեսություն 18:44 26/05/2023 Հայաստան

Հայաստանում արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգության տեղիք տալ․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները, վերլուծել է ՀՀ տնտեսության հունվար-ապրիլ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումները։ Այս մասին նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։ Ըստ այդմ․

«2023թ.-ին ՀՀ տնտեսությունը կրում է նախորդ տարվա բարձր աճ ապահոված գործոնների շարունակվող ազդեցությունները, որոնք, սակայն, եթե տարեսկզբին դրսևորվում են որպես աճն արագացնող գործոններ, հետագայում կարող են վերածվել տնտեսական աճը նվազեցնող գործոնների: Այսպես, տարեսկզբին գրանցվել է տնտեսական աճի բարձր տեմպեր, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ տնտեսության վրա արտաքին շոկի դրական ազդեցությունները դեռևս նկատելի չէին: Մինչդեռ հետագա ամիսներին, երբ համեմատվող ժամանակահատվածում առկա կլինի շոկերի էֆեկտները (բազայի էֆեկտը), կարելի է սպասել աճի տեմպի դանդաղում: Այսպիսով՝

• 2023թ. բարձր տնտեսական աճի հիմքում ընկած բազայի էֆեկտը աստիճանաբար չեզոքանում է, ինչի արդյունքում տնտեսական աճի տեմպերը աստիճանաբար կնվազեն: Ընթացիկ տարվա առաջին ամիսները համեմատելով նախորդ տարվա համապատասխան ամիսների հետ, երբ դեռևս տնտեսական ցուցանիշներում չէին արտացոլվել արտաքին շոկի դրական ազդեցությունները, ստացվում են բարձր աճեր, սակայն ապրիլին ՏԱՑ-ը դանդաղել է, քանի որ նախորդ տարվա ապրիլի ցուցանիշն արդեն իսկ որոշակիորեն պարունակում է շոկերի ազդեցությունները: Մասնավորապես, ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 12.1%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 1.9 տոկոսային կետով, այն դեպքում, երբ նախորդ տարվա ապրիլին ՏԱՑ-ը արագացել էր 2.0 տոկոսային կետով: Հաջորդ ամիսներին կարելի է ակնկալել, որ ՏԱՑ-ի տեմպը կշարունակի դանդաղել՝ արտացոլելով բազայի էֆեկտի չեզոքացումը:

• Արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգության տեղիք տալ: Մարտ ամսին արդյունաբերության աճը կտրուկ արագացավ, ինչը կապված է նախորդ տարվա նույն ամսում արդյունաբերության աճի անկման հետ: Հետևաբար, սպասելի էր, որ ապրիլին արդյունաբերության աճի տեմպը որոշակիորեն պետք է նվազի: Սակայն, փաստացի ընթացիկ տարվա ապրիլին գրանցվել է արդյունաբերության անկում՝ 0.8 տոկոսի չափով: Արդյունաբերության նման զարգացումները մտահոգիչ են, քանի որ դրանք կարող են հանգեցնել տնտեսության կառուցվածքի վատթարացմանը և ներուժային աճի դանդաղմանը:

