Իրավունք 17:41 26/05/2023 Հայաստան

Սևան ազգային պարկի 2 մասնաճյուղերի տնօրենների կոռուպցիոն հանցագործությունների գործն ուղարկվել է դատարան

Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական, վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Սևան «Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի երկու մասնաճյուղերի տնօրենների, այլ աշխատակիցների կողմից մի շարք կոռուպցիոն հանցագործություններ կատարելու դեպքեր։

Քննչական կոմիտեից մանրամասնում են՝  քննությամբ հիմնավորվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի 5 և «Վարդենիս» մասնաճյուղի 4 տեսուչները, 2012-2019թթ․ ընթացքում, տարբեր ամսիների և օրերի չեն հաճախել աշխատանքի, փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, նրանցից ոմանք այդ ընթացքում նաև բացակայել են հանրապետությունից։ Սակայն նշված մասնաճյուղերի՝ տվյալ ժամանակահատվածում պաշտոնավարած տնօրենները՝ համապատասխանաբար Հ.Մ․-ն և Մ․Հ․-ն, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, դիտավորությամբ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում նրանց անվան դիմաց, չաշխատած օրերի սյունյակում բացականեր չեն արտացոլել։ Ընդ որում, ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենը ևս, նույն եղանակով, 2019թ․ հուլիս-նոյեմբեր ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել, սակայն բացակայելու վերաբերյալ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում այդ մասին նշումներ չանելու արդյունքում նրան չաշխատած օրերի համար ևս աշխատավարձ է վճարվել։

Արդյունքում, փաստացի պաշտոնեական կեղծիքի կատարմամբ, չաշխատած ժամանակահատվածների համար նշված անձանց անունով ՀՀ պետական բյուջեից ելքագրվել է ընդհանուր 4․158․011 ՀՀ դրամի չափով աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։
Պարզվել է նաև, որ ՊՈԱԿ-ի երկու մասնաճյուղերի տնօրենները, տեղյակ լինելով 2019թ․ նույն մասնաճյուղերի երեք տեսուչների կողմից Սևանա լճից, իրենց սպասարկման տարածքներում, ձկների ապօրինի արդյունահանում կատարելու մասին, դրան ի պաշտոնե չխոչընդոտելու և չկանխելու համար տեսուչներից որպես կաշառք պահանջել և ստացել են գույքային առավելություն՝ «Սիգ» տեսակի ձկներ: Ավելին՝ Արևիկ» մասնաճյուղի նախկին տնօրենը, խախտելով օրենսդրության պահանջները, նույն մասնաճյուղի 2 տեսուչներին ինքն է թույլատրել Սևանա լճից իրականացնել ձկների ապօրինի արդյունահանում։

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի նախկին տնօրեն Հ․Մ․-ն 2017-2018թթ․ ընթացքում՝ չպարզված օրերին,  օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է «Սոճի» ցեղին պատկանող ընդհանուրը՝ 18 հատ կենսունակ ծառ, որոնցից 5-ը, կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել է Վարդենիս քաղաքի նրա բնակարանի բակում՝ բուսական աշխարհին պատճառելով խոշոր չափի՝ ընդհանուր 1 375 000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Բացի այդ, 2019թ. մայիսին, մասնաճյուղի անտառագետից տեղեկանալով մի անձի կողմից պահաբաժիներից մեկի տարածքում թվով 3 «Թեղի» տեսակի ծառերն ապօրինի հատելու փաստի մասին, այն չարձանագրելու և սահմանված կարգով ընթացք չտալու համար, նախապես պայմանավորվելով անտառագետի հետ, որպես կաշառք այդ անձից պահանջել և Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածում ստացել են 40.000 ՀՀ դրամ գումար՝ թույլատրելով ապօրինի հատված ծառերի կոճղերն արմատախիլ անել և վերացնել հետքերը:

Իր հերթին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  «Վարդենիս» մասնաճյուղի տնօրենը, տեղյակ լինելով 2018-2019թթ․ մի քաղաքացու կողմից մասնաճյուղի տարածքից ավազի ապօրինի արդյունահանում կատարելու մասին, իր լիազորություններից բխող գործողություններ չկատարելու և այդպիսով նրա կողմից ավազի ապօրինի արդյունահանումն ի պաշտոնե չխոչընդոտելու, չկանխելու համար, այդ անձից 2019թ․  ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում որպես կաշառք պահանջել և մաս-մաս ստացել է ընդհանուր՝ 116.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված փաստերի հիման վրա  «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս» և «Արևիկ» մասնաճյուղերի տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով հափշտակություն կատարելու, պաշտոնեական կեղծիքի, կաշառք ստանալու, «Արևիկ» մասնաճյուղի անտառագետին՝ կաշառք ստանալու, մասնաճյուղերի 5 տեսուչներին՝ կաշառք տալու համար։
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանքը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ մյուս 8 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, և 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթն ուղարկվել է դատարան:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:01
Հունիսի 1-ից Երևանում կմեկնարկեն 7 նոր ավտոբուսային երթուղիներ
Վաղը` հունիսի 1-ից Երևանում կմեկնարկեն 7 նոր ավտոբուսային երթուղիներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։ Նոր...
Աղբյուր` Panorama.am
21:40
Փողերի լվացման, ապացույցներ կեղծելու, իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ. ԱՀ դատախազություն
 2023թ. փետրվարի 21-ին Ա.Գ.-ն փաստաբան Վ.Պ.-ի միջոցով հայցադիմում է ներկայացրել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Վ.Ղ.-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
21:25
Իրեն կայսր զգացող էրդողանը հիմա ցանկացած քայլի կարող է գնալ․ Վիկտոր Սողոմոնյան
Alpha Newsroom-ի մայիսի 30-ի թողարկման ուղիղ եթերում Վիկտոր Սողոմոնյանը, մեկնաբանելով մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքները՝...
Աղբյուր` Panorama.am
21:11
Արամ Ա կաթողիկոսը մեկնել է Կանադա՝ «Հզոր Սփյուռք՝ Հզոր Հայաստան և Հզոր Արցախ» տեսլականով և հանձնառությամբ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը տեղեկացնում է, որ Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Կանադայի Հայոց թեմ։ «Ինչպէս...
Աղբյուր` Panorama.am
20:49
Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ Երեսուն...
Աղբյուր` Panorama.am
20:36
Բաքվի քաղաքականության խրախուսումը լավագույն միջոցը չէ խաղաղ կարգավորման գործընթացի համար․ ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ մեկնաբանություն է տարածել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ, որում ասվում է․ «ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
20:26
Մալիշկա գյուղի տներից մեկի նկուղային հարկը ջրալցվել է․Փրկարարները հեռացրել են մոտ 20 տ ջուր
Մայիսի 31-ին, ժամը 15։39-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի 27-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Առաջիկայում Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն
Մոսկվան և Անկարան այժմ համաձայնեցնում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման ժամկետներն ու վայրը: Էրմենիհաբերի փոխանցմամբ, այդ...
Աղբյուր` Panorama.am
20:03
Անգիտակից ու անգափար հասարակությանը կառավարելու տարբերակներից մեկը բռնապատությունն է. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անգիտակից ու անգափար հասարակությանը կառավարելու տարբերակներից...
Աղբյուր` Panorama.am
19:49
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի 30%-ը
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել Վրաստանի հեռահաղորդակցության առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30% բաժնեմասերը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:38
Շուկայում միլիոնավոր «Անդրոիդ»-ի տակ աշխատող սարքեր են հայտնվել, որոնց մեջ հենց արտադրողն է վիրուսներ ներդնում․ Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․ «Մի հատ մունդառ թեմա կա, քանի որ մարդկանց գրպանին ա խփում, բայց պետք ա խոսել։ Հարցը...
Աղբյուր` Panorama.am
19:27
Հայկական MetaGait նորարարական սարքով կկատարվեն գիտական բացառիկ հետազոտություններ
Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝  վերականգնում է  հաշմանդամություն ունեցող անձանց շարժունակությունը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:17
Հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկաններն ապահովելու են օրենքի պրակտիկ կիրառումը․ ՆԳՆ
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է․ «ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը նախապես հայտարարել էր, որ ներպետական օրենսդրության...
Աղբյուր` Panorama.am
19:04
ՊՆ պաշտոնյայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը․ Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:50
Բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտեի  հետաքննության և օպերատիվ հետախուզության...
Աղբյուր` Panorama.am
18:37
«Մարդասեր» օտարին ենք ապավինում, թե՞ մեր բռունցքված ուժին. Գևորգ Գևորգյան
Ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է․ «Շառլ Միշելն իր «ԼՂԻՄ-ում ապրող հայեր» եզրույթով ի ցույց...
Աղբյուր` Panorama.am
18:22
Թաղանթապատված ապակիներով մեքենաների խախտումը կվերահսկվի նվազ վարչական ներգործության միջոցներով
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեղեկացնում է․ «Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի...
Աղբյուր` Panorama.am
18:11
19 նոր դատավորներ կհամալրեն դատական իշխանության շարքերը
Բարձրագույն դատական խորհրդում դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված...
Աղբյուր` Panorama.am
18:04
Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ԱԳՆ
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ցանկության...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կիևը ԱՄՆ-ից ստացել է 1,25 միլիարդ դոլարի նոր դրամաշնորհ
Ուկրաինան ԱՄՆ-ից 1,25 մլրդ դոլարի նոր դրամաշնորհ է ստացել քաղաքացիների հանդեպ սոցիալական պարտավորությունները կատարելու համար: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ավագանու անդամները երեխաներն են լինելու
Հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արթուր Ազարյանը նշանակվել է Եվրոպա լիգայի եզրափակչի՝ ՈւԵՖԱ-ի պատվիրակ
Մայիսի 31-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչ «Սևիլյա»...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվեց, վերջացավ. Զարեհ Սինանյան
«Ի՞նչ Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին է խոսքը։ Ճանաչվել է։ Գործընթացը վերջացավ, ավարտվեց,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
17:24
Երևի թուլամորթ եմ. Քաղաքացիները՝ ծխելու պատճառների ու հետևանքների մասին
Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը,  որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի...
Աղբյուր` Panorama.am
17:02
Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից. Հ1-ի տնօրեն
Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արսեն Թորոսյանը կհարցաքննվի
Համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով կհարցաքննվի այդ ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
16:52
Դիտահորի խողովակները վնասվել են. ջուրը լցվել է տան նկուղ և ավտոտնակ
Մայիսի 31-ին, ժամը 13:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալխասյանց փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Մարտիրոս Սարյանի «Դեղին ծաղիկներ» կտավը կցուցադրվի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում
Այս օրերին Մոսկվա քաղաքի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում  ընթանում են «Выбор Добычиной» խորագրով ցուցահանդեսի...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ծխելը դադարեցնելու խորհրդատվական ծառայությունն անվճար է բոլորի համար
Առողջապահության նախարարությունը հրապարակել է ծխելը դադարեցնելու թեժ գծի միջոցով առավել հաճախ հնչած հարցերը. .Ո՞վ է նստած հեռախոսային գծի այն...
Աղբյուր` Panorama.am
16:26
Չնայած անասելի դժվարություններին՝ հաջողվել է գարնանացանն իրականացնել նախատեսվող հիմնական ծավալներով. Արցախի գյուղնախարար
«Գարնանացանն այս տարի իրականացվել է անասելի դժվար պայմաններում, այնուամենայնիվ, թեկուզ ագրոժամկետների որոշ խախտումներով, հաջողվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևի թուլամորթ եմ. Քաղաքացիները՝ ծխելու պատճառների ու հետևանքների մասին
17:10 31/05/2023

Երևի թուլամորթ եմ. Քաղաքացիները՝ ծխելու պատճառների ու հետևանքների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}