![](https://panorama.am/news_images/949/2844348_1/22_thumb_v1_2_thumb_v1_thumb_v2.thumb.jpg)
Եթե Փաշինյանն Արցախն ադրբեջանական է համարում, Շառլ Միշելն էլ Արցախը՝ ԼՂԻՄ է համարելու․ Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն, արձագանքելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, գրում է․
«Դատապարտելի է Շառլ Միշելի կողմից կիրառվող «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը։
Շառլ Միշելին ասեք,որ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականներում,թե Հայաստան-ԵՄ համաձայնագրում,որը վավերացված է ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից կիրառված է Լեռնային Ղարաբաղ/Nagorno-Karabakh/ եզրութը։
Ի՞նչ «նախկին ԼՂԻՄ -ի բնակվող հայեր»։
Նման եզրույթի օգտագործումն անթույլատրելի ու դատապարտելի է,որը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հռչակած հիմնարար սկզբունքներին։
Բայց սրա մեղավորն էլի Փաշինյանն է։
Եթե նա Արցախն ադրբեջանական է համարում,Շառլ Միշելն էլ Արցախը՝ԼՂԻՄ է համարելու»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Խիստ հիասթափեցնող է Շառլ Միշելի հայտարարությունը
- ԵՄ-ն մայիսի 31-ին Քիշնևում նախապատրաստում է Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի, Շոլցի և Միշելի «մեծ հանդիպումը»
- Շառլ Միշելը՝ Ալիև-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ. Պետք է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)