• Գնաճի տեմպն էականորեն նվազել է՝ մոտենալով գնաճի թիրախային միջակայքի ստորին սահմանին: Դեռևս 2 ամիս առաջ ՀՀ-ում գների աճի տեմպն էականորեն գերազանցում էր ԿԲ թիրախը, սակայն մարտ և ապրիլ ամիսներին գրանցվել է գնաճի էական դանդաղում: Ընդ որում, ընթացիկ տարվա տարեսկզբից ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է նույն մակարդակում: Գնաճի տեմպի դանդաղումը, իհարկե, դրական երևույթ է, սակայն նվազման տեմպը պետք է լինի տնտեսական միջավայրին համահունչ»:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:11
Տոյվո Կլաարը ողջունել է հրադադարի ենթադրյալ խախտումներ հասցեագրելու երկկողմ մեխանիզմ հաստատելու Հայաստանի առաջարկը
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր մրկրոբլոգում գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:59
Ծայրահեղ շոգեր ամբողջ աշխարհում. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի  կենտրոն››   ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:19
Պաշտոնից ազատվել է ԽՍՀՄ նախկին երկրներում տեղեկատվություն հավաքող ՌԴ ԱԴԾ 5-րդ վարչության պետը
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ)՝ ԽՍՀՄ նախկին երկրներում տեղեկատվություն հավաքող 5-րդ վարչության պետի պաշտոնից ազատվել է Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Վրաստանի վարչապետը կրկին խոսել է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին հավատարիմ է «ռազմավարական համբերությանը» Աբխազիայի և Հարավային Օսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:43
Ապրես, ապրելու հույս ես տալիս, կարծում ես, ոտքի կկանգնե՞նք. Լալա Մնացականյանը՝ Վարդան Պետրոսյանին
Դերասան Վարդան Պետրոսյանը գրում է. «Անսպասելի ու ցավալի լուր… Անսահման ցավալի։ Լալան հանկարծ գնաց։ Վերջին անգամ թատրոնում...
Աղբյուր` Panorama.am
13:36
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››   ՊՈԱԿ-ից հայտնում են. «Երևան...
Աղբյուր` Panorama.am
13:06
ՔՊ-ական պատգամավորներն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ԱԺ-ից հայտնում են. «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական...
Աղբյուր` Panorama.am
12:57
Մալաթիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
11:51
Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ միջազգային օլիմպիական օրվա կապակցությամբ
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են. «Մարզաշխարհի հարգելի ներկայացուցիչներ, 1948 թվականի, ՄՕԿ-ի որոշմամբ, հունիսի...
Աղբյուր` Panorama.am
11:40
Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր գումար
Հունիսի 16-ին ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել...
Աղբյուր` Panorama.am
11:01
Ռյազանի ադրբեջանցիները կես տոննա օգնություն է նվիրաբերել ՌԴ-ի Հատուկ ռազմական գործողության մասնակիցներին
Զապորոժիեի շրջանում Դնեպրի զորքերի խմբավորման գնդերից մեկի զինծառայողները 500 կիլոգրամ օգնություն են ստացել Ռյազանի և նրա շրջանի ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
10:51
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը՝ Տիրամորը նվիրված յոթ տոներից մեկը: Օրը Հայ Եկեղեցին սկսել է տոնել...
Աղբյուր` Panorama.am
10:36
Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում պայթյուն է տեղի ունեցել
Հունիսի 23-ին, ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայթյուն։...
Աղբյուր` Panorama.am
10:23
Լալայի աստղը երկնքից միշտ լինելու ձեզ հետ, մեզ հետ. Արայիկ Մանուկյան
Հրապարակախոս Արայիկ Մանուկյանը գրում է. «84-ին էր, երբ առաջին անգամ Լալային տեսա «Փոսի» թատրոնի փոքրիկ, մտերմիկ բեմում,...
Աղբյուր` Panorama.am
09:59
Արկանզասում հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի
ԱՄՆ Արկանզաս նահանգում հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի, ևս ինը վիրավովել են։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
09:40
Ֆուտբոլի «Եվրո-2024» առաջնությունում հունիսի 23-ի խաղերը
Գերմանիայում ընթացող ֆուտբոլի «Եվրո-2024» առաջնությունում հունիսի 23-ին կմեկնարկի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրը։ A խումբ...
Աղբյուր` Panorama.am
23:22
Արմինե Ադիբեկյան. Վստահ եմ, Ճամբարակը Նիկոլը հանձնելու է
«Հայաստանին սպասում է Արցախի ճակատագիրը։ Ի դեպ, երկու օր առաջ Ճամբարակում սկսել են մարդահամարը, մարդկանց հաշվառում...
Աղբյուր` Panorama.am
21:32
Բագրատ Սրբազան. Երիտասարդությունը ոչ միայն հաճույքների մասին է, այլ նաև սխրանքների ու հերոսության
«Այն տարիքն ու ժամանակաշրջանն է, որ չենք էլ զգում թե ինչպիսի պատասխանատվություն ենք կրում։ Պատասխատավություն ոչ միայն սեփական կյանքի, այլ...
Աղբյուր` Panorama.am
21:17
Քաղաքագետ. Արդար կլինի, որպեսզի Բաբաջանյանը Ռուսաստանից կարգին վճարվի այս ակցիայի համար
Քաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալոց ԱԺ-ում Արման Բաբաջանյանի ելույթին, գրում է. «Եթե ես լինեի ԵՄ ներկայացուցիչ, միանշանակ Արման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Բագրատ Սրբազանը՝ երիտասարդներին. Փոփոխությունը լինելու պատվից չհրաժարվեք ձեր կյանքում
«Ուզում եմ ձեզ գնահատել առաջին րոպեից ձեր ինքնադրսևորման համար, որը ոչ մի պայմանականություն չունի, այլ միայն մեկ պատճառ. մեր կյանքը կոչված...
Աղբյուր` Panorama.am
20:33
Աշոտյան. Սրբազան շարժումն ունի պոտենցիալ՝ իրականացնելու ազգի ինքնաոչնչացման կանխումը
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բագրատ Սրբազանը հանդիպում է երիտասարդների հետ. ՈՒՂԻՂ
Մանկական այգում մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հանդիպումը երիտասարդների հետ։ Մինչ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Լալա Մնացականյանին կհուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանը
«Լալայի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 18։00-ից 20։00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը հունիսի 24-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
19:22
Փաշինյանի աշխատակազմը Ադրբեջանին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ
Հայաստանի վարչապետի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:10
Վրաստան-Չեխիա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի արդյունքով
Եվրո 2024-ի առաջնության Վրաստան-Չեխիա հանդիպումը քիչ առաջ ավարտվեց 1։1 հաշվով։ Գերմանական Համբուրգում կայացած խաղի հաիշվը բացեց վրացական թիմը....
Աղբյուր` Panorama.am
19:08
Իլոն Մասկը 12-րդ անգամ հայր է դարձել
Tesla-ի ու SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը 12-րդ անգամ հայր է դարձել։ РБК-ի փոխանցմամբ, Neuralink-ի մենեջեր Շիվոն Զիլիսն արդեն համատեղ երեք երեխա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Կասկադ համալիրում նշվել է Յոգայի միջազգային օրը
ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ Երևանի Կասկադ համալիրում նշվել է Յոգայի միջազգային օրը: ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Արցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել. Monumentwatch
Փախստականների միջազգային օրվա առթիվ Monumentwatch-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանվածների մշակույթի իրավունքի խախտումներին. «2000...
Աղբյուր` Panorama.am
17:13
Երբ Զելենսկին կայցելի Բաքու
«Ես շատ եմ ցանկանում, որ մեր նախագահն այցելի Բաքու»,-ադրբեջանական «Հաքքին.ազ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Տեսնես շորտիկաշքերթն էլ են Էրդողանի հետ հեռախոսազրույցում համաձայնեցրել. Ն. Կարապետյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրում է. «Երեկ Արցախի ներկայացուցչության դարպասը կոտրեցին, էսօր թեման ցրում են շորտիկով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո թշնամին ավելի կմոտենա Կիրանցին. Միհրան Մախսուդյան
13:38 21/06/2024

Այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո թշնամին ավելի կմոտենա Կիրանցին. Միհրան Մախսուդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}