![](https://panorama.am/news_images/948/2842194_1/349317831_3139444916359167_6231940270164553887_n.thumb.jpg)
Էջմիածնում «VAZ» մակնիշի մեքենան բախվել է մայթեզրին և կողաշրջվել
Մայիսի 26-ին, ժամը 06։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 8 դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է մայթեզրին և կողաշրջվել, տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1983 թ․) բախվել է էլեկտրական սյանը և գլխիվայր շրջվել:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)