Քաղաքական 13:23 06/06/2023

Չնեղվեք սրանցից. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Չնեղվեք սրանցից. լավ է լինելու

Էսպես չի մնալու։ Հայաստանում լինելու են լուրջ փոփոխություններ, և մենք վստահաբար ունենք ազգային-առաջադիմական ռեսուրս՝ պետություն պահելու, հայկական Արցախ պահելու, արժանապատվություն պահելու, թուրքի, ադրբեջանցու և մնացած բոլորի հետ դժվար բանակցելու, լուծումներ գտնելու, բայց ոչ՝ նվաստանալու և մեզ սպանողներին զվարճացնելու։
Այսօրվա կառավարման պաթոլոգիան և ներազգային «եվնուխության»  հոգեվիճակը վերջանալու են։

Այսպես մտածելու հիմք տալիս է հույսի երկու պրոցես։

Հույսի պրոցես համար առաջին

Հայաստանում սկսվել է բաց խոսակցություն։ Այլևս կիսատ-պռատ ճշմարտություններով որևէ խոսակցություն չի ստացվում։ Վիճակն օրհասական է, ու կես տոն ֆալշն անմիջապես մերժվում է։ Ստեղծվել են ձևաչափեր, որոնց առաքելությունը բաց խոսակցությունն է։ Նույնիսկ կենցաղում արդեն բաց են խոսում։

Օրեր առաջ ինքս մասնակցել են Մայր Աթոռում ստեղծված «Գավիթ» հարթակի աշխատանքներին։ Կաթողիկոսի և հոգևոր հայրերի ներկայությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ չափազանց բաց ու չափազանց շիտակ քննարկում, բանավեճ։ Մի բան, որը սկսվում է բաց ու անկեղծ խոսակցությամբ, անպայման տալիս է արդյունք։ Ավելի վաղ՝ երրորդ նախագահի մասնակցությամբ, շատ բաց ու հետաքրքիր քննարկում էր՝ միանգամայն տարբեր հայացքների տեր գործիչների, մասնագետների մասնակցությամբ։ Հետաքրքիր ու կարևոր քննարկումներ է անում «Կոնցեպտուալ հարթակը»։ Մեր կազմակեպության «Հայկական օրակարգ» քննարկումային շարքը դեռևս 1-1.5 տարի առաջ է սկսվել. ի սկզբանե որոշեցինք այն հրապարակային անել մեկ պատճառով՝ սուտը շատ էր, պետք էր հրահրել բաց ու գրագետ խոսակցություն։ Ոմանք անսպասելիորեն նեղացան, փորձեցին խանգարել, բայց մենք ճիշտ էինք ու հետևաբար՝ համառ։

Մեդիա հարթությունում մեծ թափ է առնում պոդքաստի ժանրը։ Տարբեր թեմաներով, տարբեր հարթակներում, տարբեր դեմքերի հեղինակած պոդքաստները միավորում է բաց խոսակցության դիմագիծը։

Կարպիս Փաշոյան- Գոռ Մադոյան, Վազգեն Սաղաթելյան-Նարեկ Սամսոնյան, Նարեկ Ամիրխանյան, Բորիս Մուրազի, Լիլիթ Հարությունյան, Հետք, Սիվիլնեթ, և այլ շատերը առցանց հարթակներում մեզ կանչում են բաց խոսակցության։
Նրանք խոսում են տարբեր թեմաներից, քննարկում են տարբեր հարցեր, սոցիալական տարբեր խնդիրներ, խոսում են տարբեր բառապաշարով. կարևորը՝ նրանք միասին ստեղծում են բաց, անկաշկանդ, քծնանքից ու կոնյունկտուրայից ազատ խոսակցության ենթամշակույթը։ Կարճ ժամանակ անց դա դառնալու է գերիշխող մշակույթ, ինչն էլ դառնալու է նախկին և ներկա շատերի կոմֆորտի ավարտը։

Բաց խոսակցության ալիքն ի վերջո հանգեցնելու է հարցին՝ ինչպե՞ս 30  տարում քանդվեց մեր պետականությունը, ինչո՞ւ այսպես եղավ։ Իզուր են ոմանք մտածում, թե իրենց փողի կամ գրին քարտերի միջոցով կարողանալու են խուսափել այս փուլից։ Հաջորդ հարցը լինելու է՝ ինչպե՞ս պահել պետությունը, գնալ ժամանակակից պետության ճանապարհով՝ արժանապատիվ հասարակությամբ։

Հույսի պրոցես համար երկու

Ստեղծվում են պայքարի նոր ձևաչափեր։ Դա նույնիսկ պայքարի պրոցես չէ, այլ՝ կենսունակության ստուգման։ Ասելիք չունեցող «լիդերությունը»՝ իր հին պատկերացումներով, իր կոպտագույն սխալներով, հաճախ՝ իր բացակայությամբ այլևս բան չունի ասելու ցեղասպանության և պետականության կորստի շեմին կանգնած մեր ժողովրդին։ Մենք պետք է բացենք մեր աչքերը և արձանագրենք, որ այս օրհասական պահին ազգը չունի լիդերություն։ Թե ինչու՝ այլ հարց է, բայց դա փաստ է։ Ստեղծվող նոր միավորները, շարժումները խոսում են առողջացման պրոցեսի մասին։

Վստահ եմ՝ ստեղծվելու են նորերը. որոշները կլինեն կենսունակ, որոշները կմարեն, բայց դա առողջացման նշան է։ Տարբեր կիսամեռ ձևաչափերում առկա լավ գործիչներն անշուշտ հանգրվանելու են այս կամ այն՝ նոր ստեղծված համակարգերում, ինչը միայն նոր թափ կտա պրոցեսին։ Եվ պրոցեսի ընթացքում կհայտնվեն մարդիկ, ովքեր ունակ են ավելի մեծ բեռի, ավելի մեծ պատասխանատվության, ավելի մեծ ծավալի աշխատանքի։ Եվ հենց այդ պրոցեսում չափազանց կարևոր է երկրի հիմնադիրներից շատերի շունչը, խորհուրդը։ Կարևոր է, որ նրանք չլռեն և առաջարկեն իրենց հայացքը, առողջացման իրենց տարբերակները։ Այնպես, ինչպես պարբերաբար Վարդան Օսկանյանն է հանդես գալիս պրոցեսներին սեփական պրոֆեսիոնալ, մտահոգ արձագանքով։ Այսօր էլ Վազգեն Մանուկյանն է ձևակերպել բավականին կարևոր կոչ՝ ուղղված օրվա պաշտոնյաներին՝ ուժայիններ, նախարարներ, փոխնախարարներ և այլն։

Այսպիսով, կա երկու զուգահեռ պրոցես, ու թափ առնող բաց խոսակցության ալիքը և նոր բովանդակություն ու նոր պատասխանատվություն վերցնող ձևաչափերը տալիս են հույսի զգալի պաշար։

Ամեն կերպ այս երկու պրոցեսներին պետք է աջակցել, ինչը և ես անելու եմ։

Շարունակելի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}